ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՄ ԲԱՆԱՎԵՃԻ ՀՐԱՎԵՐԸ
Հաշվի առնելով, որ Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, թե պատրաստ է քաղաքական բանավեճ ունենալ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին տասը հորիզոնականներում տեղ գտած գործիչների հետ, հաշվի առնելով նաեւ այն, որ նույն ասուլիսում Հայրապետյանը հայտարարել է, թե համաձայն է, որ բանավեճի ֆորմատը որոշեն Կոնգրեսի ներկայացուցիչները, ես` Նիկոլ Փաշինյանս, որպես Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի յոթերորդ հորիզոնականում ընդգրկված ԱԺ պատգամավորի թեկնածու, ընդունում եմ Ռուբեն Հայրապետյանի բանավեճի հրավերը:
Հիշեցնելով, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը կողմերի համաձայնության պարագայում պատրաստակամություն է հայտնել կազմակերպել նման բանավեճ, կոչ եմ անում դա անել ս/թ ապրիլի 16-ին, երկուշաբթի օրը, ժամը 22.00-ին: Նշված օրը եւ ժամին կլինեմ «Արմնյուզ» հեռուստաընկերությունում: Այսօրվա ասուլիսում Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարություններին կպատասխանեմ ուղիղ եթերի ընթացքում, այդ հայտարարությունների հեղինակի ներկայությամբ:
Սույնով վերահաստատում եմ թիվ 7 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) բանավեճի հրավերը, բայց եթե վաղեմի բարեկամներ Հայրապետյանն ու Ալեքսանյանը մտադիր են միասին ներկայանալ երկուշաբթի օրվա ուղիղ եթերին, չեմ առարկում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
12.04.2012թ.














Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
Nikol jan, Du mer huysn u havatn es!!!
Khndrum em nakhoroq hajtneq banaveji or@ - es uzum em nerka linel, angam ete handisatesner chen tujl ta, es drsum kspasem.
ՆԻԿՈԼ ՋԱՆ, ԵՍ ՔՈ ՑԱՎԸ ՏԱՆԵԵԵԵԵԵՄ !!!!!!!!!!!!!!!!
NIKOL JAN MENQ HPARTANUM ENQ QEZANOV BAYS NAYEV VAXENUM ENQ QEZ HAMAR ZGUYSH KLINES AJD GAZANNERI DEM MENAMARTELIS ASTVA& QEZ PAHAPAN
չի գա, իրան կբացատրեն որ էդքան ուղեղ չունի
BA nemes rubon inch er hoxortum ???HAAA tesnes hima vor mkan &akn e mtel erevi el TRAMACHAPI peoblem chuni ED DATARKAGLUXNERN erb piti haskanan vor irenq zzveli en joxovrdi hamar u nransis voch mekn el chi karox BANAVIJEL NIKOLI HET serjik herasirits sksa& minchev amenaverjin pnakalez@
SA AMEN INCHA KAMEL VOCHINCH
PETQE HAXTEL