> ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 > ԼԻԲԵՐՏԱՆԳՈ

ԼԻԲԵՐՏԱՆԳՈ

Այսօր Մարտի 1-ն է: Գրեցի` հետո տեսա, որ Մարտի 1-ը մեծատառ եմ գրել: Սա ինձ համար ռեֆլեքս է դարձել, կամ էլ` իրականության որոշակի ընկալում. Մարտի 1-ը գրել մեծատառ: Ժամանակ առ ժամանակ ինձ հիշում եմ այն պահին, երբ կոնսպիրատիվ ճանապարհներով եկա հասա «Կոնգրես» հյուրանոցի մոտ:

Մյասնիկյանի արձանի կողմը հայացք նետելով` այնտեղ շանս տեսա, պատմական հնարավորություն` հիմա եւ անդառնալիորեն փոխել Հայաստանը, դարձնել իրավատեր քաղաքացիների երկիր: Հարց` օգտագործվե՞ց այդ շանսը, թե` ոչ: Եւ բացառի՞կ էր այդ շանսը, թե` ոչ: Հասկանալի է, որ չօգտագործվեց, բայց Մարտի 1-ի նրբությունն այն է, որ այդ շանսը չսպառվեց այդ օրվա մեջ: Մարտի 1-ը մեծատառ եմ գրում, որովհետեւ հասկանում եմ, որ Մարտի 1-ով ինչ-որ բան ոչ թե ավարտվել է, այլ սկսվել: Շարադրության ոճով ասած` այդ օրը ոչ թե վերջակետ դրվեց, այլ կախման կետեր: Ի՞նչ է սա նշանակում եւ ինչու՞:

Սա նշանակում է, որ բաղձալի փոփոխությունների դռնից չկարողացանք ներս մտնել, բայցեւ կարողացանք այնպես անել, որ այդ դուռը չփակվի: Եւ սա տեղի ունեցավ մի պարզ թվացող գործողության արդյունքում. առավոտյան ցույցը ցրեցին, բայց մի քանի ժամ անց` նորից հավաքվեց: Հարձակվեցին` պաշտպանվեց: Կրակեցին` ընդվզեց: Ուզում եմ հիշեցնել, որ Մարտի 1-ի ցույցը, Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ցույցը ոչ ոք չի ցրել, Ռոբիկի ձեռքերը չեն հասել այդ ցույցին, այդ ցույցը պաշտպանել է ինքն իրեն, այդ ցույցը կանգնել է մինչեւ վերջ…

Չեմ ուզում ասել, ոչ էլ ուզում եմ մտածեք, որ Մարտի 1-ը բարոյական հաղթանակ էր: Մարտի 1-ին անզեն քաղաքացիների մեր բանակը պարտվեց ավտոմատավոր հրոսակներին, սափրագլուխներին, բանակին, օլիգարխիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը: Ոչ թե նրանց` առանձին-առանձին, այլ նրանց ձեւավորած դաշինքին, նրանց ամբողջությանը: Մենք պարտվեցինք ճակատամարտում, բայց հաղթեցինք ինքներս մեզ, հաղթեցինք բոլոր նրանց, ովքեր իրենց բոզիտղությունը բացատրում են երեխա պահելու իրենց առաքելությամբ: Մենք հաղթեցինք բոզիտղության կանխավարկածին եւ մեր երեխաներին դրինք որբ մեծանալու սպառնալիքի տակ: Գիտակցաբար. որովհետեւ մտածեցինք, որ ավելի լավ է մեր երեխեքը հեր չունենան, քան ապրեն վախկոտի թուլա լինելու անջնջելի խարանով:

Մենք մեր կանանց դրինք այրիանալու սպառնալիքի տակ ու լավ արեցինք, որովհետեւ մտածեցինք, որ ավելի լավ է մեր կանայք կողակից չունենան, քան որպես կողակից ունենան որձի իրենց իրավունքը մի դուրսպրծուկ բոզի տղու զիջած ներքինիների:

Մարտի 1-ին մենք կրեցինք մեր հերթական պարտությունը, բայց կռեցինք մեր կյանքի ամենափառապանծ հաղթանակը` պարտվելու դուխ ունենալու բերկրանքը վայելեցինք: Ու Մարտի 1-ի քաղաքացին էսօր կրկին էստեղ է, ու մենք բոլորս դեռ կլսենք նրա մասին: Էսօր Մարտի 1-ն է:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

http://www.youtube.com/watch?v=vaXNdVTGT0k&feature=related

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 , , , , , ,


  1. Levonagan
    Մարտ 2nd, 2012 at 12:23 | #1

    Nikol Pashinyan is our future President.
    Take good care of yourself, dear Nikol and God bless you and your beautiful family.

  2. Vardges Gaspari
    Մարտ 4th, 2012 at 01:04 | #2

    Մարտի 1-ին անզեն քաղաքացիների մեր բանակը պարտվեց ավտոմատավոր հրոսակներին, սափրագլուխներին, բանակին, օլիգարխիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը: Ոչ թե նրանց` առանձին-առանձին, այլ նրանց ձեւավորած դաշինքին, նրանց ամբողջությանը:
    Նիկոլ ջան, ավելի օգտակար կլինի մեր կրած պարտության պատճառները փնտրենք ոչ թե մեզնից դուրս, այլ` մեր մեջ: Առաջին հերթին մի կողմ թողնենք Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը: Իսկ դրանից հետո իրոք պարտվեցինք ավտոմատավոր հրոսակներին, սափրագլուխներին, բանակին, օլիգարխիային: Ճիշտ է չէինք երեւակայում, որ Երեւանի կենտրոնում կկրակեն մեզ վրա:Արդեն դա էլ գիտենք: Իսկ փաստը նա է, որ այսօր էլ լուծում չունենք:

  1. No trackbacks yet.