> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՎԵՐՑՐՈՒ ՔՈ ԱՂՅՈՒՍԸ ԵՎ ԱՐԻ ՀՐԱՊԱՐԱԿ

ՎԵՐՑՐՈՒ ՔՈ ԱՂՅՈՒՍԸ ԵՎ ԱՐԻ ՀՐԱՊԱՐԱԿ

ԱՅՍՕՐ ԺԱՄԸ 20.00-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՄԵՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է: Իմ միտքը հիմա այն մարդկանց հետ է, ովքեր հստակ որոշել են, որ այսօր գալու են հանրահավաքի: Իմ միտքը նաեւ այն մարդկանց հետ է, ովքեր հստակ որոշել են, որ չեն գալու հանրահավաքի: Իմ միտքը նաեւ այն մարդկանց հետ է, ովքեր դեռ չեն որոշել` գալո՞ւ են, թե՞ չեն գալու հանրահավաքի: Ես մտովի զրուցում եմ այդ մարդկանց հետ: Նրանց հետ կիսում իմ այն համոզմունքը, թե քաղաքական հետագա իրադարձությունների ընթացքը կախված է միմիայն մեկ գործոնից. արդյոք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրեն հաշի՞վ է տալիս, թե որքան որոշիչ է դարձել իր մասնակցությունը Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին:

Ես չգիտեմ` երեկվա իմ հոդվածն ինչպես է ընկալվել ընթերցողի կողմից: «Realpolitik ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի» հոդվածն այն մասին էր, որ քաղաքական զարգացումների հետագա ընթացքը կախված է այն բանից, թե քանի անհատ, քանի քաղաքացի է ներկա Կոնգրեսի հրավիրած ամեն հանրահավաքի: Փառք Աստծո, Համաժողովրդական շարժումն այսօր ունի այնպիսի առաջնորդություն, որ կարողանում է յուրաքանչյուր քաղաքացու ներկայությունը Ազատության հրապարակում վերածել կոնկրետ քաղաքական արդյունքի: Բայց քաղաքական արդյունքի հնարավորությունն ի սկզբանե սահմանափակվում կամ ընդլայնվում է քաղաքացու ավելի կամ պակաս մասնակցությամբ: Ինչպիսին կլինի իրադարձությունների հետագա զարգացումը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը որոշում է ընդամենը 20 տոկոսով: Սա ասում եմ չափազանցված, խիստ չափազանցված թիվ: Իրական թիվը 10 տոկոսն է: Մնացած 80-90 տոկոսը որոշում ես դու, սիրելի քաղաքացի, քո մասնակցությամբ:

Ազատության հրապարակը Հայաստանի ապագայի շինարարության հրապարակն է: Մեր ընդհանուր խնդիրը` կառուցել ապագայի` Ազատ եւ Երջանիկ Հայաստանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա քաղաքական թիմը` շինարարներ: Նախագիծը, որով պիտի կառուցենք` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է: Հանրահավաքի եկող ամեն քաղաքացի, ահա, հրապարակ գալով, իր հետ մի քար է բերում, մի աղյուս: Եւ ուրեմն` որքանով ավարտուն կլինի Հայ ազգային կոնգրեսի կառուցած շենքը, կախված է նրանից, թե քանի քար է բերվում Ազատության հրապարակ: Բավարա՞ր է դա ավարտուն շինարարության համար, թե՞ ոչ:
Ի՞նչ արագությամբ կկառուցվի շենքը` կախված է նրանից, թե աղյուսի ինչպիսի պաշար է կուտակված Ազատության հրապարակում: Կունենա՞ն շինարարներն աշխատանքն առանց ընդհատումների շարունակելու համար անհրաժեշտ շինանյութ: Ինչպիսի՞ որակ կունենա շինարարությունը` կախված է նրանից, թե շինարարության պատվիրատուն, այսինքն` քաղաքացին, շինարարին տալի՞ս է արդյոք որոշակի օպերատիվ-ստեղծագործական ազատություն: Բայց օպերատիվ ազատության հետ զուգահեռ` վերահսկու՞մ է արդյոք նրա գործունեությունը, ստեղծագործական ազատությունից չզրկելով նրան:

Ես չեմ ամաչում եւ դիմում եմ յուրաքանչյուրիդ` վերցրեք ձեր աղյուսը եւ եկեք հրապարակ: Շոգ է, զբաղված եք, հիասթափված եք, հուսահատված եք, ջղայնացած եք` կապ չունի. վերցրեք ձեր աղյուսը եւ եկեք հրապարակ: Որովհետեւ դուք վաղվա Հայաստանի շինարարության պատվիրատուն եք, Հայ ազգային կոնգրեսը` կապալառու ընկերություն, որ պիտի կատարի ձեր պատվերը, բայց կարող է կառուցել միայն այն շինանյութով, որ դուք կբերեք Ազատության հրապարակ: 2007 թվականից մենք կառուցում ենք մեր երեխաների տունը, Ազատ եւ Երջանիկ Հայաստանը: Վերցրու քո աղյուսը եւ արի հրապարակ: Եւ ոչ միայն այսօր: Ամեն անգամ, երբ Հայ ազգային կոնգրեսը ձայն կտա, կկանչի քեզ: Վերցրու քո աղյուսը եւ արի հրապարակ: ԱՅՍՕՐ, ԺԱՄԸ 20.00-ԻՆ: ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ: Մենք այնտեղ ենք լինելու:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Hakob
    Հուլիս 1st, 2011 at 02:24 | #1

    Jaaan, Nikol jan… de iharke shinararutjan hamar petq kga najev armatura, qlung, lom… minchev angam taniqi antenaji truben:)

  2. МУШЕГ
    Հուլիս 1st, 2011 at 13:51 | #2

    ИСК ИНДЗ ЛТПИ АРМЕН ЧТОХЕЦ НКАРЕМ МИТИНГНН АПСОСС ГРАКННУТЮНЕ ГНУМ НИКОЛЛ ДЖАНН

  1. No trackbacks yet.