> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՎՈՅԵՎԷ ՆՇԱՁՈՂԻ ԱՌԵՐԵՎՈՒՅԹԸ

ՎՈՅԵՎԷ ՆՇԱՁՈՂԻ ԱՌԵՐԵՎՈՒՅԹԸ

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ուղղակի շշել է Սերժ Սարգսյանի ռեժիմին ու ճիշտ է արել, բայց դեռ չի նշանակում, թե ինքը ճիշտ է: Եթե ուշադիր հետեւենք «Ազատություն» ռադիոկայանին Օսկանյանի տված հարցազրույցին, նա ամեն ինչ խոստովանում է, բայց` միայն դիվանագիտական լեզվով: Ներքաղաքական հարցերի մասին խոսելով, օրինակ, Օսկանյանը քննադատում է այսօրվա իրավիճակը այն բանի համար, որ իշխանության քաղաքական մոնոպոլիա է հաստատված: Լրագրողն էլ հակադարձում է, որ Օսկանյանենց իշխանության տարիներին էլ այդպես է եղել, եւ այստեղ է, որ նախկին արտգործնախարարը չի դիմանում առերեսմանը: «Հա, բայց գոնե առերեւույթ իրավիճակը այլ էր»,- ասում է նա:

Առերեւույթ - հին հայկական բառ է: Ստեփանոս Մալխասյանցի Հայերեն բացատրական բառարանում որպես այս բառի բացատրություն գրված է հետեւյալը (մեջբերում եմ). «Արտաքին երեւույթ ունեցող, արտաքուստ թվացող, երեւակայական, ոչ իրական: Առերեւույթ առողջություն: Նրանք առերեւույթ բարեկամության տակ քողարկում էին խոր ատելություն: Առերեւույթ հիվանդի դրությունը լավ է» (մեջբերման ավարտը):

Հիմա նորից հղում անենք Օսկանյանին. համեմատելով իրենց իշխանության տարիները ներկայիս տարիների հետ, նա մեծ նվաճում է համարում այն, որ գոնե առերեւույթ իրավիճակը այլ էր: Հպարտանալու բան է, իհարկե: Որովհետեւ Քոչարյանի իշխանության տարիներին Վարդան Օսկանյանը գոնե առերեւույթ ԱԳ նախարար է եղել: Հիմա նույնիսկ առերեւույթ նախարար չէ, չնայած հիմա էլ նույնքան բան է որոշում, որքան որոշել է ԱԳ նախարար եղած տարիներին: Եւ, մեծ հաշվով, սա ինքն է խոստովանում. խոսելով 2008 թվականի մարտի 1-ի իր տխրահռչակ ասուլիսի մասին, Օսկանյանն ասում է, որ ինքը վաբշե տը, էնքան էլ վստահ չէ, թե էն, ինչ այդ ասուլիսում ասել է Երեւանում տեղի ունեցած եւ տեղի ունեցող իրադարձությունների մասին, համապատասխանում է իրականությանը: Թվում է, թե գոնե առերեւույթ 18 տարին լրացած որեւէ մեկը նման բան խոսել չի կարող: Բայց պարզվում է, որ էն, ինչ ինքը 2008 թվականի մարտի 1-ին ասել է, իրեն էլ են ասել: Ոստիկանությունից: ԱԱԾ-ից: Այսինքն, էն ասուլիսը, որ ինքը տվել է, որի ընթացքում ինքը խոսել է, ինքը չի խոսել իրականում: Այսինքն, ինքը միայն առերեւույթ է խոսել: Եթե անկեղծ լինենք, ինքը վոյեւէ ասուլիս չի էլ տվել: Ճիշտ է, առերեւույթ ինքն է եղել, բայց` միայն առերեւույթ: Իրականում իր ֆուտլյարն է եղել, կամ ինքը տվյալ իրավիճակում եղել է առերեւույթի կարգավիճակում: Ուրիշ վոյեւէ բան չի հիշում: Կամ տեղ-տեղ է հիշում: Տուտ պոմնիտ, ատտուդը նիպոմնիտ:

Հիշում է, օրինակ, որ էն տարիներին Հայաստանը զարգացած էր Հարավային Կորեայի նման: Առերեւույթ, էլի: Տնտեսությունը Քոչարյանի ժամանակ աճում էր, զարգանում էր: Առերեւույթ: Մարդիկ լավ էին ապրում: Առերեւույթ, վոյեւէ, վոչինչ, դույզն-ինչ: Ինքը կարծեմ ասել է, որ բանտում գտնվող ընդդիմադիր գործիչներին պետք է ազատ արձակել անհապաղ: Հաստատ ասել է: Հիշում է, որ դա ասել է մարտի 1-ից անմիջապես հետո: 2011 թվականի:

Ղարաբաղի հարցում վոյեւէ խնդիր չի եղել: Նույն հարցազրույցի սկզբնական հատվածում Օսկանյանը տեսեք ինչ է խոստովանում` խոսելով ԼՂ հարցի շուրջ առաջիկայում սպասվող պրոցեսների մասին. «Երբ այսօր խոսք է գնում, որ հնարավոր է ինչ-որ բան ստորագրել, նշանակում է` կողմերից մեկը նշաձողը իջեցրել է: Միգուցե երկուսն են իջեցրել: Եթե մենք (նկատի ունի հայկական կողմը.- Ն.Փ.) իջեցրել ենք, ինչքա՞ն ենք իջեցրել: Որովհետեւ իմ իմացած նշաձողը այդ օրերին (իր ԱԳ նախարար եղած օրերին.- խմբ.) արդեն սահմանագծային նշաձող էր: Եթե դա իջել է, ես ուղղակի չգիտեմ, Ղարաբաղի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ոնց կարող է դա ընդունել»:

Հասկացանք, չէ՞. Օսկանյանը եւ իր շեֆը Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունից ԼՂ հարցի կարգավորման նշաձող են ժառանգել, ու տասը տարի այդ նշաձողը իջեցրել են: Սերժին փոխանցելու պահին այդ նշաձողը գտնվել է հնարավոր ամենաներքեւի կետում: Օսկանյանն ու Քոչարյանն են նշաձողը հասցրել այդ կետին եւ Օսկանյանը դա խոստովանում է: Ու հիմա ի՞նչ է ուզում Օսկանյանը Սերժ Սարգսյանից, որ նա այդ նշաձողը բարձրացնի՞: Այ ընկեր, Քոչարյանը հո միամիտ չի: Եթե ղարաբաղյան կլանը էդ նշաձողը բարձրացնելու շանս ունենար, ինքը` Քոչարյանը կմնար նախագահի պաշտոնում, ինչու էր Սերժի վրա գցում: Դու կարողա՞ վոյեւէ ուրիշ առերեւույթ տարբերակ տեսնում ես:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Kostya
    Հունիս 22nd, 2011 at 14:17 | #1

    Ամոթա <> օսկանըան մարտի 1-ին սուտ սուտ խոսում էիր հիմա էլ ասում ես ինձ սխալ ինֆորմացիա էին տվել,ախպարները կասեին, ՏՈ ԻՇՇԻՆ ԳԼՈՒԽ որ չգիտեիր խի էիր խոսում.Նիկոլ ջան սրանց նմաններին պետքա միշտ ձեռ առնվի, տիգրան թորոսյան, օսկանյան,ու տրանց նման թաշկինակներին.

  2. edgar
    Հունիս 23rd, 2011 at 05:49 | #2

    Nikol jan, yes zarmanum em Azatutyun radiokayani lragroxi(ima Anna Israyelyani_ev Enoqyani vra) complementar pahvacqi vra, ba ed harcazrucy varelis vor Osiky cocordilosi ardyunqner e tapum ba chi asum mi hat stop ynker jan, mi hat mi korcru qez,hla ushqi ari, sary jur shpi eresid, ed vor es erkiry asum es hima canr e vichaky, ba qo entaka divanagetnery qez sevy spitaki vra Marti mekic araj grecin drecin demd! ed mardik en jamanak ein che asum vor nman dzevov ishxanutyuny amenaxoceli vichakum e haitnvum erkirn el glorvelu e aveli xory andund,poxanak ed mardkanc gracy ushadir kardair en jamanak, hima nor uxexd sksec pailatakel? te en jamanak mi voeve arerevuit huis kar vor naxarar es mnalu? Amoty iroq amen mardu ban chi.apsos amnezia hivandutyuny chi bujcum…

    comment em toxel azatutyan kaiqum, baic de divanagetneri masy xmbagrel en, achqis sranq el arerevuit en azat lratvamijoc…

    http://www.azatutyun.am/content/article/24239122.html?page=1#relatedInfoContainer

    ha mek el es arumov karces Aram Abrahamyani harcazruicnery A1-ov karox a reitingov hailurin havasarvi, yndimutyany trvox sur harceri 10% ete ishxanutyunneri nerkayacucichnerin kam yndimutyany qnnadatoxnerin ta hastat ed vtangy iran chi sparna, baic de …. anter mna … ed antery mut texy luis a talis eli ho zorov chi…

  1. No trackbacks yet.