> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ… ԹԱՄԱՆՅԱՆԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ… ԹԱՄԱՆՅԱՆԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Ի. Ստալինը նորակազմ Խորհրդային երկրում բռնակալություն հաստատելիս, հակառակորդներին ոչնչացնելիս` դա բացատրում էր լենինյան գաղափարներով, լենինյան իդեալները պաշտպանելու անհրաժեշտությամբ: Բայց արդյո՞ք Լենինը նկատի է ունեցել հենց այն, ինչ իրագործում է Ստալինը. այս տհաճ հարցին պատասխանելուց խուսափելու համար, ահա, Ստալինը ինքն իրեն վերապահեց Լենինի ծրագրերն ու իդեալները մեկնաբանելու մենաշնորհը…

Իսկ դուք ի՞նչ եք կարծում, ժամանակը չէ՞ որոշակի ռեկոնստրուկցիայի ենթարկել Ալեքսանդր Թամանյանի երեւանյան արձանը: Ռեկոնստրուկցիայի արդյունքում կունենանք մոտավորապես այսպիսի տեսարան. Թամանյանը լայն բացված ձեռքերով կռթնել է գրասեղանի վրա, գնահատելով իր հերթական նախագիծը, իսկ Նարեկ Սարգսյանը ծիկրակում է նրա ձախ ձեռքի տակից: Նարեկ Սարգսյանը Հայաստանի գլխավոր ճարտարապետն է (ուշադիր եղեք այս պաշտոնի անվանման նկատմամբ. պենսնեով չինովնիկի մոլեռանդ ամբիցիայի ավելի դիպուկ բնորոշում դժվար է սահմանել: Սա մի պաշտոն է, որ որեւէ կերպ չի տեղավորվում պետական հիերարխիայի որեւէ տրամաբանության մեջ: Սա ոչ թե պաշտոն է, այլ ազատ էսթետի տիեզերական առաքելություն: Հայաստանը կտավ է, բավական անհաջող կտավ, իսկ ինքը փորձում է մոգական վրձնահարվածներով որոշակի փայլ հաղորդել նրան) Երեւանի նախկին, նաեւ` ներկա գլխավոր ճարտարապետը: Բայց թե նախկինում, թե հիմա մենք գործնականում ոչինչ չենք լսում այն տիեզերական պրոյեկտների մասին, որ պարոն Սարգսյանից, որպես հանրություն, կարող էինք ակնկալել Երեւանի փոքր կենտրոնից դուրս: Պարոն Սարգսյանի միտքը սեւ ագռավի նման ճախրում է միայն Երեւանի փոքր կենտրոնի վրա, եւ սա ունի շատ կոնկրետ արդարացում: Չէ՞ որ Ալեքսանդր Թամանյանի նախագծերը հիմնականում վերաբերվում են Երեւանի փոքր կենտրոնին: Սրանում զարմանալի ոչինչ չկա, որովհետեւ Թամանյանի ժամանակներում Երեւանը հենց փոքր կենտրոնն է եղել` քաղաքաշինական իմաստով աղքատիկ մի տարածք, որը պետք էր լցնել, հարստացնել ճարտարապետական մտքի արգասիքով, քաղաքաշինական շունչ ու կյանք հաղորդել երիտասարդ հանրապետության սիրտը հանդիսացող այս տարածությանը:

Բայց կներեք, կներեք. ես ո՞վ եմ, որ մեկնաբանեմ Ալեքսանդր Թամանյանի նախագծերը, ծրագրերը: Դա կարող է անել Ինքը, միայն Ինքը, Թամանյանի վարդապետության միակ եւ անփոխարինելի մեկնիչը, որ համառորեն շարունակում է ծիկրակել հայ քաղաքաշինության հանճարի հետեւից:

Հիմա էլ գտել են, որ Թամանյանը ՀՀ կառավարության շենքի բակում աշտարակ կառուցելու ծրագիր է ունեցել: Որոշել են իրագործել Վարպետի «մուրազը» եւ վերակենդանացնել նախագիծը, կառուցել աշտարակը եւ երկու նախարարություն տեղավորել այնտեղ: Ենթադրենք` Թամանյանն իսկապես չափազանց լուրջ է վերաբերվել այդ նախագծին: Ենթադրենք: Իսկ ինչ է, Թամանյանի ժամանակներում Երեւանի կենտրոնում 200 հազար բնակչությո՞ւն է կենտրոնացած եղել, եղե՞լ են այն բազմակերպ եւ բազմայլանդակ շենքերը, որ կառուցվել են նրանից հետո եւ մինչեւ օրս էլ շարունակում են կառուցվել, կամ էլ` տնտեսական փուչիկի պայթելու հետեւանքով այդպես էլ կարող են մնալ կիսակառույց:

Իսկապես, դժվար է գտնել երկրորդ մեկին, որ վերջին տարիներին ավելի հաճախ է հղում արել Ալեքսանդր Թամանյանին, քան դա արել է Նարեկ Սարգսյանը: Բայց հենց վերջինիս գործունեության հետեւանքով Երեւանը, նրա կենտրոնը քաղաքաշինական առումով դառնում են ավելի ու ավելի անտանելի, որտեղ մարդիկ շնչահեղձ են լինում ոչ միայն բառիս ֆիզիկական, այլեւ հոգեբանական ու բարոյական առումով, որտեղ ցեմենտն ու բետոնը ձգտում են խժռել կանաչ կամ հանրային ազատությունը խորհրդանշող ամեն բան: Եւ սա արվում է հիմնականում Թամանյանի հնչեղ անվան ծխածածկույթի տակ:
Իսկ ի՞նչ է կատարվում Երեւանի կենտրոնից դուրս, մարզերում, քաղաքներում, գյուղերում: Քաղաքաշինական մեկ ուրիշ տեսակի վակխանալիա, եւ սրա մեղավորը նույնպես Թամանյանն է. չէ՞ որ նա ոչ մի աշտարակ չի նախագծել Սյունիքի մարզպետարանի շենքի համար: Ամոթ, հազար ամոթ:

Հ.Գ. Կառավարության շենքի բակի աշտարակի շուրջ աշխուժությունը հերթական անգամ խորհրդանշում է «Մարզերի համաչափ զարգացման» ռազմավարության իրական նշանակությունը: Դուք իսկի Երեւանի համայնքները չեք կարողանում համաչափ զարգացնել. էլ ուր մնաց` մարզերը: Իսկ գուցե ռազմավարության վերնագրի մեջ «զարգացումը» փոխարինենք «փլուզմա՞մբ»: «Հայաստանի մարզերի համաչափ փլուզման կառավարական ռազմավարություն»: Սա իրագործում եք գերազանց, եւ կույր է պետք լինել այս ասպարեզում ձեր գրանցած հաջողությունները չնկատելու համար:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Karine Hakobyan
    Հունիս 9th, 2011 at 16:31 | #1

    Բոլոր հանցանքների հետ մեկտեղ կա նաև ատելության գործոնը` ագրեսիվ, անտաղանդ միջակության ատելությունը հանճարի հանդեպ, որը, փաստորեն, աշխատում է նաև ժամանակի մեջ…: Պարզապես քաղաքն է ափսոս և` մենք: Շատ լավ հոդված էր,բայց այդ Նապոլեոն Սարգսյանը քննադատությունն էլ է կարողանում իր ռեկլամի համար օգտագործել:
    Ինչ անենք, ինչպես փրկենք մեզ այդ բորենիների հարձակումից:

  2. LEVON
    Հունիս 9th, 2011 at 18:22 | #2

    1+1+1+1+1+1+1+1

  3. Հունիս 10th, 2011 at 00:58 | #3

    Nikol jan @ntir hodvac er!
    Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol Nikol !

  4. Tgha
    Հունիս 10th, 2011 at 01:23 | #4

    очок-a havagum nikoly

  5. Kis
    Հունիս 10th, 2011 at 03:32 | #5

    Bravo!

  1. No trackbacks yet.