ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԼՖԻԿԻՆ-2
Հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) երեկ հետեւյալ հրավերն է հղել Նիկոլ Փաշինյանին.
«Հարգելի պարոն Փաշինյան,
Պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ եւ որպես պառլամենտական գործընկեր` հրավիրում եմ Ձեզ ներկա լինել թիվ 7 ընտրատարածքում կայացած ազատ, արդար, թափանցիկ եւ, միջազգային դիտորդների գնահատմամբ, մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառմանը: Համոզված եմ, որ ընտրությունների նման ընթացքը հնարավոր եղավ ապահովել նաեւ ընդդիմադիր ուժերի ակտիվ գործունեության եւ ազնիվ մրցակցության շնորհիվ: Այս առումով անգնահատելի է նաեւ Ձեր գործունեությունը՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 7 ընտրատարածքում: Կարծում եմ, որ Ձեր մասնակցությունը վերոհիշյալ միջոցառմանը մի կողմից կնպաստի Ձեր եւ թիվ 7 ընտրատարածքի ընտրողների միջեւ հետագա մերձեցմանը, մյուս կողմից լավ հիմք կհանդիսանա հայոց խորհրդարանում մեր հետագա արդյունավետ համագործակցության համար:
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 21-ին՝ ժամը 19:00, «Փարվանա» ռեստորանային համալիրում»:
Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես է եկել պատասխան գրությամբ,
որը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Պարոն Ալեքսանյան.
Ի սրտե ուրախացա տեսնելով ձեր ձեռամբ գրված հրավերի տեքստը. դա վկայությունն է ոչ այնքան ընտրական համակարգի, որքան ձեր անձնական առաջադիմության: Ուրախ եմ, որ էական ներդրում եմ ունեցել այդ գործում:
Որպես «պատգամավորական գործընկեր» վերահաստատում եմ հեռուստատեսային ուղիղ եթերում բանավիճելու ձեզ ուղղված իմ հրավերը, որի ընթացքում կքննարկենք ձեր տեքստում բերված թեմաները եւ ոչ միայն. ընտրությունների ընթացքը, դրա օրինականությունը, քաղաքական իրավիճակը Հայաստանում, սպառողական գները ընտրություններից հետո, մեր ապագա գործունեությունը խորհրդարանում:
Առաջարկում եմ հեռուստաբանավեճը կազմակերպել մայիսի 20-ի երեկոյան, որեւէ հեռուստաընկերության ուղիղ եթերում: Եթե բանավեճից հետո ախորժակ կունենաք, եւ համակված չեք լինի ընկճախտի սինդրոմով, միայն այդ դեպքում ձեր խնջույքի հրավերի քննարկումը իմաստ կունենա:
Ինչ վերաբերում է ինձ եւ թիվ 7 ընտրատարածքի ընտրողներին, համոզված եմ, ձեր երկարամյա գործունեության ընթացքում թիվ 7 ընտրատարածքում երբեք այնքան իրական ընտրող չեք ունեցել, որքան իմ օգտին քվեարկել է 2012թ. մայիսի 6-ին:
Բարեւներով`
Նիկոլ Փաշինյան»














Nikol jan ynduneir hravery u gnair, mi paymanov vor tamaden du es linelu inchpes inqn er xostacel:)))hamadzainvum er u du gnum eir!!!!!!! u qefy haram er linum:)))Patkeracnum em inch kenacner khnchacneir:))
Տակտիչնի ձևով նիկոլը Լֆիկի պորտը տեղը դրեց. բռավոոոոո
Նիկոլ, շատ լուրջ ես մոտեցել հարցին: Ինձ թվում է այսպիսի տարբեկա պիտի ընտրեիր.
Սամո ջան, ախպերս, իմ մեծ ախպեր,
քո հրավերը, ախպերս, վերջն ա : Դու դեմքս ես: Ընենց դեմք, որ ալամ աշխարհում չկա: Ոնց կարա քո պուճուր ախպերը չգա էդ ուտուշ-խմուշին: Էդ վարիանտ չի: Բա ոնց: Էս ինչի հասել եմ` քեզանով: Ախպորովս: Բա ոնց: Գալու եմ ու ըննենց մի հատ քեֆ-ուրախություն ենք անելու, որ Նորքով, մասիվեներով բաներով սիրտները նեղվի, որ մեր Մալաթիում չեն իրանք ճշտով էդ թուղթը քցել յաշիկը:
Ախպերս,
բայց լավ կլինի մի հատ մինչև քեֆը տելեվիզորի առաջ նստենք ու որոշենք, թե ու կենցան ենք սկզբից խմելու, ում կենացը` տընց, էն ոնց են ասում ` ոտի վրա, ում կենացը` ընենց, կիսատ-միատ, ու կենցաը վաբշե չենք խմելու: Թող սաղ ժողովուրդը նստի ու տեսնի, թե երկու ախպերով ոնց ենք տալիս-առնում: Սաղ էս ժողովրդի համար: Ջաններս դուրս էկավ:
Բայց ոնց ասես: Ախպերս:
Քո պուճուր ախպերիկ
Նիկոլ
Կամ էլ`
Ով մեծն տիար Սամվել Ալեքսանյան,
ընտրյալների-ընտրյալ պատգամաբեր: Քո ճաճանչափայլ նամակից արևի շողք էր թափում` ջերմություն ու հավատով փոխվելու աստվածային փառաբանություն ու ձգտում կար այնտեղ:
Գալուեմ քո աշխարացունց ցնծությանը, ականջալուր եմ լինելու քո աստվածահաճո պատգամներին առ ժողողվուրդս ընտրող:
Գալու եմ, որ սարեր շուտ տանք:
Սամվել Ալեքսանյանին խնդրենք, մի նամակ էլ ռուսաց թագավորին գրի,որ մեզ ազատի էս ղզլբաշի չար շնչից:ՃՃՃՃ
Նիկոլ ջան, ինչ լավ էս պատասխանել: Ես էլ ուզում էի էդ ցինիզմին պատասխան գրել: Բայց քո պատասխանը լրիվ վերջն է:
ERANI HAYASTANUM MI QANI HOGI QO NMAN TXA CNVER,,,MART OV MER MASIN IROQ MTACUMA,,MART OV PESOKI GIN CHI TANGACNUM,,MART UM LFIK CHEN ASUM,,MART OV ARANC HASTAVIZZ AXRANAYIYA MAN GALI,,PARQ U PATIV QEZ PARON PASHINYAN
Tiko20022-in.
Tik jan taktichnin vorna? Nikole lfikin baris bun imastov tars… hagav!!! :))
Bravo Nikol aydpes sharunakel, nstel nra het nuyn sexanin, linel miajamanak nuyn restoranum, bajak barcracnel nra het, da dzez cher sazi, da knshnaker korcnel aydqan dzaynere inch du ardar entrutyamb vastakecir.
Nikol jan,qez hamberutyun em cankanum,hertov bolorin patasxanner piti tas,qez hangist 4en toghni,bayc 4mtaces,zhoghovurd@ qo het e,henc ed parlamentum neghves,ari azatutyan hraparak,menq qez ayntegh misht kspasenq,vorovhetev payqarelu enq miasin min4ev verj,Astvac dzer 7i het!
Ayo Malatyayum du haghtel es. joghovurte Lfikin chi sirum ayl vakhum a…du jartecir ayn vor menak kara Lfike arajadrvi…apres
Der eskane arel es aranc iskakan handipumneri joghovrti het haytni patjarnerov..
Du haghtel es…
menk kez het enk
ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆ, ՇԱՏ ԼԱՎ ԿԼԻՆԻ, ՈՐ ՁԵՐ ՕՐԻՆԱԿԸ ՎԱՐԱԿԻՉ ԼԻՆԻ ՄՅՈՒՍ՝ ԻՍԿԱՊԵՍ ՄՏԱՀՈԳ, ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԴԵՌԵՎՍ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ ԲԱՑԵԻԲԱՑ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ: ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՀԵՏ: