> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԼՈՒՐԵՐ 7-ՐԴ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԻՑ

ԼՈՒՐԵՐ 7-ՐԴ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԻՑ

Ժամը 19.50 - Բազմաթիվ տեղամասերի քվեարկության սենյակներում փակցված է Սերժ Սարգսյանի դիմանկարը: Նիկոլ Փաշինյանը զանգահարել է թիվ 7 ԸԸՀ նախագահ Գեղամ Սարգսյանին եւ հիմնավորելով, որ տեղամասերում չի կարող լինել քվեաթերթիկում առկա անձի նկար, պահանջել է հանել բոլոր այդ նկարները:

Ժամը 18.55 - 7/12 տեղամասի քվեարկության սենյակում փակցված է Սերժ Սարգսյանի լուսանկարը:  Վստահված անձանց պահանջներից հետո ՏԸՀ նախագահը խոստացել է, որ քվեարկության մեկնարկին նկարը հանված կլինի:

Ժամը 18.50 - 7/12 տեղամասում 1994 ընտրող կա, բայց ՏԸՀ-ն ստացել է պակաս թվով քվեաթերթիկ. 1930 մեծամասնական եւ 1946 համամասնական:

Ժամը 18.45 - 7/17, 7/18 տեղամասերը գտնվում են միեւնույն սրահում: Նիկոլ Փաշինյան  թիվ 7 ԸԸՀ նախագահից պահանջել է պատշաճ ձեւով առանձնացնել երկու տեղամասերը:

Ժամը 15.00 - 7/25 տեղամասում քվեաթերթիկների տրցակի մեջ բացակայում են հերթական համարներով քվեաթերթիկներ: Այս պահին մոտավորապես հինգ հատ: Քվեաթերթիկների հաշվման պրոցեսը շարունակվում է:

Ժամը 14.25 - 7/11 տեղամասի կորած քվեաթերթիկները գտնվել են:

Ժամը 14.20 - 7/12 տեղամասում պակասող քվեաթերթիկները գտնվել են: 7/11-ում մեծամասնական քվեաթերթիկները նախնախան հաշվարկով պակաս են 80-ով:

Ժամը 14.15 - 7/07 տեղամասի քվեարկության սենյակը կահավորված է այնպես, որ քվեախցիկների կողքերին դռներ կան: Քվեարկության գաղտնիությունը տվյալ իրավիճակում չի կարող հարյուր տոկոսով ապահովվել: Քվեարկության սենյակն ինքը սխալ է ընտրված, եւ հնարավոր չէ քվեարկության խցիկների համար մեկուսացված տեղ ապահովել:

Ժամը 14.10 - 7/24 տեղամասում չհրկիզվող պահարանը, ի հեճուկս օրենքի պահանջի, քվեարկության սենյակում չէ: Ն. Փաշինյանի վստահված անձը պահանջում է չհրկիզվող պահարանի տեղը համապատասխանեցնել ԸՕ պահանջներին:

Ժամը 14.00 - 7/12 տեղամասում, նախնական հաշվարկով, պակասում է տասը հատ մեծամասնական քվեաթերթիկ: Այսինքն ԸԸՀ-ից ստացված եւ ՏԸՀ-ում առկա քվեաթերթիկների թիվը տարբերվում է - 10-ով: 7/26 տեղամասում պակասում երեք հատ քվեաթերթիկ:

Ժամը 13.20 - 7/22 տեղամասում հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամին թույլ չեն տալիս օգտագործել սեփական դրոշմը: Ն. Փաշինյանի վստահված անձը պնդում է, որ նրան թույլ տան դա անել, քանի որ նման դրոշմի օգտագործումը նախատեսված է ԸՕ 58 հոդվածով:

Ժամը 12. 30 - G կարգի «Մերսեդեսի» վրա պետհամարանիշեր են հայտնվել մինչ ոստիկանության ժամանելը. 06UL006:)

Ժամը 12.11 - 7/35 տեղամասի դիմաց առանց պետհամարանիշերի G կարգի «Մերսեդես» է կայանած: Ն. Փաշինյանի վստահված անձը ահազանգել է Ոստիկանություն:

Ժամը 12.10 - 7/07 տեղամասի չհրկիզվող պահարանը Ն. Փաշինյանի վստահված անձի պահանջով բերվել է տվյալ տեղամասի քվեարկության սենյակ:

Ժամը 12.00 - 7/07 տեղամասի չհրկիզվող պահարանը, ինչպես հանձնաժողովի նախագահ Երեմ Հովեյանն է պարզաբանել, գտնվում է կողքի տեղամասում: Մինչդեռ ԸՕ-ն պահանջում է, որ պահարանը լինի քվեարկության սենյակում: Ն. Փաշինյանի վստահված անձը պահանջում է պահարանը բերել քվեարկության սենյակ: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանում է, թե կողքի տեղամասի եւ իրենց տեղամասը հսկելու  է մեկ ոստիկան: Ոստիկան չկա, որ իրենց տեղամասի պահարանը առանձին հսկի:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. IRA
    Մայիս 6th, 2012 at 00:48 | #1

    Nikol dgan erani amsi 6-in hrashq katarvi , ev ardarutyun@ harti.Qez hachorutyun ,anspar energia ev anporcanq.Menq mimiayn qez enq @ntrelu.

  2. Ani
    Մայիս 6th, 2012 at 11:49 | #2

    Aysor 4/5 texamasum @ntroxneri andznagrum kniq@ 12 jam heto ancnelu poxaren ancel e 1 jamic, zangecink mardu iravunkneri pashtpani grasenyak tvecin shat zaveshtali patasxan “amboxj Hayastanum e ayd vichak@” ev verj…

  3. Մայիս 8th, 2012 at 14:27 | #3

    petqe haxtel

  4. Մայիս 8th, 2012 at 14:29 | #4

    paron pashinyan menq dzer hetenq.

  1. No trackbacks yet.