> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԱՅԻՍԻ 6-Ի ԼՈՒՐԵՐԸ ԹԻՎ 7 ԸՏ-ԻՑ

ՄԱՅԻՍԻ 6-Ի ԼՈՒՐԵՐԸ ԹԻՎ 7 ԸՏ-ԻՑ

Ժամը 20:00 - 7/23 տեղամասում լրացուցիչ ցուցակով քվերակել է 444 մարդ, սակայն նախապես փակցված է եղել 143-ը:

Ժամը 18.00 - 7/07 ընտրատեղամաս է այցելել թիվ 7-ում առաջադրված մեծամասնական թեկնածուներից մեկը, ով տվյալ տեղամասի ընտրող չէ: Ն. Փաշինյանի վստահված անձը դուրս է հրավիրել նրան, քանի որ պատգամավորի թեկնածուն քվեարկության ընթացքում տեղամասում գտնվելու իրավունք չունի:

Ժամը 17:30 - 7/01 տեղամասում Վարդան Վարդանյանի վստահված անձը հայհոյել է Նիկոլ Փաշինյանի վստահված անձին: Վստահված անձն ահազանգում է ոստիկանություն:

Ժամը 15.40 - 7/19 տեղամասում անձնագրի վերջին էջում դրված դրոշմները շարունակում են ցնդել մի քանի րոպեների ընթացքում:

Ժամը 15:00 - 7/07 ընտրական տեղամասում ներկա դիտորդները և վստահված անձինք կանխել են կրկնակի քվեարկության փորձը, և անմիջապես արձանագրություն է կազմվել: Դիտորդները և վստահված անձինք նկատել են, որ քվեաթերթիկ է ստանում ավելի վաղ քվեարկած անձնավորությունը: Ենթադրվում է, որ այդ ընտրողին` Արա Զախարյան, Բաբաջանյան 129 շենքի բն. 34-ի բնակիչ, առաջին քվեարկության ժամանակ քվեաթերթիկ են տվել ոչ սեփական, այլ ուրիշի անվան դիմաց ստորագրելիս: Կրկնակի քվեարկության փորձը կանխվել է:

ժամը 14:27 - 7/25 տեղամասում Սամվել Ալեքսանյանի վստահված անձը գերազանցում է ԸՕ-ի 33-րդ հոդվածով սահմանված վստահված անձի իր լիազորություները`կատարելով հանձնաժողովի անդամի գործառույթներ: Հանձնաժողովի նախագահը չի վերահսկում իրավիճակը:

Ժամը 13:20 - 7/23 ինչ-որ մի անձ գրավել է Ն. Փաշինյանի վստահված անձի ուշադրությունը` անպարկեշտ պահվածքով: Ն. Փաշինյանի վստահված անձը տվյալ անձից պահանջել է ներկայանալ: Վերջինս ներկայացրել է Ս. Ալեքսանյանի վստահված անձի վկայական, իսկ երբ Ն. Փաշինյանի վստահված անձը ասել է, որ տեղամասում արդեն իսկ Ալեքսանյանի վստահված անձ կա գրանցված, եւ պահանջել է երկրորդ վստահված անձի ներկայությունը արձանագրել, անպարկեշտ պահվածքով անձը դիմել է փախուստի:  Ն. Փաշինյանի վստահված անձը կազմել է արձանագրություն, ինչը հանձնաժողովը հրաժարվել է գրանցել:

Ժամը 12:54 - 7/02 ընտրական տեղամասում հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել անձնագրի վերջին էջում խփված դրոշմը ցնդելու փաստը: Հանձնաժողովի անդամները հրաժարվում են ստորագրել նաև Ն. Փաշինյանի վստահված անձի կազմած արձանագրությունը:

Ժամը 12:49 - 7/29 տեղամասում Ն. Փաշինյանի վստահված անձն ահազանգում է, որ հանձնաժողովի նախագահը ՏԸՀ անդամների դերաբաշխումն իրականացնում է ոչ վիճակահանությամբ սահմանված կարգով:

Ժամը 12:45 - 8/32 տեղամասից, որտեղ քվեարկել է Ն. Փաշինյանը, Սերժ Սարգսյանի նկարը հանվել է` ի կատարումն նրա ներկայացրած պահանջի:

Ժամը 12:42 - 7/12 տեղամասում ՏԸՀ քարտուղարը օգնել է ընտրողին քվեախցիկում, որտեղ վերջինս բարձրաձայնել է իր ընտրությունը` նշելով, որ ընտրում է Հանրապետական կուսակցությանը: Նիկոլ Փաշինյանի վստահված անձը պահանջել է կատարված փաստը արձանագրել, ինչը հանձնաժողովը հրաժարվել է անել: Ն. Փաշինյանի վստահված անձը կազմել է արձանագրություն:

Ժամը 12:26 - 7/23 տեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձը տեղեկացրեց, որ ընտրողների քանակի վերաբերյալ տվյալները ՏԸՀ նախագահը բացի 3 ժամը մեկ ԿԸՀ-ին ներկայացնելուց, տեղեկությունները 2 ժամը մեկ հաղորդում է նաև ոստիկանությանը:

Ժամը 12:10 - Քիչ առաջ «Հայկական ժամանակ» խմբագրության գրասենյակի դիմաց Նիկոլ Փաշինյանը նկատեց առանց պետհամարանիշների մերսեդես մակնիշի ավտոմեքենա: Փաշինյանն անմիջապես ահազանգեց ոստիկանություն: Րոպեներ անց, մերսեդեսի վարորդը հայտնվեց և հեռացավ:

Ժամը 12:08 - 7/25 տեղամասում 10:52-ին խախտվել է ընտրական օրենսգրքի 65.4 հոդվածը, ըստ որի ընտրողին օգնողի տվյալները չեն գրանցվել գրանցամատյանում: Նիկոլ Փաշինյանի վստահված անձը պահանջել է կազմել արձանագրություն, ինչին ի պատասխան, ՏԸՀ նախագահը հրաժարվել է կազմել այն` պատճառաբանելով, որ պահանջն անհիմն է:

Ժամը 11:10 - 8/32 տեղամասում Նիկոլ Փաշինյանը քվեարկել է նշված ժամին և դեռ ընտրատեղամասի տարածքը չլքած` արձանագրել է, որ անձնագրում խփած դրոշմը ջնջվել է: Վերադարձել է ընտրական տեղամաս և խնդրել է, որ ՏԸՀ-ն արձանագրի փաստը: Այս պահի դրությամբ նա սպասում է, որ փաստն արձանագրվի: Նույն տեղամասի մուտքի մոտ փակցված է եղել Սերժ Սարգսյանի նկարը: Թեկնածուն հորդորել է ծածկել այն, անցել է 30 րոպե, սակայն նկարը դեռ տեսանելի է տեղամաս մուտք գործող ընտրողների համար: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը խոստացավ արագ լուծել:

ժամը 11:05 - 7/08 տեղամասի մոտ 07LL486 համարանիշով սպիտակ ժիգուլու մեջ ցուցակներով մարդիկ են նստած, որոնց պարբերաբար մոտենում են բնակիչներ: Վերջիններս ցուցումներ ստանալուց հետո գնում են տեղամաս:

Ժամը 10:30 - 7/26 տեղամասում քվեախցիկում հայտնաբերվել է մեծամասնական առանց նշումի քվեաթերթիկ: Քիչ առաջ կազմվել է արձանագրություն, ստորագրել են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և Նիկոլ Փաշինյանի վստահված անձը:

Ժամը 10:25 - 7/25 տեղամասին մոտ խմբված են եղել անհայտ անձինք: Նիկոլ Փաշինյանի վստահված անձը պահանջել է անմիջապես հեռացնել նրանց 50 մետր շառավղով: Այս պահի դրությամբ անհայտ անձինք հեռացված են տեղամասի մոտակայքից:

