ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Մայիս 9, 2012
henaran.am կայքում կեղծ տեղեկատվություն է տեղադրված եւ հղում է արված իմ անվանը: Խոսքը վերաբերում է այն լուրին, որտեղ իբր թվարկել եմ, թե ովքեր են խորհրդարան անցնելու Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով, եւ ով է լինելու Կոնգրեսի խմբակցության ղեկավար:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ որեւէ լրագրողի հետ զրույցում որեւէ այդպիսի, կամ նմանատիպ նախադասություն չեմ արտասանել:
Սա արդեն երկրորդ դեպքն է, որ ԶԼՄ-ներում իմ անունից տեղեկատվություն է տարածվում, որի ծագումնաբանության հետ որեւէ առնչություն չունեմ: Նման գործելակերպը ինձ համար անհասկանալի է եւ անընդունելի:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














Նիկոլ ջան,դու դեռ շատ խոչընդոտների ես հանդիպելու,ես կաղոթեմ ձեր բոլորի համար,դժվար աշխատանք ունեք անելու մեր համար,շատ լավ կազմով եք մտնում խորհրդարան,ես համոզված եմ,որ մեկ տարուց մեծ փոփոխություններ կլինեն մեր երկրում:Ես վստահում եմ ձեզ բոլորիդ,Աստված ձեզ պահապան:
Ե.Գ.դույով եմ դիմում քեզ,որովհետև ,շատ մոտ էիր կանգնած ժողովրդին այս տարիների ընթացքում և հարազատ ես դարձել: