ԿՈՉ «ԱՐԹԻԿ» ՔԿՀ-ԻՑ
Ապրիլ 8, 2011
Երեկ «Արթիկ» ՔԿՀ-ում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ նրա կնոջ` Աննա Հակոբյանի հերթական տեսակցությունը, որի ժամանակ Փաշինյանը բանավոր փոխանցել է Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքին ընդառաջ ՀՀ քաղաքացիներին ուղղված իր կոչը: Այն ներկայացնում ենք ստորեւ.
Սիրելի ժողովուրդ.
Ո՛չ մի կասկած,
Ո՛չ մի երկմտություն,
Գլուխներդ` բա՛րձր,
Դուխներդ` տե՛ղը,
Բոլորով դեպի Հայ ազգային կոնգրեսի այսօր կայանալիք հանրահավաք:
Պայքարելու ենք ու հաղթելու ենք:
Եւ ուրեմն`
Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Քաղբանտարկյալ













