ՆԻԿՈԼԻ ՆԱՄԱԿԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ
Հաշվի առնելով հանրային ահռելի հետաքրքրությունը, որոշեցի հրապարակել Երեւանի թիվ 7 ընտրատարածքի ընտրողներին ուղղված իմ նամակը: Ասեմ, որ յուրաքանչյուր ընտանիքի հասցեագրված է հենց իրեն ուղղված նամակ. ծրարի վրա գրված է կոնկրետ հասցե եւ հասցեատեր:
Հարգելի Հարությունյաններ.
Իմ անունը Նիկոլ Փաշինյան է: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն եմ, Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալ: Հիմա պատգամավորի թեկնածու եմ Երեւանի թիվ 7 ընտրատարածքում, որի ընտրող եք Դուք: Իմ անունը առկա է նաեւ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 7-րդ տեղում:
Գիտեմ` հոգնել եք, երբեմն` զզվել պատգամավորի զանազան թեկնածուներից, որ գալիս են ու գնում, իսկ Դուք մնում եք Ձեր հոգսերի ու խնդիրների հետ: Եւ չնայած սրան, ուզում եմ լինել Ձեր պատգամավորը: Ոչ թե «դեպուտատ» եմ ուզում դառնալ, այլ ուզում եմ լինել Ձեր պատգամավորը, որովհետեւ պատգամավոր` նշանակում է լինել ընտրատարածքի մարդկանց հավաքական կամքի, ցանկությունների, երազանքների կրողը, պայքարել նրանց պրոբլեմների լուծման համար:
Չեմ խոստանում ասֆալտ փռել, որովհետեւ դա պատգամավորի գործ չէ: Խոստանում եմ պարտադրել քաղաքապետարանին, որ անեն ավելի շատ ասֆալտ, քան անում են ընտրությունից ընտրություն: «Օգնություն» չեմ բաժանում. դա պատգամավորի գործ չէ: Բայց խոստանում եմ հետեւողական լինել, որ «բարեգործները» վճարեն օրենքով սահմանված հարկերը, եւ այն, ինչ Ձեզ առաջարկվում է որպես «լավություն», ստանաք որպես վաստակած հասանելիք` թոշակի, նպաստի, աշխատավարձի, ձեւով: Պրոթեզ, կամ ակնոցներ չեմ բաժանում, վիրահատության չեմ տանում, բայց խոստանում եմ հետեւողական լինել, որ պետպատվերով հասանելիք արժանապատիվ բուժսպասարկումից օգտվեք առանց ծանոթի: Իմ խնդիրն է դառնալ Ձեր «ծանոթն» ու բարեկամը կառավարության, թաղապետարանի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ Ձեր օրինական հարաբերություններում:
Չեմ ասում, թե ընտրատարածքը դրախտ եմ դարձնելու: Սխալ չհասկանաք: Մի բանում վստահ եղեք. իմ ընտրության դեպքում Ձեզ հետ հաշվի են նստելու. երաշխավորում եմ: Ձեզ լսելու են, Ձեր ասածները ականջի ետեւ չեն գցելու, ու մենք իրար հետ լինելու ենք դուխով եւ ուժեղ:
Եթե պատգամավոր ընտրվի Լֆիկ Սամոն, ոչ ոք չի զարմանա: Երբ Դուք ինձ դարձնեք Ձեր պատգամավորը, Հայաստանն ալեկոծվելու է զարմանքից, Ձեր շնորհիվ, Ձեր որոշմամբ` նորոգվելու է Հայաստանի հավատը: Հիմա մի որոշեք ոչինչ. մինչեւ մայիսի 6-ը ժամանակ կա: Ու եթե մտքներովդ անցավ ինձ դարձնել պատգամավոր, ոչ ոքի մի ասեք այդ մասին: Դա թող լինի մեր գաղտնիքը: Ժպտացեք խորհրդավոր: Եկեք անակնկալ մատուցենք Հայաստանին:
Ձեր` Նիկոլ Փաշինյան
Հայ ազգային կոնգրես
www.nikol.am
ՀԱՐԿ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՆԱԵՎ ԸՆԴԳԾԵԼ
ԱԺ պատգամավորը ուրիշ աշխատանք ունենալու իրավունք չունի: Նրա բանուգործը ԱԺ-ում օրենքներ ընդունելն ու ընտրողների հարցերի լուծմամբ զբաղվելն է: Երբ որեւէ պատգամավորի թեկնածու ասֆալտ է անում կամ փող բաժանում, ընտրողին զրկում է հետագա հինգ տարիներին իրենից բան պահանջելու բարոյական իրավունքից, որովհետեւ փող-ասֆալտով քվեարկողը գործարքի է գնացել, ձայնը տվել է` փողը ստացել: Այսինքն, այն ինչ պետք է ստանար ձայնի դիմաց, ստացավ-պրծավ: Վերջ:
Ձեր ձայնը ակնկալելով, ես փաստորեն պարտք եմ վերցնում Ձեզնից, պարտքով վերցնում եմ Ձեր ձայն-վստահությունը: Ու քանի որ հիմա չեմ վճարում դրա համար, պարտքը պիտի վերադարձնեմ առաջիկա հինգ տարվա ընթացքում, որ Ձեր վստահության քվեի տակից դուրս գամ: Ինչպե՞ս: Եթե Ձեր որեւէ խնդրի լուծում կապված է օրենքի փոփոխության հետ, պիտի ԱԺ-ում փոփոխություն առաջարկեմ օրենքի մեջ: Եթե Ձեր որեւէ խնդիր կապված է կառավարության գործունեության հետ, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օրերին Ձեր հարցը պիտի բարձրացնեմ, օր ու արեւ չտամ կառավարությանը, մինչեւ այդ հարցը չլուծվի:
Եթե Ձեր հարցը կապված է թաղապետարանի, ոստիկանության, հարկայինի, բանակի հետ, որպես Ձեր ներկայացուցիչ պետք է գնամ հարկային, ոստիկանություն, թաղապետարան, կադաստր, զինկոմիսարիատ, զորամաս: Ու սա, ուշադրություն, պիտի անեմ, որովհետեւ դա իմ աշխատանքն է լինելու: Մեծամասնական ընտրակարգով ինձ պատգամավոր ընտրելով, Դուք ինձ աշխատանքի եք ընդունում Ձեր բակերում, Ձեր թաղերում: Ընտրվելու դեպքում, ես պիտի ընկնեմ Ձեր թաղերը, Ձեր պրոբլեմները հավաքեմ ու դրանց լուծման համար կռիվ տամ, որ Դուք գոհ մնաք իմ աշխատանքից եւ ինձ աշխատանքից չազատեք: Սա կարեւոր նրբություն է, խնդրում եմ մտածել այս մասին:
Հրատապ հարցեր - Այսօրվա դրությամբ հրատապ եմ համարում ԱՊՊԱ վճարի կրճատումը առնվազն 30 տոկոսով: Բնական գազի սակագնի աուդիտը` պարզելու համար, թե որքանով է այդ սակագինը ուռճացված: ԽՍՀՄ Խնայբանկերի ավանդների ձեւակերպումը որպես պետական պարտք եւ ողջամիտ վերադարձը` ոչ միայն անձամբ ավանդատուներին, այլեւ նրանց ժառանգներին, եթե ավանդատուն մահացել է (ԽՍՀՄ 5 ռուբլին` 1 դոլար փոխարժեքով): Փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռի թեթեւացում, որոշ դեպքերում հարկերի զրոյացում: Մեծահարուստների նկատմամբ ճոխության հարկի ընդլայնված կիրառումը, եւ ստացված եկամուտների ծախսումը բացառապես սոցիալական նպատակներով (բուժսպասարկում, նպաստներ, թոշակներ, անվճար կրթություն):
Ի դեպ - Թիվ 7 ընտրատարածքի գործող պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) ոչ մի անգամ Ազգային ժողովում ելույթ չի ունեցել, ոչ մի հարց չի տվել կառավարությանը, ԱԺ-ում տեղի ունեցած 1991 քվեարկություններից բացակայել է 1464 անգամ (բացակայությունը 73.5 տոկոս), իր մասնակցությամբ հատուկենտ քվեարկությունների 99.9 տոկոսում «կողմ» է եղել: Դեռ պետք է պարզել` ի՞նքն է քվեարկել, թե իր փոխարեն են քվեարկել:
Տպագրված է Ն. Փաշինյանի նախընտրական շտաբում: Տպաքանակը` 1 օրինակ:
ՈՉ ՄԻ ՁԱՅՆ ՍԵՐԺԱՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՑԱՎՈՐ ԿԼԱՆԻՆ














