Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Հարց - Նիկոլ ձեր կարծիքով ինչո՞ւ է Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ հարուցել Վարդան Օսկանյանի դեմ:
Ն. Փաշինյանի պատասխանը - Վստահաբար չեմ կարող պնդել, թե ինչ մոտիվացիաներով է Ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրվում Վարդան Օսկանյանով, բայց կարծում եմ’ նրանով վաղուց պետք է հետաքրքրվեր 2008թ. Մարտի 1-ի սպանություններով զբաղվող քննչական խումբը: Համոզված եմ, պարոն Օսկանյանը Մարտի 1-ի սպանությունների գործով բազմաբովանդակ եւ հսկայական նշանակություն ունեցող ցուցմունքներ ունի տալու Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ, եւ վկան այն նվազագույն կարգավիճակն է, որ նա պետք է ունենա մարտիմեկյան սպանությունների գործում: Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ամենեւին չեմ զարմանա, եթե պարզվի, որ հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները, ով Սերժ Սարգսյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի, խառն է նմանատիպ գործերի մեջ:














Հս Պողոտան իրենից ներկայացնում է փողերի լվացման մի բազմաբովանդակ պրոյեկ, կառուցված արյան և կեղծիքի վրա: Օսկանյանը ի դեմս Սիվիլիթասի այնտեղ ունի հսակ կալվածք: Մի բան, որ նա չէր կարող գնել իր աշխատավարձով: Հիմա իմանում ենք, որ դա նվիրատվություն էր: Ուրիշ ի՞նչ չետք է լիներ: Բիզնեսում և քաղաքականության մեջ նվերները չեն տրվում հենց այնպես: Դրանք լինում են վճար ծառայության դիմաց:
Իսկ որ Օսկանյանը լպրծուն և ստախոս անձնավորություն է բոլորը գիտեն: Այս անգամ էլ նա կպլստա:
Լրագրողներին դիմում եմ մի թողեք, որ սա փակվի: Գնացեք դռնեդուդ և խոսեք Հս պողոտայի բնակիչների հետ (շատ չեն): Մեջտեղ հանեք թղթերը: Կարելի է սկսել հենց Կիպրոսում գրանցված այդ կառուցապատող կազմակերպությունից: