ՈՉ ՈՔ ԻՆՁ ՊԱՐՏԱԿԱՆ ՉԷ
Պատրաստված է Ն. Փաշինյանի` 2011 թ. հունիսի 10 -ին Երեւանի Սարյանի պուրակում ունեցած ելույթի հիման վրա:
Այսօր ոչ միայն Սարգիս Հացպանյանին դիմավորելու օրն է, այլեւ մի օր, երբ Հայաստանում այլեւս չկան քաղբանտարկյալներ: Եվ այս առիթով ընդամենը մի բան եմ ուզում ասել: (…) էս իշխանությունը, ցանկացած իշխանություն պետք է հասկանա, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ պատրաստ են լինել քաղբանտարկյալ, պատրաստ են կրել ցանկացած զրկանք, բայց չեն հանդուրժի ապօրինությունը, չեն հանդուրժի բեսպրեդելը: Նրանք պատրաստ են մինչեւ վերջ պայքարել հանուն Սահմանադրության, հանուն օրինականության: Իսկ երբ գործում է Սահմանադրությունը, երբ գործում է օրենքը, քաղբանտարկյալ լինել չի կարող:
Բանտում, իմացեք, մեզ ուժ է տվել այն զգացողությունը, որ մենք ունենք հազարավոր ընկերներ, ովքեր չեն ընկրկի եւ ցանկացած պահի պատրաստ են լինել քաղբանտարկյալ, հայտնվել բանտում` կողքի խցում, մի ուրիշ խցում: Ու սա է եղել մեզ ուժ տվող ամենակարեւոր ազդակը: Սա է մեզ ազատություն պարգեւած հիմնական գործոնը:
Մեր նախորդ հանդիպման օրն էլ ասացի` մեզնից որեւէ մեկը որեւէ մեկին շնորհակալություն հայտնելու կարիք չունի: Եթե մեզնից որեւէ մեկը համարում է, որ ինքը ուրիշ մեկի համար է ինչ-որ բան արել, ինքը սխալ է մտածում: Ես ինչ-որ անում եմ, անում եմ` ելնելով Աստծո եւ Հայրենիքի, իմ երեխաների ապագայի առաջ ունեցած իմ անձնական պատասխանատվությունից… Բանտում շատ էին լինում դեպքեր, երբ իշխանության ներկայացուցիչները տարբեր ձեւերով փորձում էին մեզ լարել մեր ընկերների դեմ` էդ ո՞նց է, դուք բանտում եք, ուրիշները ազատության մեջ եւ այլն, եւ այսպես շարունակ:
Ես միշտ համարել եմ ու համարում եմ, որ իմ բանտում լինելը եղել է ի՛մ անձնական ընտրությունը: Մեզնից յուրաքանչյուրը կատարել է իր անձնական ընտրությունը: Մեզնից ոչ ոք այս իմաստով ուրիշի համար որեւէ բան չի արել: Եթե մեզնից որեւէ մեկը համարում է, որ ինքը ուրիշի համար է ինչ-որ բան արել, զրկանք կրել, ես չեմ ընդունում այդ մոտեցումը: Իմ կրած զրկանքների համար ոչ ոք ինձ պարտական չէ: Ես զրկանքներ կրել եմ իմ անձնական որոշմամբ եւ ընտրությամբ` դա համարելով իմ քաղաքացիական պարտքը ապագայի առաջ: Սրանում է ամբողջ խնդիրը: Եվ հենց այդ մոտեցման մեջ է մեր ուժը, որովհետեւ մենք 100 հազար լինենք, 500 հազար լինենք, մեկ միլիոն լինենք, որքան էլ լինենք, մենք այնուամենայնիվ ամբոխ չենք, մենք 1+1 ենք:
Սա նշանակում է, որ յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում պայքարին ներգրավվելու իր ձեւը, պատասխանատվության եւ նվիրումի իր չափը: Այս է պատճառը, որ միշտ համարել եմ, որ ինչքան էլ մեծ լինի մեր Շարժումը, դա մեկ մարդու, ընդամենը մեկ մարդու պայքար է, եւ այդ մեկ մարդը մեզանից յուրաքանչյուրն է:
Եվ այդ մեկ մարդը դու ես:














Барев Никол!
ми бан а танджум индз
хи ми нат димаворох чкар Саркис Нацпаняни азаатман жаманак
Ба амот чи
1+1+1+1+1+1+1+1
Aram ba SASUN MIQAELYANIC EL LAV dimavorox linuma????????
“Ես միշտ համարել եմ ու համարում եմ, որ իմ բանտում լինելը եղել է ի՛մ անձնական ընտրությունը:” Aram jan ays xosqerum e Dzer harcipatasxany…
есим е
Артур ардарацнум ес бауц паст@ да е
inch e karcum Nikol jan et erxosutyunic mi ban durs kga te che
nikol et inch gorc unes davachan levoni koxqin