NIKOL jan inz tvum e malatyan 4i sahmanapakvum mi xumb vampir lrberov…entexi joxovurdnel e hognel lfikic u ir bandaic…Mer joxovrdin xelq-QEZ el hajoxutyun…
Հահահահ լրիվ Ռոբին Հուդ
Սիրելի թիվ 7 ընտրատարածքի ընտրողներ ու նդհանրապես հայ ժողովուրդ եկեք մայիսի 6-ին ցույց տանք, ապացուցենք,որ մենք ստրուկներ չենք,որ այն մի խումբ կանայք չեն մեր ազգի դեմքը ,որ նրանք մոլորյալներ են պարզապես,մի վախեցեք ձեր այժմյան վախը վաղը շատ վատ է անդրադառնալու սերունդների վրա:
Հերիք է լացեք
Մի նվնվացեք,
Ոչ ոքի առաջ մի նվաստացեք
Խրոխտ երգեցեք, մի շշնջացեք
es arabkiri yntrataracqi yntror em koch em anum malatyay yntrornerin yntreq posic elq tanor shanapary hakarak yntrutyuny evs mi qani tarov mez kglori andund
es inqs aprum em sherami poxocum stacel em cer namak@ u patrastvum em cez het miasin anaknkal matucel Hayastanin.amen or axotum em vor duq inc husaxab chaneq. Nikol jan cez u mez hajoxutyunner.es cer fanatnem
հարգելի Մալաթիա-Սեբաստիայի բնակիչներ,ես չավոք սրտի 7-րդ ընտրատարածքի ընտրող չեմ,չէմ կարող զարմացնել Հայաստանին իմ ընտրությամբ,այդ կարող եք անել դուք հպարտությամբ,«դուխով»,եվ ընդամենը 30 վայրկյանում:Եվ հավատացեք Մայիս-7ին ամբողջ Հայաստանը խոսելու է ձեր մասին,ձեր դուխի եվ արժանապատվության մասին,եվ հազարավոր բաժակներ լցված ոչ լֆիկյան օղիով կխմվեն Ձեր կենացը ամբողջ Հայաստանում:Հաղթանակ ձեր մտքին,մեր մտքին եվ գործին:
NIKOL jan me& ushadrutyamb kardum ei u porsum ei viravorakan voreve ban gtnem lfik samoyi hastsein vori hamar na aydpisi vaynasun er arel BAYS ays namakum erevats mi voxchaxoh banimats u qaxaqanapes hasun ir gor&i &anrutyun@ u patasxanatvutyun@ gitaksox joxovrdi dard u savin texyak u nra hogseri beran tak mtnelu patrast mi veh u azniv HAYORDI shnorhakalutyun namakd hraparakelu hamar SA evs mi dipuk harva& er qo ogtin EV bolorovin el zarmanali che vor jshmarit xelatsi u graget xosq@ viravorakan e tvum mekin vor@ erku GRAGET NAXADASUTYUN CHI KAROXANUM IRAR KAPEL NIKOL jan menq qez het enq MENQ SIRUM ENQ QRZ H A X T A N A K
Nikol jan or@ mi 2 angam galis en mer dur@ zangum en u harcnum te um em @ntrelu angam ayd jamanak chem karuxanum asel vor hhk inc tvume vor kdavajanem cez u inc. kneres vor cer xorhurd@ chem katarum.tox pashol linen hhk-aciner@.es hpartem cezanov.cer dux@ inc duxa talis.cer mtqer@ inc ujen talis.duq inc shunch eq talis aprelu u havatalu vor amen inch shat lava linelu.xndrum em patasxanir inc vor imanam kardum es im gracner@.
PAYQAR PAYQAR MIJEV VERJ
Բարև Նիկոլ ջան:Ուզում էի պարտադիր կարդաիր իմ կարծիքն այն մասին, որ ողջ Հայաստանի ազատադեմ Քաղաքացիները միշտ հետևում են Քո քաղաքական գործունեությանը և ցանկացած վայրում հպարտությամբ բարձրաձայնում Քեզ քաղաքական դաշտում աջակցելու պատրաստակամության մասին:
ԵՊՀ-ի Գյումրեցի ուսանողուհի: