> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՎԱՐԴԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ Է ՆԻԿՈԼԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՐԴԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ Է ՆԻԿՈԼԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԺ» գլխավոր խմբագիր, «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ամենօրյա ռեժիմով հոդվածներ գրել` փոստով մեր թերթին փոխանցելու նպատակով: Դրանք, սակայն, մեզ չեն հասնում նկարում պատկերված ՀՀ պետական պաշտոնյաների անմիջական հրահանգով (վերադասության կարգով) եւ մասնակցությամբ: Այսպիսով, ոտնահարվում է ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը («Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ»), ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ կետը («Դատապարտյալին թույլատրվում է … իր հաշվին վարել նամակագրություն` առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման»), նույն հոդվածի 5-րդ կետը («Նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով եւ, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով»): Երեկ Նիկոլ Փաշինյանից առգրավվել է երեք ծրար, որոնցից երկուսի հասցեատերը «ՀԺ»-ն է, երրորդինը` «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը: Վերջին ծրարում ԶԼՄ-ների ակցիայի շրջանակներում Նիկոլին ուղղված` «ՉԻ»-ի հարցերի պատասխաններն են: Ծրարներից ոչ մեկը, սակայն, ինչպես տեղեկացանք «Հայփոստից», չի փոխանցվել Արթիկի փոստային բաժանմունք: Նշենք նաեւ, որ «Արթիկ» ՔԿՀ պետ Վարդան Սարգսյանը երեկ սահմանափակել է նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կնոջ տեսակցության տեւողությունը` դրա համար տրամադրելով 2 ժամ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.