Ժամը 10:20 - 7/02 տեղամաս են բերվել 82 համարի գազելներով տարեց մարդիկ, որոնց ուղեկցել է համազգեստավոր ոստիկան: Երբ Հայկական Ժամանակի լրագրող Անի Գևորգյանը հարցրել է նրան, թե ինչ է անում այդտեղ, վերջինս պատասխանել է, որ հանդիսանում է տվյալ տեղամասի ընտրող:

Ժամը 09:48 - 7/10 տեղամասում ժամի դրությամբ գտնվող բոլոր ընտրողների ձեռքին նոփ-նոր անձնագրեր են:

ժամը 09:40 - 7/08 տեղամասում Ն.Փաշինյանի վստահված անձի պահանջով դրոշմների թանաքը փոխարինվել է սովորական թանաքով:

Ժամը 09:30 - 7/25 տեղամասի նախագահին թիվ 7 ԸԸՀ-ից արգելել են դրոշմների ցնդելու կապակցությամբ արձանագրություն կազմել և խորհուրդ են տվել լավ թափահարել սրվակը:

Ժամը 09:20 - 7/25 տեղամասում քվեարկողների անձնագրի վերջին էջում դրված դրոշմը վայրկյանների ընթացքում ցնդում է: Ն. Փաշինյանի վստահված անձինք այդպիսի մոտ 15 փորձ են արել և համոզվելով, որ ցնդելը իրոք տևում է վայրկյաններ`հիմա կազմում են արձանագրություն:

Ժամը 08.50 - Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկված Վիլեն Գաբրիելյանը քվեարկել է մոտավորապես 08.15-ին: Ժամի դրությամբ նրա անձնագրի վերջում խփված դրոշմը գրեթե անհետացել է:

Ժամը 08:45 - 7/06 տեղամասում ժամի դրությամբ քվերակել է շուրջ 80 հոգի:

Ժամը 08:35 - Մի շարք տեղամասերում մարդիկ զանգվածաբար բերվում են քվեարկության: 7/25 տեղամասում ժամի  դրությամ քվեարկել է շուրջ 60 հոգի: 7/22 տեղամասում շուրջ 50 հոգի:

Ժամը 08:30 - 07/25 տեղամասում քվերակության են բերվում մտավոր կարողությունների ակնհայտ պրոբլեմ ունեցող մարդիկ:

Ժամը 08:20 - 7/07 տեղամասում Ն. Փաշինյանի վստահված անձը կազմել է արձանագրություն քվերակության սենյակում 15-ից ավելի ընտրողների ներկայության մասին: ԲՀԿ և ՀՅԴ վստահված անձիք  հրաժարվել է ստորագրել սույն արձանագրությունը:

Ժամը 08:10 - 7/07 տեղամասի քվեարկության սենյակում արդեն իսկ գտնվում են 20 -ից ավելի ընտրողներ, ինչը Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտում է: Ն. Փաշինյանի վստահված անձը պահանջում է, որ ընտրողների թիվը համապատասխանեցվի ԸՕ պահանջներին, այսինքն չգերազանցի 15 հոգին: ՏԸՀ նախագահը չի կատարում Փաշինյանի վստահված անձի այս օրինական պահանջը:

Ժամը 08.00 - Տեղամասերը բացվում են. ազատ ընտրությո´ւն:

Ժամը 07:55 - 7/12 տեղամասում  նույնպես Ն. Փաշինյանի վստահված անձի պահանջով Սերժ Սարգսյանի նկարը հանվել է քվեարկության սենյակից:

Ժամը 07:48 - 7/22 տեղամասում ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված է շուրջ 260 հոգի:

Ժամը 07.30 - 7/07 տեղամասում Ն. Փաշինյանի վստահված անձը արձանագրություն է կազմել ՏԸՀ կնիքի թաց լինելու վերաբերյալ:

Ժամը 07.20 - 7/31 տեղամասից քվեարկության սենյակից նույնպես հանվել է Սերժ Սարգսյանի դիմանկարը: Հիշեցնենք, դիմանկարները հանելու պահանջ էր ներկայացրել Ն. Փաշինյանի նախընտրական շտաբը, քանի որ չի կարող քվեաթերթիկի մեջ առկա անձի լուսանկարը գտնվել ընտրական տեղամասում:

Ժամը 07.10 - 7/17 տեղամասից Սերժ Սարգսյանի նկարը արդեն հանվել է, իսկ 7/12-ում շարունակում կախված մնալ տեղամասի պատից:

Ժամը 07.05 - Մի շարք տեղամասերում սկսվել է վիճակահանությունը, որով որոշվում է ՏԸՀ անդամներից յուրաքանչյուրի անելիքը օրվա ընթացքում, մասնավորապես, թե ՏԸՀ անդամներից ով, որ ժամից որ ժամը, օրինակ, պիտի նստի քվեատուփի մոտ, կամ պիտի քվեաթերթիկ հատկացնի, եւ այլն: Սույն վիճակահանությանը չեն մասնակցում միայն ՏԸՀ նախագահն ու քարտուղարը:

Ժամը 07.00 - Ընտրական տեղամասերում սկսվում են քվեարկության նախապատրաստության աշխատանքները: Բացվում են չհրկիզվող պահարանները:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Vladimir
    Մայիս 6th, 2012 at 12:39 | #1

    Mernem srtit hajoxutyu mez boloris , Haxtelu enq chmtaces!!!!!!!!!

  2. karen
    Մայիս 6th, 2012 at 12:40 | #2

    eeeeeeeeeeeee es erkirn erkir chi darna shax korcanvacen

  3. Հայկ
    Մայիս 6th, 2012 at 15:24 | #3

    Ասեմ, որ իմ բաժին վրկ. հեղափոխությունն արդեն իրականացրել եմ: Սակայն մի բան` ասեմ այն ինչ արդեն իսկ մեկ անգամ դեռևս երեք թե չորս տարի առաջ եմ ասել: Գնացքը մեկնել է դառևս 2008-ի փետրվարի 26-ին: Ուզում եմ ասել, որ ես երկրորդ անգամ եմ հավատում Ձեզ սակայն միևնույն ժամանակ ասում եմ, որ եթե այս անգամ էլ Դուք թողեք, որ ընտրությունների կեղծողները մնան իշխանության ես այլևս երրորդ անգամ նկատի ունեմ հաջորդ նախագահական ընտրություները Ձեզ հետ այլևս չեմ լինի: Համեզված եմ, որ այս կարծիքին են տասնյակ հազարավոր հայաստանցիներ: Հարգանքներով ՀԱՅԿ

  4. IRA
    Մայիս 6th, 2012 at 15:59 | #4

    Nikol jan esel em im bagin 30 var. herapoxutyunn arden irakanacrel.Hayki het hamvvamitem 2008-i petrvari 26-i pahov(inch bac torecinq…).Bayc Hayk jan hamamit chem ,erb asum es(ete toreq @trutyunner@ kexcen).MENQ bolors chpetke tuyl tanq,da boloris partqne.Bayc avax…,ayn inchin menq akanates enq linum amenor,hatkapes aysor?…,da ahavore.Cavov em asum ,bayc mer nersi tshnamin otaric miqaniangam vatne.Nikol jan cavum em ,bayc hamozveciu u hiastapveci.U hima akama harc arachacav(um hamar? meznmanneri hamar?,du apsos es menq argani chenq.AVAX….

  5. Vladimir
    Մայիս 6th, 2012 at 16:25 | #5

    @IRA Ира jan qo nmannern en poxelu es erkir@, es hpart em vor qo nman hayrenakic unem!!!!!

  6. Մայիս 6th, 2012 at 16:28 | #6

    Haxtelu enq!!!!!

  7. mard
    Մայիս 6th, 2012 at 17:09 | #7

    nikol jan el chenk karum spasenk. piti paheq dzer dzener@ esi dzer verji shancna

  8. mard
    Մայիս 6th, 2012 at 17:10 | #8

    myus tari vor toxeq el dzez mardik chen havata inch anek vax2 myus or@ piti aneq

  9. mard
    Մայիս 6th, 2012 at 17:11 | #9

    et amen inch@ kexcikner@ nkarek vor cuyc talu ban unenak ,chishtn asac es im huys@ korcrel em

  10. Մայիս 6th, 2012 at 18:42 | #10

    ayo,Nikol jan,duq apsos eq,menq arzhani 4enq lav yerkir unenalu,yes el em arel aysor im 30 var.heghapoxutyun@,bayc miayn tesneir mer voghormeli zhoghovrdin,te in4pes ein ashxatum hhk-i hamar,meqenayi mej nstac taghi xoroshiner@ gumar ein bazhanum,indz andzamb mi harevans xndrum er,vor bhk @ntrem,myus@-hhk,ba vonc 4zzvem yes es antasib u angraget azgic…yete es angam el ban 4poxvec,kareli e pax4el aysteghic,togh anasunnerov mnan jan asen jan lsen…

  11. AHHA MANUKIAN
    Մայիս 6th, 2012 at 20:14 | #11

    NIKOL JAN LURER@ VOCH MI LAV BAN CHEN ASUM BAYTS CHEM UZUM JAMANAKITS SHUT VHATVEL SA ANAKNKAL CHER MEZ HAMAR MENQ GITEINQ VOR AYS TZRUKNER@ AMEN STORUTYUN ANELU EN BAYTS VOR JOXOVRDI MEJ AYDQAN AJAKITSNER KAROX E UNENAN DA SHAT SAVALI E BAYS¨¨¨¨ BAYS PETQ E SHARUNAKEL PAYQAR@ EV CHhANZNVEL DA KLINI KOR&ANARAR MER ERKRI HAMAR MENQ IRAVUNQ CHUNENQ TUYL LINELU JOXOVURD JAN MI VHATVEQ MER MEJ TAKANQNER KAN BAYTS CHE VOR ARJANAPATIV GITAKITS U ARAQINI HAYERN AVELI SHAT EN u PERQ E SHARUNAKENQ PAYQAR@ AYS METASTAZI DEM

  12. Մայիս 6th, 2012 at 21:01 | #12

    urish dzev e petq payqarel!!!

  13. Anonymous
    Մայիս 6th, 2012 at 21:03 | #13

    Ողջույն, Նիկոլ: Ես 7-րդ ընտրատարածքից չեմ: Ես Ձեր գաղափարակիցն են, սակայն եկեք խոստովանենք, որ մեր ազգը, մեր ժողովուրդը դեռ երկար ճանապարհ պիտի անցնի, որ հասկանա, և որ գիտակցի թե էսպես մինչև ուր ենք գնում, ինչքան պիտի մենք մեզ վաճառենք ու դժգոհենք: 30 վրկ հեղափոխության գաղափարը հրաշալի էր, բայց միևնույն է մենք շաաատ ենք տգետ: Ասում են ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարությանը: Մեզ սրանք էլ են շատ: Մնում է զինվել համբերությամբ և շարունակել պայքարը: Հաղթելու ենք:

  14. IRA
    Մայիս 6th, 2012 at 23:42 | #14

    Նիկոլ ջան այնքան բարկացած եմ, որ չեմ կարող նորից չասեմ. Միանգամայն համաձայն եմ Ջեմմայի դիպուկ բնորոշման հետ .ողորմելի,անթասիբ ու անգրագետ ազգ ենք,անասուն ենք;Իսկ Աննաի հետ համաձայն չեմ ,ինձ ել էր թւում թէ արժանապատիւ ու առաքինի հայերս շատ ենք,բայց աւաղ ճիշտ հակառակնե ավաղ…

  15. Tiko20022
    Մայիս 7th, 2012 at 00:07 | #15

    Նիկոլ ջան ահավոր ջղայնացած եմ արդյունքներից, “հանրապետական” կոչված չարիքը իրա սև գործը անում ա: եթե մեր ակնկալածը չեղավ, ուրոմն պատրաստ եմ Ձեզ հետ գրոհով վերցնել կառավարության շենքը!!!!!!!!!!!!! ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ!!!!!!!!!!!!!!!!!!

  16. Vladimir
    Մայիս 7th, 2012 at 00:26 | #16

    gyux Norakertum bolorin stipel en hhk @ntrel, oek@ bajanel e mek herxos 2 dayni dimac , sa hastat em asum…. quriks asuma uzum er bargavach @ntrer bayc stipel en hhk @ntri….

  17. Khoren
    Մայիս 7th, 2012 at 01:50 | #17

    Nikol jan es el SHAT,SHAT hiastapvac em u txur,bajc gites inchi?
    Vorovhetev hay em, vorovhetev vaxy myus ory artnanalu em u tesnem sovac,antasib u caxvac mardkanc,Voronq nujnpes haj en:

  18. AHHA MANUKIAN
    Մայիս 7th, 2012 at 03:04 | #18

    XNDRUM EM SHAT EM XNDRUM ZOHVELU MASIN MI XOSEQ APREL E PETQ APREL U HAXTEL MEZ ERKAR KYANQ AROXCHUTYUN U HAXTANAK EKEQ CHHUSAHATVENQ DJVAR E AYS BANDAYI DEM PAYQAR@ DJVAR BAYTS VOCH ANHNARIN MEZ BOLORIS HUYS HAVAT EV SER EM MAXTUM

  19. Anonymous
    Մայիս 7th, 2012 at 03:19 | #19

    es tiv 7 @ntrataracqic em ,@ntrel em bargavach u Nikol Pashinyan,4 tari payqareluc heto vorosheci meknem Hayastanic,qani vor voch Kongres@ voch Bargavach@ voch Hanrapetakan@ mexavor chen,,,mexavor@ HAY JOXOVURDNA vor 10000-i hamar dzenna caxum u ira erexu apagan.Kavelacnem voch te ‘erkir@ erkir chi’ Ayl ‘azg@ azg chi’

  20. Tiko20022
    Մայիս 7th, 2012 at 04:00 | #20

    Աննա ջան ես շատ երիտասարդ եմ, կյանքս դեմս ա, ու չեմ պատրաստվում ամբողջ կյանքս սրանց նմանների իշխանության տակ ապրել

  21. AHHA MANUKIAN
    Մայիս 7th, 2012 at 12:12 | #21

    TIGRAN JAN QO XOSQERITS EREVUM E VOR DU SHAT ERITASARD ES ES QEZ BAZUM ERJANIK TARINER EM MAXTUM U HAMOZVA& EM VOR DU HASNELU ES ERAZANQNERIN ISK ES QEZANITS BAVAKAN TARIQOV EM 46 TAREKAN EM EV LAV GITEM VOR CHARI DEM PAYQARI JAMPAN ERKAR E U DJVAR BAYTS VOCH ANHNAR U ES HPART EM VOR QO NMAN ERITASARDNER KAN NIKOLI SHURJ@ U HAMOZVA& EM VOR DZER HAXTANAK@ ANXUSAPELI E VOR MER HAXTANAK@ ANXUSAPELI E MI HUSAHATVEQ ES DZER TSAV@ TANEM

  22. IRA
    Մայիս 7th, 2012 at 18:06 | #22

    Nikol jan qez enq grum ,bayc menq mez het enq kisum mer zayruyt@, hiastaputyunn u inchi che naev mer azgi amat@.Asem vor mekangam evs hamozvecinq,guceev verchin angam ,vor menq shat vatn enq(cavov em asum).Bayc ekeq chisht@ asenq.Mer azgi vorormeliner@(parzvec vor nranq en mecamasnutyun@)storaqarshi pes dzerqner@ parzac vorormutyun havaqecin,uranalov ev irenc xixch@ ,ev irenc erexanerin u nranc apagan.Et mardik srbutyun chunen ev lav en zgum irenc bomgi kargavichakum.Pahanchel@ shat heshte ,ev meradrel@.Isk inch enq anum menk?.Menq angam chenq karoxanum mer harevanin kam barekamin sastel.Menq anzor gtnvecinq pashtpan kangnel mer caynerin.El chem asum ,vor tuyl tvecinq vor NIKOLI vra harcakven u viravoren nranq,voronc korqov urish gamanak zzvanqov enq ancnum,isk lfik@ nranc michocov ir harcer@ lucec.U hima menq iravunq unenq inchvor ban pahanchel.VOCH.@ndhakarak@ es nerexutyun kxndrei Nikolic,Ter -Petrosyanic…irenc tank gamanak@ u aroxchutyun@ vatnelu hamar,mer 10 anmer zoheric.Der eres unenq inchvor ban pahanchel.Nranq petqe el vochinch el chanen,mez heriq chein 10 anmer zoher@.Ays amen@ irenc petk cher ,mez er petk ,bayc avax vochnchi chenq hasni qani kan lfikner ev azgis bomger@(irenc eraneli vichakov).Nikol jan qo tank gamanakn uaroxchutyunt nviri qo @ntaniqin,hrashq erexanerit ,nranc du iroq shates petq Menq chenq tesni azat Hayastan,bayc husanq,vor kkatarvi qo erazanq@.Vor qo erexaner@ apren qo erazac Hayastanum.Dra hamar petqe vor du ev qo nmanner@ linen irenc erexaneri koxqin ,mecacnen nranc ev hakakshir darnan lfikneri chtrin.Ayn gam kga qo erazac AZAT ANKAX HAYASTAN@.

  23. Նաիրա
    Մայիս 7th, 2012 at 23:24 | #23

    Նիկոլ ջան, ես գտնում եմ, որ մեզ հաջողվեց կոտրել “անառիկ պարիսպը”: Սա շատ ավելի կարևոր էր, քան այն, թե ինչ արդյունք է “գրանցվել”: Փաստ է, որ Նվազագույն հնարավորության դեպքում կխլվեր անգամ 0.11%ը և պայքարը տվել է շատ կոնկրետ արդյունք: Այսօր մենք ունենք պայքարի շատ ավելի հզոր միջոց + 1+1+1++++++

  24. Hakob
    Մայիս 9th, 2012 at 15:29 | #24

    Knereq, bajc vor chasem sirts kchaqvi… serzikneri maman …..!!!

  25. SAMVEL
    Մայիս 9th, 2012 at 17:07 | #25

    vay es dranc to mamanel to damavonel drancic prcum chka

  26. Hayk
    Մայիս 9th, 2012 at 22:24 | #26

    Barev Nikol pashinyan!kneres ko harc y patasxani ejum ci linum grel dra hamar estex em grum asem shat histaveci dzer kazmakerpac amen incic es 4 tarineri @ntacqum, iroq cei spasum vor dzer mej txamard cer lini, ete yzenas khishes 2011 tvakani hoktemberi 25 in kez harcis verjum asel ei ete cpatasxanes yremn serji het eq sireli Nikol es vonc haskaca duq menak xosoxner eq y es andzamb dzez havatalov korcri im bizness,isk hima shat em apsosym vor indz arajarkvac kasharqy cvercreci y gnaci yntreci hakin, mayisi 8 i mitingin duq tqeciq dzez sirox y vejin hysn kapox joxovrdi vra dzer pasiv varvelakerpov, dzez hajoxutun y imaceq vor duqel havasarveciq en qaxaqakan vat mardkanc sharqerin vory cei yzena shat apsos

  27. ARAMAZD
    Մայիս 9th, 2012 at 22:51 | #27

    hima karas hanes
    tul ek vaxum ek duz xoskiz

  28. AHHA MANUKIAN
    Մայիս 9th, 2012 at 22:53 | #28

    MENQ EL HAKOP JAN

  1. No trackbacks yet.