ՊԱՉՈՒՄ ԷԻՔ, ՇԱՏ ԲԱՐԻ…
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանը երեկ Կոնգրեսի Գյումրիի գրասենյակում հանդիպում է ունեցել տեղի ակտիվի հետ, պատասխանել քաղաքացիների եւ լրագրողների հարցերին:
Փաշինյանը նշել է, որ երկխոսությունը իշխանությանը տրված մի վերջին շանս է` անցնցում ճանապարհով իշխանությունից հեռանալու համար, եւ եթե երկխոսությունը արտահերթ ընտրությունների առումով արդյունավետ չլինի, դա կհանգեցնի ջրբաժանի: Թոշակառու քաղաքացիներից մեկը հարց-ելույթով բողոքել է, որ երկար տարիներ աշխատել է, բայց հիմա չի ստանում նույնիսկ նվազագույն սպառողական զամբյուղին համապատասխանող կենսաթոշակ: «Ինչո՞ւ ես չունեմ նվազագույն սպառողական զամբյուղ»,- հարցրել է քաղաքացին: Այս հարցին Նիկոլի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հիմա ասեմ` ինչու չունեք միջին սպառողական զամբյուղ: Պիտի խոսեմ ժողովրդի մասին. «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հեռուստացույցով հետեւում էի Շիրակի մարզի կյանքին: Երբ ժողովրդին թալանելով հարստացած մի հաստավիզ բերում` երկու տուփ կոնֆետ է բաժանում, մարդիկ թռչում-համբուրում են դրա ձեռքերը: Դրա համար էլ չունեք սպառողական զամբյուղին համարժեք թոշակ, աշխատավարձ: Որովհետեւ այդ մարդը գողանում է պետական բյուջեից, հարկեր չի վճարում, որտեղի՞ց լինի էդ սպառողական զամբյուղը: Այ, երբ ժողովուրդը ոչ թե մի տուփ կոնֆետի, մի կիլո բրնձի համար կթռնի էդ օլիգարխների ձեռքերը կպաչի, այլ վզներին տալով կվռնդի, կասի` գնացեք հարկերը վճարեք, հետո նոր եկեք բարեգործություն արեք, այ էդ ժամանակ կունենաք սպառողական զամբյուղ: Քանի դեռ ժողովուրդը պաչում է էդ թալանչիների ձեռքերը, չի լինելու սպառողական զամբյուղ, աղքատ է լինելու ժողովուրդը, ավելի է աղքատանալու: Մնալու է օլիգարխի տված բրնձի հույսին: Էս իշխանության նպատակը հենց դա է. էս իշխանությունը յուրաքանչյուր քաղաքացու ուզում է դարձնել մուրացկան, որ ով նրան հինգ հազար դրամ ցույց տա, աստված դառնա այդ քաղաքացու աչքին: Ինչքան հաստավիզ-թալանչի կա, Գյումրիում ծափով, զուռնայով, դհոլով ընդունել են: Լավ են անում, որ թալանում են, քիչ են թալանում, ավելի շատ պիտի թալանեն: Թող գնան ձեռքները պաչեն»,- ասել է Ն. Փաշինյանը: Կոնգրեսի Գյումրիի գրասենյակում տեղի ունեցած հանդիպումը անցել է թեժ քննարկումների մթնոլորտում: Հանդիպումը վարել է Կոնգրեսի Գյումրիի շտաբի պատասխանատու Աշոտ Զաքարյանը: Հանդիպմանը մասնակցել են «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության Գյումրիի կազմակերպության ղեկավար Հրաչ Մելքոնյանը, ՀՀՇ Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը, նախկին քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանը եւ այլք:














Միշտ մտածել եմ այնպես` ինչպես ասել ես Նիկոլ ջան, միանշանակ համամիտ եմ: Տեսնելով քո ասած ձեռք համբուրողների բազմությունը` միշտ նողկանք եմ ապրել, թե ինչպես կարելի է, պատկերավոր ասած, կզել մի անգրագետ թալանչիի առջև:
Mi qani or araj KENTRON TV-ov cujc ejin talis, te vonc ejin Djivan Gasparyane yev Vanush Xanamiryane …. patkeravor asats, hambjurum mi HASTAVZI dzerqere!!! Lav, es mardiq hech arzhanapatvutjan zgacoxutjun chunen? Xi menq es azgn enq???