> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈՅԻՆ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈՅԻՆ

Նեմեց Ռուբոն երեկ հանդես է եկել իրեն վայել հերթական ասուլիսով: Ըստ լրատվամիջոցների, անդրադառնալով «Հայկական ժամանակի» հետ ունեցած դատական վեճին եւ նկատի ունենալով «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ասել է. «Ես էլ լսել եմ, որ «Արթիկի» գաղութում շատ վատ արարք են արել իրա հետ, որ տղամարդուն վայել չի: Բայց ես դրան չեմ հավատում, ազնվորեն չեմ հավատում: Հո չեմ կանգնի ասեմ, որ դա ճիշտ ա», – ասել է Հայրապետյանը: Այս կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին ի պատասխան արել է հետեւյալ մեկնաբանությունը.

«Եթե լրատվամիջոցների հաղորդածը ճշգրիտ է, կարող եմ ասել հետեւյալը. դեռեւս 2010 թվականի հուլիսի 9-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկից գրված մի խմբագրականում վարկած էի առաջ քաշել, թե Սերժ Սարգսյանն է Նեմեց Ռուբոյի հետ վատ արարք անում պարբերաբար, այնպիսի արարք, որ տղամարդուն վայել չէ եւ ինչը նկատի ունի Նեմեց Ռուբոն (http://www.nikolpashinyan.com/?p=1761): Վերջինս, սակայն, չգիտես ինչու, դատի չտվեց, նույնիսկ չանդրադարձավ այս թեմային: Եթե այս մարդու համար վիրավորական է որեւէ հանցագործության հետ առնչություն ունենալու ակնարկ պարունակող հրապարակումը, որի համար դատի է տալիս, ինչու՞ ուրեմն վիրավորական չէր պարբերաբար վատ արարքի ենթարկվելու ակնարկ պարունակող հրապարակումը: Մի՞թե այն պատճառով, որ վարկածը համապատասխանում է իրականությանը:

Ինչ վերաբերում է վատ արարքներին, համոզված եմ` հայ հանրությունը վաղուց է համոզվել, որ այդ ես եմ, որ վատ արարք արած ունեմ Նեմեց Ռուբոյին, իր ընկեր օլիգարխներին, անձամբ իր շեֆ Սերժ Սարգսյանին: Եւ վախենամ` նրանք իրենց պահվածքով ժողովրդի գիտակցության մեջ օր օրի հասունացնում են իրենց հետ վատ արարք անելու ցանկությունը:

Նշեմ միայն, որ երբ առաջիկայում Նեմեց Ռուբոն հայտնվի քրեակատարողական հիմնարկում, օրենքով սահմանված բոլոր միջոցները ձեռք կառնեմ նրան վատ արարքներից պաշտպանելու համար: Չնայած, չեմ բացառում, որ նրա համար հակառակը հաճելի կլինի:
Իսկ եթե Նեմեց Ռուբոն ուզում է խոսել իմ բանտային կյանքի մասին, խնդիր չեմ տեսնում. եկեք հրապարակային հանդիպում (քննարկում) կազմակերպենք իր, իր բանտային թափթփուկ շրջապատի եւ իմ մասնակցությամբ: Թող իրենք ինձ ասեն ինչ ասելու են, պատմեն իմ բանտային կյանքի բոլոր մանրամասների մասին, ես էլ իրենց ասեմ ինչ ասելու եմ` պատմեմ իրենց բանտային կյանքի բոլոր մանրամասների մասին: Այ այդ ժամանակ կերեւա, թե ով է վատ արարքի ենթարկվածը` ե՞ս, թե Նեմեց Ռուբոն: Չնայած համոզված եմ` հիմա էլ երեւում է:

Ինչ վերաբերում է մեր թերթի դեմ հարուցած դատական հայցին, եւ դատարանի սահմանած միլիոնավոր դրամների տուգանքին, հույս ունեմ, որ այդ գումարը Ռուբոն կօգտագործի իր նկատմամբ տեղի ունեցած վատ արարքների ֆիզիկական եւ հոգեբանական հետեւանքները վերացնելու համար: Սա կլինի մեր ընթերցողների ներդրումը հայրենի օլիգարխիայի առողջապահության բարելավման գործում:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Anonym
    Սեպտեմբեր 24th, 2011 at 19:22 | #1

    Հարգելի՛ Նիկոլ,խնդրում եմ ձերգրելու ոգով համարժեք պատասխան տալ այս հիմար հայտարարությանը:ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ժամանակ արված հայտարարությյունը, թե ՕԵԿ անդամները լքում են կուսակցության շարքերը, Օրինաց երկիր կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը maxinfo.am-ին մեկնաբանել է. «Նախ առաջին հերթին պետք է ասեմ, որ դա բացարձակ ստահոդ տեղեկություն է: Ես ընդհակառակը կասեի` իրենց շարքերն են լքում: Վերջին ամիսների ընթացքում ՀԱԿ-ից բազմաթիվ կուսակցականներ եկել են օրինաց երկիր` ասելով, որ դուք ժամանակին շատ խոհեմ և ճիշտ քայլ արեցիք»:

  2. Hakob
    Սեպտեմբեր 25th, 2011 at 01:32 | #2

    Cvad tanem Nikol jan, du TXA es metsatarov.

  3. Սեպտեմբեր 26th, 2011 at 21:37 | #3

    +1+1+1+1+1+1

  1. No trackbacks yet.