ԿԸՀ-Ն ՎԵՐԱՑՐԵՑ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Մայիս 2, 2012
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ դռնբաց նիստում` Նիկոլ Փաշինյանի եւ Վահագն Հովակիմյանի դիմումի հիման վրա վերացրեց Երեւանի թիվ 7 ԸԸՀ որոշումը Փաշինյանի եւ Հովակիմյանի դիմումը մերժելու մասին:
ԿԸՀ-ն արձանագրեց, որ թիվ 7 ԸԸՀ այդ որոշումը, որով ԸԸՀ-ն որոշել էր Ս. Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով դատարան չդիմել, ապօրինի է: ԿԸՀ-ն ԸԸՀ-ին պարտավորեցրեց մեկօրյա ժամկետում կրկին քննարկել Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) գրանցումը, որպես ԱԺ պատգամավորի թեկնածու, ուժը կորցրած ճանաչելու եւ նրան ընտրարշավից հանելու մասին Փաշինյանի եւ Հովակիմյանի բողոքը:













