> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄՏԱԴԻՐ ԵՄ ԱԶԱՏԱԳՐԵԼ ՕՍՎԵՆՑԻՄԸ

ՄՏԱԴԻՐ ԵՄ ԱԶԱՏԱԳՐԵԼ ՕՍՎԵՆՑԻՄԸ

Նիկոլ ՓաշինյանԼֆիկական Օսվենցիմ արտահայտությունը մտքումս ծագեց Շերամի փողոցի շենքերից մեկի բակում, երբ շենքի մուտքի մոտ զրուցում էի մի քանի բնակիչների հետ: Որպեսզի ընթերցողն ամեն ինչ հասկանա, իրավիճակը պետք է նկարագրեմ առանց մեղմասացությունների: Հինգ վեց հոգի էին կանգնած, 50-ից 70 տարեկան մարդիկ, հիմնականում` անատամ, ու գրեթե ցնցոտիավոր (հանդիպումը պլանավորված չէր` ահազանգով էի գնացել այդ բակ, քանի որ լուր եկավ, թե այդ բակում իմ վստահված անձանցից մեկին խոչընդոտել են): Ու մեկ էլ հանկարծ ճռռալով մի մեքենա կանգնեց, դրանից իջավ հաստ ցեփը վզին մեկը ու ինձ լսող մարդկանց վրա սկսեց գոռալ. «Հըլը տուն մտեք սաղդ, արա սաղդ հըլը տուն մտեք»:

Անատամ ու ցնցոտիավոր մարդիկ արագ քաշվեցին պադյեզդները, ես չհասցրի նույնիսկ որեւէ կերպ արձագանքել, որովհետեւ մինչ մարդիկ քաշվում էին տները, գոռացողը քայլելով հեռացել էր արդեն, ու մի երկուհարյուր մետրից հետեւում էր իրավիճակին: Այսպես ծնվեց Լֆիկական Օսվենցիմ արտահայտությունը, հետո ամրապնդվեց, երբ Անկախ Մայլա թաղամասում մարդիկ ինձ համոզում էին, որ Սամվել Ալեքսանյանը դրախտի նման բարեկարգ է պահում թաղամասը, չնայած հենց նոր էինք թաղամաս մտել մեկուկես, երկու, երեք մետրանոց փոսերի արգելքը հազիվ հաղթահարած: Ես այստեղ էլ հիշեցի քրեակատարողական հիմնարկը, որի կալանավորները դրսից այցելած դիտորդներին հավաստիացնում էին, թե իրենք ոչ մի պրոբլեմ չունեն, ամեն ինչ լավ է, չնայած իրականում ոչ կարգին սնունդ են ստանում, ոչ կարգին հագուստ, ոչ կարգին բուժօգնություն: Բայց միշտ` բոլոր դիտորդներին, հանձնաժողովներին պատմում էին, որ երջանիկ են զգում քրեակատարողական հիմնարկում:

Լֆիկական Օսվենցիմը իրականություն է, եւ բոլոր նրանց, ովքեր դժգոհ են նման արտահայտությունից ուզում եմ ասել. Օսվենցիմը միանգամից չի ստեղծվել. սկզբից մարդկանց ստիպել են իրենց վրա հատուկ նշան կրել, հետո թաղամասերը դարձել են գետտո, հետո արդեն մարդկանց տեղափոխել են համակենտրանացման ճամբարներ: 21-րդ դարում ենք ապրում, եւ այս պատճառով Լֆիկական Օսվենցիմում մարդիկ համակենտրոնացման ճամբարներ չեն տեղափոխվում, այլ համակենտրոնացման ճամբարներն են տեղափոխվում մարդկանց տներ: Նրանք, ովքեր պիտի ասեն այդպես չէ, պիտի նաեւ ասեն, թե ուրիշ որտեղ, բացի համակենտրոնացման ճամբարից, հասուն մարդու վրա կարող են գոռալ. «Հըլը տուն մտիր», ու այդ մարդը կատարի հրահանգը, որովհետեւ անատամ է, ցնցոտիավոր ու անպաշտպան: Էդպես «Կոշում» էին վերակացուները կալանավորների վրա գոռում, երբ քնելու ժամը հայտարարված էր, բայց դեռ կային մարդիկ, որ հանրակացարանի մուտքերի առաջ կախ էին գցում ոտները:

Միայն քրեակատարողական հիմնարկում էր, որ իմ դեմ հարձակում էին իրագործում, հետո թաքուն մոտենում ներողություն խնդրում, բացատրելով, որ եթե չկատարեն հրահանգը` իրենց համար շատ վատ կլինի: Մալաթիայի հայտնի միջադեպերի մի քանի մասնակիցներ արդեն մոտեցել են ինձ (երկու հոգի Ազատության հրապարակում), ներողություն խնդրել եւ հավաստիացրել, որ ինձ են ընտրելու, բայց եթե նորից գնամ իրենց բակ, նորից ստիպված են լինելու իջնել, եթե, իհարկե, հրահանգ լինի:

Ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ Մալաթիա-Սեբաստիայի իմ քարոզարշավի միջադեպերի մասին պատմող տեսանյութերը տասնյակ հազարավոր դիտումներ ունեն yօutube-ում: Ոմանք կարծում են, թե պատճառը տեսանյութերի սկանդալային բնույթն է: Ոչ ամենեւին. կարդացեք հազարն անցնող մեկնաբանությունները, այդ տեսանյութերում մարդիկ տեսնում են ուրիշ Հայաստան, որի գոյության մասին չէին կռահում նույնիսկ: Մարդիկ սարսափած են, որ տեսանյութում պատկերված է այն երկիրը, որտեղ ապրում են իրենց երեխաները: Մարդիկ զարմացած են Լֆիկական Օսվենցիմի ագրեսիվության վրա, որովհետեւ հասկանում են, որ այդ Օսվենցիմը չի շրջանցելու ոչ մի տուն, ոչ մի բակ: Քանի դեռ չի ջախջախվել այդ Օսվենցիմը, այն ընդլայնելու է ինքն իրեն:

Տարիներ առաջ ասում էի, որ քանի դեռ կենդանի է բեսպրեդելը, այն գալու է բոլորի ետեւից: Այսօր մարդիկ դա տեսնում են փաստացի եւ թիվ 7-ում առաջադրվել եմ բեսպրեդելի դեմ պայքարելու համար, ու այդ պայքարը ստացվում է, որովհետեւ այն դարձել է շատ կոնկրետ, որովհետեւ երբ ասում ես պայքար ազատության համար, մի տեսակ լղոզված է, հիմա գիտեմ, թե ում ազատության համար եմ պայքարում. առաջին հերթին այն մարդկանց, ովքեր ստիպված են աշխատանքն ու փշրանքը չկորցնելու համար Լֆիկին հավասարեցնել Պողոս առաքյալին: Այսպես կարող է լինել միայն Օսվենցիմում, եւ թեւիցս քաշքշող կնոջ ազատության համար եմ պայքարում, որ նա չնվաստանա լֆիկիզմի աստիճան, ազատ լինի այդ պարտավորությունից:

Թիվ 7 ընտրատարածքում իմ ակնկալածն, իհարկե, Լֆիկական Օսվենցիմի ազատագրումն է: Թիվ 7 ընտրատարածքում իմ ակնկալածն, իհարկե, ապստամբությունն է: Ապստամբություն ընդդեմ Լֆիկասերժիկական ռեժիմի: Ապստամբություն, որ տեղի է ունենալու ոչ թե փողոցներում ու հրապարակներում, այլ ընտրական տեղամասերում, եւ տեւելու է ընդամենը 30 վայրկյան: Թիվ 7 ընտրատարածքում իմ ակնկալածը այնպիսի պատգամավորի (իշխանավորի) ընտրությունն է, ով ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի մեջ, ու անհրաժեշտության դեպքում նրանից ստանալ ընդհուպ մինչեւ թուքումուր, հայհոյանք, լսել ու հասկանալ, որ ոչ մի ողբերգություն տեղի չի ունեցել եւ որեւէ մեկին անզգույշ քաշքշելու անհրաժեշտություն չկա: Հպարտ եմ, որ ցույց տվեցի, որ կարող եմ լինել այդպիսին:

Մտադիր եմ ազատագրել Լֆիկական Օսվենցիմը, Սերժիկական Օսվենցիմը, մնացած հայտնի եւ անհայտ հայաստանյան օսվենցիմները, որովհետեւ երդվել եմ, որ իմ կյանքը դրված է Հանուն ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի զոհասեղանին: Մտադիր եմ ազատագրել Լֆիկական Օսվենցիմը, եւ հույս ունեմ ազատագրական պայքարում ստանալ բոլոր այն մարդկանց աջակցությունը, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները ապրեն http://www.youtube.com/watch?v=qCTeC6OfeWs տեսանյութում պատկերված երկրում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Vardges Gaspari
    Ապրիլ 24th, 2012 at 19:09 | #1

    +1
    Նիկոլի ջան, բայց ասեմ, որ նախանձում եմ քո եռանդին եւ էներգիային…Երեւի դա հակառակ համեմատական է իմ եւ քո տարիքի հետ…Ճ

  2. Anonymous
    Ապրիլ 24th, 2012 at 19:29 | #2

    erani dzer asacov lini Hargeli Nikol

  3. Ապրիլ 24th, 2012 at 20:53 | #3

    Nikol jan shat em havatum qez, xndrum em chehusahatves

  4. Hasmik
    Ապրիլ 25th, 2012 at 01:19 | #4

    Նիկոլը, երբ նույնիսկ բանտում էր գտնվում, իր խոսքով և կեցվածքով մե’զ, իբր թե ազատության մեջ գտնվողներիս, վստահություն, սեփական ուժերի նկատմամբ հավատի ամրապնդման օրինակ էր հանդիսանում: Հիմա էլ կարդում եմ նրա հոդվածները և իսկույն չքանում են մտահոգություններս:

  5. Tiko20022
    Ապրիլ 25th, 2012 at 16:27 | #5

    Nikol jan, menq qez havatum enq, du shat shaterin es uj talis qo erandov, erani qez…

  6. Gohar
    Ապրիլ 26th, 2012 at 09:41 | #6

    Nikol jan duq anshahaxndir @ntrazangvac uneq. Samvel Aleqsanyan@ kerazer dra masin nran@ sax poxova dra hamar el cher u vota @ngel.es erazum em mer haxtanaki masin

  7. Suren
    Ապրիլ 26th, 2012 at 16:34 | #7

    Նիկոլ ջան, հաղթելու ենք !!!!!!!!

  8. AHHA MANUKIAN
    Ապրիլ 29th, 2012 at 02:38 | #8

    NIKOL jan kardum em qez hastseagrva& ays an&anot mardkans srti ankex& xosq@ vor@ li e ankex& sirov jermutyamb u gurguranqov qo handep huzvum em IM JOXOVURD@ IMASTUN E na hens aynpes qez cher siri u vstahi nshanakum e du vastakel es ayd ser@ nshanakum e du aejani es dran u tox TA ASTVA& vor inch bardzrunqneri el hasnes MISHT MNAS JOXOVRDI SIRELI NIKOL@ vor qez dimelis misht asenq NIKOL JAN voch te paron NIKOL ev mi ban el uzum em avelatsnel TIGRANI gra&in vor@ grel e ¨¨ERANI QEZ NIKOL JAN ¨¨ TIGRAN jan nayev ERANI MEZ VOR AYSPISI NIKOL UNENQ

  9. Tiko20022
    Ապրիլ 29th, 2012 at 14:54 | #9

    @AHHA MANUKIAN
    Աննա ջան դու շատ ակտիվ ես միշտ, Երանի բոլորը քո նման լինեին, բոլորը գիտակցեին թե ինչ է կատարվում էս երկրում, այդ ժամանակ կկարողանայինք ապրել մեր երազած երկրում ` ազատ և երջանիկ Հայաստանում)))))))))))

  10. AHHA MANUKIAN
    Ապրիլ 29th, 2012 at 15:20 | #10

    SHNORHAKAL EM SIGRAN JAN parzapes es chem karox antarber nayel im joxovrdi tarapanqnerin

  11. Tiko20022
    Ապրիլ 29th, 2012 at 21:14 | #11

    ուղղակի նենց եմ ափսոսում, երբ հիասթափված մարդկանցից շատերը ասում են որ հանրապետականին են ընտրելու նրա համար, որ խնդիրներ չունենան, կամ էլ ” մեկա ԴՐԱՆՔ ԵՆ անցնելու, ինքս ինձ խաբեմ?” Ուղղակի մարդկանցից շատերի հույսը կտրվել ա, էլ չեն էլ մտածում պայքարելու մասին, ափսոսս գալիս ա…….

  12. Alexandre Mcedonian
    Մայիս 3rd, 2012 at 15:53 | #12

    SOVORIR AZNVOREN QAILEL JSHMARIT JANAPAROV EV HAVATARIM MNAL NRAN MINCHEV QO KIANQI VERJY___KONFUCIOS,,,,,,DU HENC DA EL ANUM ES.HAVATA, KGA NAEV QO JAMANAKY…………………………………………………………………………..naium em kananc arshavanqy,nogkanq em aprum.irenq arjen 5-10 hazar dram…mi 200,000 ov or uzes,du el karas dranc nmaneri vardzes mi qani jamov,chnaiac or ches ani u qez petk el chi.

  1. No trackbacks yet.