> ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 > ՑՊԱՀԱՆՋ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

ՑՊԱՀԱՆՋ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Մյասնիկյանի արձանի դիմաց. 01.03.2008

31 «Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով եւ բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, 32 ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից։ 33 Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին։ 34 Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը. 35 որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուիք՝ խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք, 36 մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք»։ 37 Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք. 38ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք. 39 ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի»։ 40 Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»։ 41Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. «Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար. 42 որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր չտուիք, 43 օտար էի, եւ ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, եւ ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, եւ ինձ տեսնելու չեկաք»։ 44 Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք»։ 45 Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք»։ 46 Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք»։

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ, 25/ 31-46

Մի քանի զրույցներում արդեն ասել եմ, որ եթե Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան կալանավորելու հարցը հայտնվի Ազգային ժողովի օրակարգում, ես կողմ եմ քվեարկելու:

Կողմ եմ քվեարկելու ոչ թե մասնավոր ընկերության ավտոմեքենան «գողականով» փաստացի քցած եւ այդ ավտոմեքենայով շրջող դատախազի բերած թղթերին, այլ հաստատելու եմ իմ անձնական մեղադրանքը, կայացնելու եմ իմ անձնական դատավճիռը, որպես մի մարդ, որ 2008 թվականի Մարտի 1-ին գտնվել է Մյասնիկյանի արձանի հարթակին:  Չեմ կարող չօգտվել նմանօրինակ պատեհությունից:

Այդպես վարվելու եմ, նույնիսկ եթե համոզված լինեմ, որ ԱԱԾ-ի կողմից Օսկանյանին առաջադրված մեղադրանքը ծայրից ծայր սարքովի է: Որովհետեւ քննարկել հարցը’ սարքովի է մեղադրանքը, թե ոչ’ նշանակում է Օսկանյանին քննարկել Սահմանադրության եւ օրինականության դաշտում: Ես հրաժարվում եմ դա անել, որովհետեւ այն ժամանակ, երբ Սահմանադրությունն ունե´ր Օսկանյանի պաշտպանութան կարիքը, նա թքել է Սահմանադրության եւ ճշմարտության վրա, նա հրապարակայնորեն մահվան դատավճիռ է արձակել Համաժողովրդական շարժման  հանրահավաքի մասնակիցների նկատմամբ, այդ դատավճիռն ի կատար է ածվել եւ ես նրան երբեք դա չեմ ների, ու չեմ ների նաեւ նրանց, ովքեր կներեն:

2008 թվականի Մարտի 1-ի հայտնի ասուլիսով Օսկանյանն ինքն իրեն դուրս է դրել Սահմանադրությունից եւ օրենքներից, եւ ամեն ինչ կանեմ, որ նա զգա օրենքից դուրս գտնվողի կարգավիճակի ծանրությունը: Այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ այդ ծանրությունը զգում էին’ 2008 թվականի Մարտի 1-ին, իրենց մասին Օսկանյանի ասածները լսելիս:

Ինձ պատասխանատու եմ զգում առաջին հերթին այդ մարդկանց առաջ, եւ որեւէ մեկը չի կարող ինձ արգելել կամ խոչընդոտել կրել այդ պատասխանատվությունը: Օսկանյանը եւ իր շրջապատը պետք է զգան այն, ինչ զգացել են այդ մարդիկ: Քավ լիցի, սա չի լինի վրեժ կամ վրեժխնդրություն. վայ նրանց, ովքեր կտրվեն վրեժի գայթակղությանը: Սա կլինի արդարության ու արդարադատության մի յուրօրինակ դրսեւորում’ մի երկրում, որտեղ արդարության ու արդարադատության սովորական մեթոդները չեն գործում: Եւ ուրեմն, արդարությունն ու արդարադատությունը ոչ ստանդարտ մոտեցումներ են պահանջում, ոչ սովորական ջանքեր:

Եթե ինձնից որեւէ բան կախված եղավ, ամեն ինչ անելու եմ, որ Վարդան Օսկանյանը նստի, որովհետեւ այս պարագայում Մարտի 1-ի զոհերի հարազատներին թեկուզ կիսաձայն բան ասելու հնարավորություն կունենամ. թե տեսեք, թեկուզ անուղղակի, թեկուզ զարտուղի ճանապարհներով արդարությունը կարող է առկայծել, ու եթե բանտում է Օսկանյանը, մի օր կգա նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գորիկ Հակոբյանի, Աղվան Հովսեփյանի, Հայկ Հարությունյանի, սպանությունների անմիջական կատարողների հերթը: Նշանակում է կհասնի նաեւ ուղիղ, անմիջական արդարադատության հերթը, երբ նրանց մեղադրանք կառաջադրվի ՀՀ քաղաքացիներին սպանելու, պետական հեղաշրջում իրականացնելու, Հայաստանը ծնկի բերելու համար:

Չեմ կարող պատգամավոր Օսկանյանին քաղաքական հալածյալի կարգավիճակ տալու սեթեւեթանքները հանդուրժելով’ անարգանք հասցնել իմ քաղաքական պայքարի ընկերներ, չորրորդ գումարման ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, մեր մյուս ընկերներին: Էդ նրանց մասին էին ասում չէ՞ ԲՀԿ-ականները, նախաքննություն է ընթանում, չենք կարող միջամտել նախաքննությանը: Հետո էլ’ դատավարություն է ընթանում, չենք կարող միջամտել դատավարությանը, հետո’ դատավճիռ է արձակվել, չենք կարող մեկնաբանել դատարանի կայացրած վճիռը: Նաեւ նրանք էին չէ՞, որ չորս պատգամավորներին հանձնեցին մարդակեր մեքենային. ես էլ եմ հանձնելու, որովհետեւ Վարդանի բալեն ավելի ազիզ չէ, քան Սասունի Մեխակը: Որովհետեւ յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր յուրաքանչյուր արածի համար:

Վարդան Օսկանյանը քաղաքական հալածյալ լինելու շանս կունենար, եթե քաղաքական սպանությունների համահեղինակ չլիներ: Օսկանյանը ինքն է կայացրել իր դատավճիռը’ 2008 թվականի մարտի 1-ին, եւ այդ դատավճիռը բեկանման ենթակա չէ:

ռեֆլեկսիա

Էնպես չի, իհարկե, որ այս դիրքորոշումը անթերի եմ համարում: Բայց դրա թերությունները երկրորդական են դառնում, երբ արձանագրում ենք, որ դա  վերաբերվում է ոչ միայն, կամ ոչ այնքան Վարդան Օսկանյանի անձին, որքան ցանկացած մեկին, ով ուղղակի առնչություն ունի Մարտի 1-ի ոճրագործությանը: Առիթի դեպքում էս դիրքորոշմամբ հանդես եմ գալու Սամվել Նիկոյանի, Արթուր Բաղդասարյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Աղվան Հովսեփյանի, Գորիկ Հակոբյանի, Մարտի 1-ի սպանդի հետ առնչություն ունեցող օլիգարխների նկատմամբ: Եթե որեւէ մեկին մոռացա հիշատակել, դուք ավելացրեք, իմ անունն էլ տակը դրեք’ որպես ստորագրություն: Որովհետեւ ինչպես հայտնի ֆիլմում կապիտան Գլեբ Ժեգլովն էր ասում’ «Вор должен сидеть в тюрме, и неважно каким образом я его туда посажу»: Այս դիրքորոշումը, հավանաբար, ոմանց սովետական տոտալիտար համակարգը կհիշեցնի, բայց եթե հասանք նման զուգահեռի, ասեմ ուրեմն: Աշխարհի ամենադեմոկրատական եւ իրավական պետությունը համարվող Ամերիկայի միացյալ նահանգները հատուկ օպերացիայով ֆիզիկապես ոչնչացրին Օսամա բեն Լադենին, ու դեմոկրատական աշխարհում ոչ ոք ոնց որ թե չընդվզեց դրա դեմ: Բա ինչու՞: Բա դա՞տը, բա դատաստա՞նը, բա Սահմանադրությո՞ւնը: Անհնար էր նման արդարադատություն իրականացրել: Եւ ուրեմն, իրականացվեց այն’ ինչի հնարավորությունը կար տվյալ պահին: Ինչպես կասեր «մեծ մտածող» Հովիկ Աբրահամյանը, արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում:

Բեն Լադենի հետ զուգահեռը չափազանցություն է: Գուցե շատ մեծ չափազանցություն: Ու քավ լիցի, ոչ ոք ֆիզիկական հաշվեհարդարի կոչ չի անում, եւ Աստված հեռու պահի նման կոչերից: Բեն Լադենի հետ զուգահեռի իմաստն այն է, որ խոսք է գնում քաղաքացիական արյան մասին, իսկ քաղաքացիական արյունը ներել, մոռանալ, սակարկել չի կարելի: Ու եթե արյուն հեղած հանցախումբը կիսվել է երկու մասի, ու էս մի մասը մյուս մասի հետեւից է ընկել, հետապնդվող ոճրագործին որեւէ դրդապատճառով պաշտպանողը նրա արած ոճրագործությունն է պաշտպանում: Սա իմ սուբյեկտիվ ընկալումն է, եւ ես գործելու եմ այդ ընկալման շրջանակներում:

քաղաքական ասպեկտը

Հարցը, իհարկե, ունի նաեւ քաղաքական ասպեկտ, որն իմ կարծիքով, արհեստական է, հենց թեկուզ այն պատճառով, որ ձեւակերպվել է այդ նույն Վարդան Օսկանյանի կողմից: Արդեն քանի-քանի ամիս նա քաղաքական հրապարակ է նետել Հանրապետական կուսակցության քաղաքական մոնոպոլիայի դեմ պայքարելու գաղափարը եւ շատերը Օսկանյանին պաշտպանելով համոզված են, որ ՀՀԿ-ի քաղաքական մոնոպոլիայի դեմ են պայքարում: Թույլ տվեք նկատել, որ ՀՀԿ-ի քաղաքական մոնոպոլիայի դեմ այս մեթոդներով պայքարողները պայքարում են հանուն քոչարյանասերժական կլանի քաղաքական մոնոպոլիայի, հանուն մի այնպիսի վիճակի, երբ Սերժ Սարգսյանը իշխանություն է, Ռոբերտ Քոչարյանը’ ընդդիմություն, Ռոբերտ Քոչարյանը իշխանություն է, Սերժ Սարգսյանը’ ընդդիմություն: Իշխանության ղեկին գտնվող Սերժ Սարգսյանը կհետապնդի Վարդան Օսկանյանին, եւ մենք կկանգնենք Օսկանյանի պաշտպանության դիրքերում, կուրծք կծեծենք, քուրձ կհագնենք եւ մեր գլխին մոխիր կլցնենք’ նրա համար: Հետո, նաեւ մեր ձեռամբ, իշխանության կգա Ռոբերտ Քոչարյանը կամ իր խումբը, կսկսի հալածել Սամվել Նիկոյանին: Ասենք’ պաշտոնական դիրքը չարաշահելու, 20 լիտր բենզին գողանալու հոդվածով: Ու մենք կուրծք կծեծենք, կինքնահրկիզվենք’ ի պաշտպանություն Սամվել Նիկոյանի, ԲՀԿ-ի քաղաքական մոնոպոլիայի դեմ պայքարի շրջանակներում: Հետո նաեւ մեր ձեռամբ իշխանության կգա Միշիկը, կհետապնդի Սեդրակին, ու մենք էլի հացադուլ կանենք’ հանուն Սեդրակի: Հետո  նաեւ մեր ձեռամբ իշխանության կգա Սեդրակը եւ կբռնի Միշիկին, ու մենք վերջինիս նկարները բռնած կգոռանք’ ազատություն քաղբանտարկյալ Միշիկին:

Իսկ նրանք միավորվում են այն ժամանակ, երբ ժողովրդի իշխանությունը վերականգնելու շանս է ստեղծվում, եւ իրար ուտում են, երբ ժողովրդից գողացված իշխանությունը բաժան-բաժան անելու խնդիր կա: Նրանք ուրիշ հարցեր են լուծում, բոլորովին ուրիշ հարցեր, թե ով ում ո՞ր բիզնեսի մեջ որքան է քցել, եւ պայմանավորված քվոտայից քանի միլիարդ է ավել աշխատել: Ի դեպ, դոլարների մասին: Վարդան Օսկանյանենք 2008-ին մեզ շշի էին հանել մեղադրելով, թե 2008-ին արտերկրից փողեր ենք ստանում, որ Հայաստանն ապակայունացնենք: Ու հիմա էդ շրջանակի մարդկանցից շատերը միամիտ հայացքով ասում են. հա ի՞նչ. պարոն Հանթսմանը մեկուկես մլիոն դոլար է նվիրել Վարդան Օսկանյանին: Իսկականից էլ’ հա ի՞նչ: Ասե՞մ, թե չասեմ’ հա ինչ:

Սերժի վարկածը

7or կայքը Օսկանյանի վերաբերյալ իմ առաջին հայտարարությանը արձագանքելով մի մեծ հոդված էր գրել, որտեղ ըստ էության ինձ մեղադրել էր Բաղրամյան 26-ի, ավելի կոնկրետ  Սերժ Սարգսյանի պատվերը կատարելու մեջ: Լավ կլիներ, որ նշված կայքի խմբագիր Անդրանիկ Թեւանյանը մինչ նման մեղադրանք հնչեցնելը պատասխաներ մի շատ կարեւոր հարցի. ինչու՞ իր անունը տեղ չգտավ ԲՀԿ համամասնական ցուցակում, չնայած վերլուծաբանները, ԲՀԿ-ի աղբյուրները նրա համար տեղ էին կանխատեսում կուսակցության ցուցակի առաջին տասնյակում: Բոլորը գիտեն, որ կանխատեսումը չիրականացավ, որովհետեւ Սերժ Սարգսյանը ԲՀԿ համամասնական ցուցակը կազմողին արգելեց Թեւանյանին տեղ հատկացնել: Ասել է, թե Սերժ Սարգսյանը ԲՀԿ համամասնական ցուցակ կազմողին կարող է նաեւ բան թույլատրել եւ արգելել: Նման դեպքերում կարող էի նույնիսկ ինձ իրավունք վերապահել օգտագործել հայտնի ասացվածքի իմպրովիզացիոն տարբերակը. «Իմ սերժանտի սերժանտը իմ սերժանտն է»: Բայց չեմ անի, այլ ընդամենը կասեմ ի գիտություն 7or-ի: Եթե ձեր շեֆերին Սերժ Սարգսյանը կարող է բան թույլատրել կամ արգելել, ինձ օրինակ, չի կարող, չնայած շատ երկար ժամանակ երազել է այդ մասին: Համոզված եմ’ հիմա չի էլ երազում: Ոչ ոք չի կարող ինձ ինչ-որ բան թույլատրել կամ արգելել, որովհետեւ փորձել եմ գործել այնպես, որ որեւէ մեկին նման լծակ չտամ: Ստացվել է: Եւ թող ներեն ինձ 7or-ականները’ իրենց նման հիասթափություն պատճառելու համար:

վերջաբան

Հարց կարող է առաջանալ, թե արդյոք Օսկանյանի հարցում նման դիրքորոշում արտահայտելով մտավախություն չունեմ, որ մի օր էլ ի´նձ կալանավորելու համար հանրապետականները կարող են գալ Ազգային ժողով: Տեսականորեն հնարավոր է, կարող է լինել նման բան: Բայց իմ նստածը, իմ նստելը կլինի Հայաստանը համակած բազմաթիվ անարդարություններից մեկը: Իսկ Օսկանյանի եւ իր նմանների նստելը կդառնա եզակի, բացառիկ, հուսադրող արդարություն:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 , , ,


  1. Edgar
    Հունիս 16th, 2012 at 20:28 | #1

    maman lacacrel es Nikol jan! $shmartutyuny sa e, mnacac ail baner uxxaki setevetanqner en…. eshi quraky divanagetnerin zrkec kochumneric nuinisk, aselov te mi xarnveq, ba himi ira hacy pakasel a dra hamar a hhk-i monopoliayi dem payqarum, hla mnar naxarar kpayqarer? lav a? katvi lacy misht el kexc e exel…

  2. Հունիս 16th, 2012 at 20:40 | #2

    Cavd tanem NIKOL jan…sra in4@ meknabanenq

  3. Գեղամ
    Հունիս 16th, 2012 at 20:45 | #3

    …դիրքորոշում է,կարծիք է…հարգում եմ այն ունենալու իրավունքը: Բայց,եթե այսօրինակ դիրքորոշմանը ծանոթ լինեի 1 ամիս 10օր առաջ`ՀԱԿ-ի համամասնական ցուցակի օգտին չէի քվեարկի…

  4. Anonymous
    Հունիս 16th, 2012 at 20:52 | #4

    charunakum em hianal Nikoli chicht mtacelakerpov.

  5. lusin
    Հունիս 16th, 2012 at 21:16 | #5

    de lav eli amot el a, ba ardarutyan hamar payqaroxy senc ban kgri???

  6. Հունիս 16th, 2012 at 21:40 | #6

    Նիկոլ ջան, “դա խազ” ասված ա ամեն ինչ: Քո խոսքերի տակ էլ մենք ենք ստորագրում:

  7. Artak
    Հունիս 16th, 2012 at 21:43 | #7

    Chi sazum qez, paron Pashinyan. Oskanyani harcy chi, bayc du tarapanqnerov ancac mard es, cavoq qristonya ches darel.

  8. Merry
    Հունիս 16th, 2012 at 22:35 | #8

    chem dadari krknvel- NIKOL -DU HRASHQ ES!!!!!!!!!!!!

  9. Alen Simonyan
    Հունիս 16th, 2012 at 23:33 | #9

    Hamadzain chem , zut im karciq@.

  10. Ջանո
    Հունիս 17th, 2012 at 00:01 | #10

    …Երբ կգա էդ լավ օրը, ու վերը նշված անձիք ” նստած ” կլինեն, կարելի հաջորդ օրն իսկ “համաներմամբ” ազատել ` հասկացնելով, որ Հայաստանում այլևս սեփական կարծիք ունենալու համար չեն “նստում”, սահմանադրությամբ ամրագրված աշխատանքի իրավունքից չեն զրկվում, …Կմնա ՀԱՍԿԱՆԱՆ…

  11. Vardges Gaspari
    Հունիս 17th, 2012 at 00:14 | #11

    Սիրելի Նիկոլ, ես էլ քեզ նման` առ այսօր ամաչում եմ ուղիղ նայել Մարտի 1-ի զոհերի ծնողների աչքերին, քանիոր ի տարբերություն ինձ եւ քեզ, որ վերադարձանք մեր ընտանիքների գիրկը, նրանց որդիները չվերադարձան… Ես էլ եմ զարմանում, որ ինչպես գետինը չեմ մտնում, որ արդեն 4 տարի` բառացիորեն ձեռ են առնում սգավոր ծնողներին` դատարաններում, դատախազությունում եւ պետական այլ հաստատություններում… բայց եւ պատրաստ եմ այս բեռի տակ կքած մնալ եւ չգնալ ” էական չէ ինչպես” ճանապարհով…
    Պատրաստ չեմ գնալ այդ ճանապարհով` ոչ այն պատճառով, որ ուզում եմ իրավապաշտպան ձեւանալ, այլ այն,որ սա չի իմ, իմ ընտանիքի եւ իմ հասարակության զարգացման ճանապարհը … Օսկանյանին պետք է դատվի արդարադատությունը, բայց ոչ մեկ այլ բանդան:

  12. Alen Simonyan
    Հունիս 17th, 2012 at 00:47 | #12
  13. Armen M.
    Հունիս 17th, 2012 at 01:11 | #13

    Եվրոպաներից եկած դիտորդները հաստատ յոնջայի դաշտերն արածելով չէին եկել….. Հիմա մոտենում է “գարու գինը” վճարելու ժամանակը:Էս ամբողջ թատրոնը բեմադրվում է հասարակության ուշադրությունը շեղելու համար:Օսկանյանին բան չի պատահի , երրորդ “ռաունդի ” համար արտուրիկ են սինթեզում ,հալածյալի կերպարը մեզ մոտ ընդունվում է:Իսկ թե ինչ գին ենք վճարելու հիանալի առաջնորդով կազմակերպած հրաշալի ընրության դիմաց ` կերևա շատ շուտով:

  14. Վահան
    Հունիս 17th, 2012 at 01:19 | #14

    Նիկոլ դի իսկական սոփեստ ես, հալալա!

  15. Հասմիկ
    Հունիս 17th, 2012 at 03:05 | #15

    Խնդիրն էն չի՝ Օսկանյանին բան կպատահի, թե ոչ։ Խնդիրն էն է, որ անարխիզմի համար չենք պայքարել այսքան տարի։ Ամոթ է։

  16. lusin
    Հունիս 17th, 2012 at 11:35 | #16

    NIkol, azatutyan u ardarutyan hamar anarxia chen stexcum
    amot a nikol, heriq a ambicianerin trves, hangstaci. ev ete du es es erkrum ardarutyan hamar paykaroxy, cavoq piti ardzanagrenk vor es erkiry erkir chi darna, vorovhetev ays dirqoroshumy uncox vorerve meky chi karox drakan popoxutyun berel

  17. Jon
    Հունիս 17th, 2012 at 11:35 | #17

    im grachn inchu eq jnjum, es voreve antulatreli xosk chem grel parzapes harch ei tvel.

  18. Jon
    Հունիս 17th, 2012 at 11:38 | #18

    im harchn sa er te ov karoge asi te avetarani xosqern inch kap unen ays hotvachi het, es chem karoganum haskanal, xndrech vor voreve mekn ete kaoge tix bachatri..

  19. Վազգեն
    Հունիս 17th, 2012 at 12:10 | #19

    @Գեղամ
    Իրո՞ք ՀԱԿ-ի օգտին ես քվեարկել: Գրածիցդ ժառանգականի հոտ ա փչում:

  20. Lusine
    Հունիս 17th, 2012 at 14:17 | #20

    Nikol ,mi tesak andznakan viravoranqi hetevanqa grvac@, Oskanyani nstel@ veragrel ardarutyan@ da texin che,ev karcel te sharunakvelu e ev mexavorner@ hertov nstelu en da ays depqum apsurd e,,,qani vor Oskanyan@ vochte ardarutyan hastatman hetevanqov e nstelu,ayl ayn myus mexavorneri xaxi hetevanqov! ardarutyan nshuyl angam chka,miayn xax e,,,ev miamtutyun e karcel te gnalu en hertakanutyamb,,,du hima miayn pashtpanum es ishxanutyan shah@,akamaic,angitakcoren mi guce ev,shexvelov irakanic ,chevor sa arhestakan e,aystex miayn zgacvum e nranc yuraqanchyur gnov nstacnelu carav@

  21. Հունիս 17th, 2012 at 14:55 | #21

    Kezzes Nikol,
    Etkan mi ban Kasem kez

  22. Մարինե
    Հունիս 17th, 2012 at 16:38 | #22

    Սկզբունքորեն համամիտ չեմ: Վրեժի ծարավը ոչ մի լավ տեղ չի տանելու ձեզ ու մեզ, հարգելի Նիկոլ: Գրում եմ որպես ՀԱԿ համակիր:՚

  23. Նազելի Յուզբաշյան
    Հունիս 17th, 2012 at 17:24 | #23

    Երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ զենքով, կռվով իշխանությունը չպետք է վերցնել,այդ դեպքում մենք էլ կդառնանք անօրինական իշխանություն, շատերը չէին ընդունում, իրենց Լևոն Տեր-Պետրոսյանից խելացի մարդու տեղ էին դնում:Գտնում էին, որ այլ կերպ իշխանությունը փոխել չի լինի:Բայց չէ? որ Տեր-Պետրոսյանը օրինական ճանապարհի մասին է ասում, քրիստոնիային վայել քայլ է առաջարկում:Այժմ Նիկոլը ձեր ուզած հեղափոխության փոքրիկ տեսակն է առաջարկում անարդարին, ստախոսին պատժելու համար:Տպավորություն թող չստեղծվի, թե Նիկոլը արդարին ամեն գնով ցանկանում է դատապարտել:Խոսքը արդար մարդկանց բանտերը նետած,անմեղ մարդկանց արյունը հեղած,տգետների,անկիրթների առաջ կանաչ ճանապարհ բացած մարդկանց մասին է:Նիկոլի գրածի մեջ չարության, վրեժխնդրության նշույլ անգամ չկա:Այնտեղ միայն արդարության պահանջ է:Նիկոլն ասում է, որ 2008թ առյուծ կտրած, անարդար, կեղծ մարդուն քաղաքական հալածյալի տեղ չի դնելու, այլ քվեարկելու է նրան դատապարտելու օգտին: Բացատրություն մեկնաբան Ջոնին. Որդեկորույս ծնողները խնդրում էին,որ պատժվեն իրենց անմեղ զավակների արյունը հեղած հրեշները: Խնդրեցին և չստացան,արդարության ծարավ էին և չհագեցան,լքված էին, ցավ ունեին և չմխիթարվեցին:Անմեղները բանտի մեջ էին և նրանց տեսնելու չեկան… Հասկացար? Ջոն:

  24. Mariam
    Հունիս 17th, 2012 at 21:25 | #24

    @Գեղամ
    Ays amboghj hodvatcum mek tegh hishatakvatc che -i anun@. Usti yev petq che Nikol Pashinyani andznakan kartciq@ veragrel Kongresin. Yerevi duq hima khakadardzeq, vor na Kongresi hamamsnakan cucakum e(@ndvorum arajin tasnyaki mej), baytc ayd depqum el yes petq e asem, vor shat-shater@ kan Kongresi cucakum (7ic bardzr tegheri masin e nayev xosqs) ovqer im subyektic kartciqov chpetq e aytegh linein..bayc da im subyektiv kartciqn e. Verjiverjo, yerb qvearkum eq mi kusakcutyan kam dashinqi hamamasnakan cucaki ogtin, da nshanakum e, vor dzer isk kartciqov ayd cucakn ir terutyunnerov handerdz aveli hajogh e, kam @nduneli e qan myus kusakcutyunneri kam dashinqneri cucak@.Ayd isk patcharov, kartcum em, vor Nikol Pashinyani andznakan kartciqn u motecum@, vor@ hraparakvatc e ir andznakan intenetayin ejum, petq che nuynacnel Kongresi kartciqin. Neroghutyun em xndrum latinatar grelu hamar!

  25. Denny
    Հունիս 18th, 2012 at 13:16 | #25

    Hargeli Nikol. Dzer verlutsutyuny, ev arhasarak Dzer bolor eluytnery, mtqery ev naxadzernutyunnery bxum en joxovrdi srtic, vstah da karox em asel, qani vor es el em joxovurd.Uxxaki Duq shat hamardzak ev xizax eq ays jamanakneri hamarHasarakutyuny der patrast che dran, vaxenum e, chi havatum. Es , vorpes HH qaxaqaci, mi mard, vorin mtahogum e hayreniqi apagan, vory uzum e hpartanal ir erkrov,ardarutyun em pntrum ev chem gtnum.Amenureq hiastaputyun em aprum, te meky mekin hajodox ishxanutyunneric, te angitakic metsamasnutyun kazmox joxovrdic…. ur e tanum ays chanaparhy???
    Es spasum em mek andzi tsagmany, tsnvelun, haytnvelun, ayn herosin, vory kartnacni mez boloris… es erevi romantik em, bayc sa em tesnum elqy…
    Lurj kaskatsner unem, vor ayd andzy Duq eq Nikol:))) xndrum em, chhistapaecneq indz…

  26. Արամ
    Հունիս 18th, 2012 at 21:26 | #26

    Հարգելի Նիկոլ,

    Աստավաշնչից մեջբերումներ անելն այս հոդվածում հավասարազոր է քրիստոնեական արժեքները ծաղրուծանակի ենթարկելուն: Եթե այդ արժեքները ձեզ համար իսկապես կարևոր լինեին, ապա դուք Վարդան Օսկանյանին կասեիք, որ չնայած նա ճիշտ չվարվեց 2008 թվականի մարտի 1-ին, դուք ներում եք նրան և, ի տարբերություն իրեն, պատրաստ եք պաշտպանել նրա ոտնահարված իրավունքները: Սա նաև ցույց կտար, որ ձեզ համար սկզբունքն ավելի կարևոր է, քան անձնական քինախնդրությունը: Շարունակեք այսպես և հաջորդ ընտրություններում կստանաք արդեն 110 հազարի փոխարեն 11 հազար ձայն: Եվ չփորձեք մեղադրել իշխանություններին ձեր քվեները գողանալու մեջ: Մի մոռացեք, որ ձեզ ձայն չի տրվել անձնական վրեժխնդրության հնարավորություններից օգտվելու համար:

  27. Armen M.
    Հունիս 19th, 2012 at 02:00 | #27

    Լավ կլիներ “վրեժի”շիրմայով քողարկվողները գրելուց առաջ մի պահ պատկերացնեն , որ զոհերից մեկը իրենց հարազատն էր:Երևի ոչ բոլորն են հոդվածը մինչև վերջ կարդում….Կամ էլ քրիստոնեական արժեքները միայն ընդդիմադիրները պետք է կարևորեն ??Իսկ քվե Չգողացող արդար իշխանությունները մինչ հաջորդ ընտրություն հազիվ այդքն մարդ թողնեն ՀՀ-ում, ինչ է եղել որ , էնքան աստվածապաշտ կա դեռ…

  28. x7
    Հունիս 19th, 2012 at 13:37 | #28

    Նիկոլ մի բան ակնհայտ է, որ Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում (դու դա շատ լավ հասկանում ես) և եթե նա հայտնվի բանտում այդ պատճառով, ապա նա կամա թե ակամա «կկոչվի» քաղաքական բանտարկյալ։
    Հիմա ես ուզում եմ քեզ հարց տալ, բա այդ դեպքում էլ ու՞ր մնաց այն քո խոսքերը, քո երազանքները, որ մենք ապրելու ենք այնպիսի երկրում, որտեղ մասնավորապես քաղբանտարկլայներ չեն լինելու, չէ որ հարգելի Նիկոլ դու և մենք պայքարումենք հենց այդպիսի երկիր ունենալու համար․․․․․․․․․․․

  29. Մլեհ Իշխանեան
    Հունիս 19th, 2012 at 19:30 | #29

    Օսկանեա՛ն, եթէ իսկապէս այդքան հայրենասէր ես ինչքան կը ձևացնես ու Glendale-ի մէջ $500,000-ով (այսօր աւելի քան $1000,000 արժող)մենատուն գնելու չափ ոսկերիչ-ադամանդագործ նախնիներէդ ժառանգուած ահռելի հարստութիւն ունիս, ապա ինչու՞ օտարերկրեայ զանազան յետախուզական կեդրոններէ, մասօնա-մորմոնական օթեակներէ ու պետութիւններէ մուրացկանութիւն կ’ընես: Ինչու՞ ժառանգած ահռելի միլիոններդ չես ծախսեր հէգ հայրենիքիդ օգնելու, ա՛յ կեղծաւոր մասօն կամակատար: Պատուաւոր մարդու գործ չէ ըրածդ:

  30. OCCUPIED
    Հունիս 19th, 2012 at 19:36 | #30

    Վարդան Օսկանյանը սովորական ժամկետանց(expired)գործիք (tool)է, որ պարզապէս դէն են շպրտում օգտագործելուց յետոյ: Ատենօք, փայլուն հրապարակախօս Աւետիս Յարութիւնեանը (տաղանդաշատ գրող Վանօն)շատ պատկերաւոր ու դիպուկ է նկարագրել այս կամակատար մարդուկի պարագան …

  31. Նազելի Յուզբաշյան
    Հունիս 19th, 2012 at 19:49 | #31

    Ապրես Արմեն,շատ ճիշտ նշեցիր:Դժվար թե այդ գրողներից որևէ մեկն այնքան քրիստոնյային վայել ապրի, որքան Նիկոլը,բայց խորհուրդ տալուց բոլորը հրեշտակներ են:Ցավն իրենցը չի,կարող են հանգիստ դատել:

  32. Հունիս 20th, 2012 at 02:30 | #32

    ardarutyuny ayn e, vor oskanyany poxery stacel e anorinakan chanaparov. petq ci voch NIKOLIN mexadrel vrejxndrutyan mech, vochel oskanyanin qaxaqakan halacyal. kereles-nsti.

  33. Նազելի Յուզբաշյան
    Հունիս 20th, 2012 at 17:18 | #33

    Այս բոլոր քննարկումներին շատ ճիշտ ու ամփոփիչ պատասխան է տվել Աննա Վ.Հակոբյանը այսորվա “Հայկական ժամանակ” թերթում:Թէ? հիմա էլ կշարունակվի կեղծ բարեպաշտների շքերթը:

  34. Հովհաննես
    Հունիս 20th, 2012 at 23:24 | #34

    Հարգելի Նիկոլ, Սուրբ գրային հատվածներն օգտագօրծելուց առաջ խորհուրդ կտամ ապաշխարես: Քանի , որ <>:Կարդացել ես նման հատված՞, եթե ոչ հատվածն էլ կնշեմ: Օսկանյան Վարդանին չեմ պաշտպանում և ,ոչ մի հարցում , չեմ էլ կարող մեղադրել, դա Աստծո գործն է, Բայց դու եթե Սուրբ գրային հատվածը ուզում ես օգտագործել քաղաքական նկրտումների համար Դու սկսում ես տապալել քեզ , Եթե խոսեիր քո ապրած ու բարի վկայություններով լեցված կյանքը համադրել սուրբ Գրքին ,ուրիշների փրկության գործում ես այդ ժամանակ կհասկանայի, իսկ հիմա դու ինքդ քեզ ես մեղադրում , :Աստված տեսնում է:Մարդը ինքը պիտի դառնա Աստծու Խոսքի գործիք և , ոչ թե Աստծո խոսքն օգտագործի չիմացողների մոտ իրեն մեծարման գործիք: Վերև բարձրանալը ավելի հեշտ է քան վերևում մնալը:

  35. Հովհաննես
    Հունիս 21st, 2012 at 00:26 | #35

    Գրած հատվածը չբերեց նորից երրորդ անգամն եմ գրում Քանի , որ . ինչ դատաստանով , որ դատում ես ուրիշին դու ինքդ քեզ ես դատապարտում:Կարդացել ես նման հատված՞, եթե ոչ հատվածն էլ կնշեմ:

  36. Virab
    Հունիս 23rd, 2012 at 18:58 | #36

    Es karcum em haxtanaki mi dzev ka.Petq che moranal paeqarox yuraqanchuye andzi.andz@ Petq e zga vor inq@ miaenak che ev lqvac,da e paeqari himq@,vstahutyun@ @nkerneri nkatmamb.Huesov em mi or el indz baxt kvi&arkvi veradarnal im haereniq vori hamar anca amborj xarabaryan paterazm@ev marti1@vori hamar hectarevum em interpoli koxmic minch ors ev chgitem minchev erb ev im @nkerner@ khichen vor miayn es em mnacel marti 1i gorcov.

  1. No trackbacks yet.