> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՄ ԵՐԱԶԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԻՄ ԵՐԱԶԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ես հիմա ձեզ կպատմեմ իմ երազած Հայաստանի մասին: Իմ երազած Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Իմ երազած Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների միջոցով:
Իմ երազած Հայաստանում մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: Իմ երազած Հայաստանում զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Իմ երազած Հայաստանում պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Պատմության եւ մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքներ գտնվում են պետության հոգածության ներքո: Իմ երազած Հայաստանի պետական լեզուն հայերենն է, եւ սրա դեմ որեւէ ոտնձգության մասին ակնարկ անգամ լինել չի կարող:
Իմ երազած Հայաստանում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից` բացառվում է: Իմ երազած Հայաստանում յուրաքանչյուր ոք ունի իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք եւ իրական հնարավորություն:
Իմ երազած Հայաստանում արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը: Իմ երազած Հայաստանում հարգվում է յուրաքանչյուրի անձնական ու ընտանեկան կյանքը: Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք: Իմ երազած Հայաստանում յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։
Իմ երազած Հայաստանում յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք` առանց տխմար սահմանափակումների: Իմ երազած Հայաստանում պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ: Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք։ Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը եւ անբարեխիղճ մրցակցությունը բացառվում են:
Իմ երազած Հայաստանում Հանրապետության Նախագահը իսկականից հետեւում է Սահմանադրության պահպանմանը, իսկապես ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Հանրապետության Նախագահն իսկապես ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից: Հանրապետության Նախագահն իսկապես ընտրվում է Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով։ Իմ երազած Հայաստանում Հանրապետության Նախագահ է ընտրվում իսկապես այն թեկնածուն, որին իսկապես կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին։
Ի՞նչ եմ գլուխներդ ցավեցնում: Եթե ուզում եք ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ իմ երազած Հայաստանի մասին, ուղղակի վերցրեք եւ ուշադիր կարդացեք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Դա է իմ երազած Հայաստանը, եւ ես պայքարում եմ հանուն ա՛յդ Հայաստանի: Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է: Շնորհավորում եմ եւ կոչ եմ անում. եկեք Հայաստանը դարձնենք այնպիսին, ինչպես նկարագրված է Սահմանադրության մեջ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. SUSO
    Հուլիս 2nd, 2011 at 23:57 | #1

    NIKOL JAN MENK EL UZUM ENK VERADARNANK EV ZER ERAZAC HAYASTANUM APRENK ASTCO KAMKOV EV JOXOVRDI A<RDAR PAYKARI ŞNORHIV PITI GA AYD ORE

  2. Azat
    Հուլիս 3rd, 2011 at 03:24 | #2

    Nikol jan du mer esorva Charencn es

  3. LEVON
    Հուլիս 5th, 2011 at 02:10 | #3

    +1+1+1+1+1+1+1+1

  4. Mleh Ishkhanian (Beirut)
    Հուլիս 5th, 2011 at 16:54 | #4

    Sireli Arthur, yes miangamayn hamakardziq em dzer AHAZANG-i het. Isk teseq inch e grum “Aravot” oraterti “imastoun”, bayts irakanum 2 teli larakhaghats Glkhavor Khmbagir@, “Պարանոյա” vernagrov ir darakazmik arachnortoghum - “…90-ականների կեսերին Հայաստանում իշխանության չափից դուրս եռանդուն երկրպագուները ամեն մի թփի տակ «չբացահայտված դաշնակ» էին որոնում: Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին նույն «թշնամու կերպարի» եւ «վհուկի» դերում հանդես էին գալիս ՀՀՇ-ականները:
    Դե, իսկ սիոնիստների եւ մասոնների թեման Հայաստանում հավերժ է: Մեր «առավել զարգացած եւ կարդացած» համաքաղաքացիները եւ սփյուռքահայերը 1-2 բաժակ խմելուց հետո ձեզ «շատ համոզիչ» կերպով կբացատրեն, որ հայ ժողովրդի գլխավոր թշնամիները ոչ թե թուրքերն են, այլ սիոնիստները: Վերջիններիս այդ բանախոսները, «չափազանց գրագետ» լինելով, նույնականացնում են մասոնների հետ՝ չնայած առաջինները հրեա ազգայնականներ են, իսկ երկրորդները, այսպես ասած, ինտերնացիոնալիստներ: Եվ ահա, ըստ այդ գիտունիկների, վերոհիշյալ «մութ ուժերն» են, որ սովորեցրել են, սադրել են թուրքերին ոճրագործություններ կատարել մեր ազգի նկատմամբ եւ հիմա էլ դավեր են նյութում մեր դեմ՝ սողոսկելով աշխարհի «ուժային կենտրոններ»: Օրերս էլ Հայաստան է գալիս ինչ-որ մասոնական մագիստր, եւ խոսակցություններն այս առիթով թեժացել են…” I michi aylots ays patehapasht “yerazhshtaget-khmbagir”, vor nayev “mshakoutayin” haghortum e varoum voch avel-voch pakas` H1-i yeterum, nouynpisi patehapsht yerkaki varq er drsevorum mer sireli Nikoli argelapakman voghch zhamanakashrjanum. Skzbounq chounenaln el, yerevi, voroshneri hamar “skzbounq” e.

  1. No trackbacks yet.