> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼ ԼՖԻԿԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼ ԼՖԻԿԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

nikol-droshakԹիվ 7 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եւ նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը երեկ դիմել են թիվ 7 ԸԸՀ` պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով: Ստորեւ ներկայացնում ենք դիմում-բողոքը:

Թիվ 7 Ընտրատարածքային
ընտրական հանձնաժողովին

Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության
թեկնածու Նիկոլ Փաշինյանից

Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ
Վահագն Հովակիմյանից

ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ

(Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով դատարան դիմելու մասին)

2012թ. ապրիլի 19-ին թիվ 7 ընտրատարածքի ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը 7-րդ ընտրատարածքում գտնվող Երեւանի թիվ 190 դպրոցում անցկացրել է նախընտրական հանդիպում, որի ընթացքում ընտրողներին է բաժանել դրամ, եւ տվել է վերջին զանգի արարողությունը իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում անվճար կազմակերպելու խոստում: Այս փաստը ապացուցող հրապարակումներ կան «Ժողովուրդ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի ապրիլի 20-ի համարում (հրապարակումները կցվում են` «Ժողովուրդ», էջ 5, «Շնորհավորական բացի՞կ, թե՞ ընտրակաշառք», «Հայկական ժամանակ» էջ 6, «Կաշառք չէ, բա ի՞նչ է»): «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում Երեւանի թիվ 190 դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը հաստատել է փաստերը:

ՀՀ Ընտրական օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 18-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է. «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց առաջադրած թեկնածուները»:

Օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետը սահմանում է . «Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, ինչպես նաև ընտրությունների մյուս մասնակիցները պարտավոր են պահպանել նախընտրական քարոզչության կազմակերպման սահմանված կարգը: (…) Նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտման դեպքում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, եթե այն կատարել է թեկնածուն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, ապա թեկնածուին, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի ցուցակի ընտրական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:»

Օրենսգրքի 119-րդ հոդվածը սահմանում է. «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում`դատարանի վճռի հիման վրա, եթե նա խախտել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի կամ սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները»:

Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը կատարել է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որ հնարավոր չէ վերացնել եւ որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների վրա:

Պահանջում ենք ղեկավարվել ԸՕ 119 հոդվածով եւ դիմել դատարան թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար:

Կանխավ շնորհակալություն
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ
23.04.2012 թ.


Կից ներկայացնում ենք`
«Հայկական ժամանակ» օրաթերթի 2012թ. ապրիլի 20-ի թողարկման մեկ օրինակ
«Ժողովուրդ» օրաթերթի 2012թ. ապրիլի 20-ի թողարկման մեկ օրինակ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Ապրիլ 23rd, 2012 at 17:45 | #1

    PAYQAR_PAYQAR…min4ev verg

  2. Tiko20022
    Ապրիլ 23rd, 2012 at 18:08 | #2

    Արցախը ազատագրեցինք մեզ մի քանի անգամ թվաքանակով գերազանցող թուրքերից, էս մի քանի հատ օլիգարխները իրենցից ինչ են ներկայացնում, որ չկարողանանք Հայաստանն էլ իրենցից ազատագրենք??????????

  3. Ապրիլ 23rd, 2012 at 22:39 | #3

    JOXOVURDO BAJANVEL E MI QANI MASI ES MER VOCH BAROV XEKAVARUTYUN@ AYD TEMAYI SHURJ MTACEL E BAJANI VOR TIRES EV IRENQ KAROXACEL E DRAN HASNEL

  4. AHHA MANUKIAN
    Ապրիլ 24th, 2012 at 00:11 | #4

    Bolors el gitenq vor sranq sti kex&iqi kextot xaxerov davajanutyamb u mardaspanutyamb ishxanutyunn zavta& ahabekichner en u hima el sharunakum en nuyn xaxer@ tal srants storutyn@ sahmanner chuni sranq voch mi srbutyun chunen mnum e husanq vor mer ¨¨ardaradat dataran@ ¨¨ @nta&q kta dor&in

  5. Արթուր
    Ապրիլ 24th, 2012 at 01:40 | #5

    Մեր սիրելի Նիկոլը
    Խփեց հաղթական գոլը!!!
    Խեղճ Սամվելն իր հայաթում
    Հայտնվել է օվսայդում:)))

  6. Մայիս 1st, 2012 at 01:33 | #6

    nikol@ vochmi baniel chi hasni ev kongres@ nuinpes vorovhetev hancagorc levone uzum noric naxagah darna

  1. No trackbacks yet.