> ՀՈԴՎԱԾՆԵՐ > FINITA LA COMEDIA

FINITA LA COMEDIA

Երեւան: Հայաստանի Հանրապետություն: Ազատության հրապարակ: Ինքը: Նստած է նստարանին: Լռություն է: Լսվում է միայն ռադիոընդունիչի ձայնը, որն ազդարարում է, որ հենց նոր սկսվեց «Ազատություն» ռադիոկայանի թողարկումը: Լսվում է հաղորդավարի ձայնը. «Բարեւ ձեզ սիրելի ունկնդիրներ: Եթերում «Ազատություն» ռադիոկայանի առավոտյան թողարկումն է: Այսօր Րաֆֆիի 15-ն է, օրը ուրբաթ: Հիշեցնեմ, որ վերջին շրջանի դրամատիկ իրադարձություններից հետո Հայաստանում շատ բան է փոխվել, այդ թվում եւ օրացույցը: Ինչպես արդեն լսեցիք, այսօր Րաֆֆիի 15-ն է եւ ոչ թե ապրիլի 29-ը, ըստ այդմ` ոչ թե 2011 թվականն է, այլ 1 թվականը Րաֆֆիի ծոմից հետո. կրճատ` ՐԾՀ:
Րաֆֆի Հովհաննիսյանը, հիշեցնեմ, Ծոմը սկսել էր Ռիչարդի 1-ին, որը նախկինում մարտի 15 էր կոչվում: Նախկին 2011թ. այդ օրը Հովհաննիսյանը նախ գնաց հայ ժողովրդավարության պատմության մեջ աննախադեպ քայլի` թրաշեց բեղերը: Ու քանի որ այդ վիճակում ոստիկանները նրան չէին ճանաչել, Հովհաննիսյանը առանց նույնիսկ մեկ կրակոցի ազատագրեց Ազատության հրապարակը եւ տեղավորվելով նստարաններից մեկի վրա, տուտ ժե երկրորդ աննախադեպ քայլն արեց հայ ժողովրդի հինգհազարամյա պատմության մեջ` հրապարակային եւ անժամկետ ծոմ հայտարարեց` ի հեճուկս Հովհան Մանդակունու սպառնալիքների: Այն ժամանակ ոմանք հեգնաբար վերաբերվեցին Հովհաննիսյանի այդ քայլին, բայց այսօր արդեն ակնհայտ է, որ Հայ ժողովուրդը պատմական նոր փուլ է թեւակոխել. մենք ունենք նոր թվարկություն, ամիսների նոր անուններ. նախկին մարտի 15-ից ապրիլի 14-ը այժմ կոչվում է Ռիչարդ, նախկին ապրիլի 15-ից մայիսի 14-ը Րաֆֆի, նախկին մայիսի 15-ից հունիսի 14-ը Կարին: Եւ ուրեմն` որպեսզի ունկնդիրները չշփոթեն, կրկնեմ. այսօր ՐԾՀ 1 թվականի Րաֆֆիի 15-ն է, օրը ուրբաթ:
Այսօր մեր ծրագրում. Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն 46-րդ օրն Ազատության հրապարակում ծոմ է պահում: Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
- Պարոն Հովհաննիսյան, 46-օրյա ծոմ-հացադուլից հետո ինչպե՞ս եք ձեզ զգում:
- Լավ է: Մարմինը լավ է: Գամքը լավ է: Ոգին լավ է: Հավադամքը լավ է: 4. ձայն բազմաց, ձայն Աստծո: 15. այն հրաշք երկիրը, որ մերն է եւ մերն է լինելու` Հայաստան: 8. ժողովրդի ապագա: 12. ուժը բարոյականության մեջ է նաեւ:
- Պարոն Հովհաննիսյան, իսկ ե՞րբ կդադարեցնեք հացադուլը:
- Երբ Աստված ինձ կասի կամ Սերժ Սարգսյանը կկատարի իմ պահանջների գոնե մի մասը:
(Լսվում է հաղորդավարի ձայնը) Իսկ մենք հիշեցնենք, որ այսօր լրանում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի 46-րդ օրը: Այսօր Րաֆֆիի 15-ն է, ՐԾՀ 1 թվականի: Այսպիսով ավարտում ենք մեր առավոտյան ծրագիրը: Առայժմ»:
Ազատության հրապարակում նորից լռություն է տիրում: Լռության միջից հնչում է զանգը… հնչում է զանգը, հնչում է զանգը, հնչում է զանգը:
- Ո՞ւմ համար է հնչում զանգը,- հարցնում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս դիպուկ դիտարկումից հետո Արմենը պատասխանում է իր հեռախոսի զանգին:
- Ո՞վ է,- հարցնում է մի ահարկու ձայն հեռախոսի միջից:
- Բա դո՞ւ ով ես,- պատասխանում է Արմենը:
- Ներում եմ քեզ, քանզի չգիտես թե ում հետ ես խոսում: Տռուբկեն տուր Րաֆֆիին, զավակս:
Արմենը հեռախոսը փոխանցում է Րաֆֆի Հովհաննիսյանին.
- Րաֆֆի, Րաֆֆի…
- Այստեղ եմ, Տեր:
- Դադարեցրու ծոմդ, որովհետեւ լրացավ քո ժամանակը, եկավ քո ժամանակը, որովհետեւ քեզ եմ տալու այս երկիրը, որտեղ ջանքեր են գործադրվում կաթնատվությունն ու մեղրատվությունը բարձրացնելու ուղղությամբ:
- Ես կանեմ ինչպես Դու ասացիր, Տե՛ր…
- Բաժանորդն անհասանելի է, խնդրում ենք այլեւս չփորձել:
Հենց այդ պահին սկսվում է «Ռադիոլուրի» թողարկումը: Արտահերթ թողարկումը: «Եթերում «Ռադիոլուրն» է: Մենք եթեր ենք մտել մի հույժ կարեւոր լուրի մասին հաղորդելու համար: Քիչ առաջ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազատության հրապարակում շուրջ 46 օր հրապարակային ծոմ անող Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջների մի մասը բավարարելու մասին: Ըստ նախագահական նստավայրից ստացված հաղորդագրության, Սերժ Սարգսյանը բավարարել է Հովհաննիսյանի` մասնավորապես` 4-րդ պահանջը` ձայն բազմաց, ձայն Աստծո, 15-րդ պահանջը` այն հրաշք երկիրը, որ մերն է եւ մերն է լինելու` Հայաստան, 8-րդ պահանջը` Ժողովրդի ապագա, 12-րդ պահանջը` ուժը բարոյականության մեջ է նաեւ: Այսպիսով, «Ռադիոլուրի» արտակարգ թողարկումը ավարտվեց: Առայժմ»:
Քիչ անց Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիս է հրավիրում եւ հայտարարում Ազատության ծոմը դադարեցնելու մասին: Ասուլիսում հրապարակվում է նաեւ բժշկի տեղեկանքը, որում ասվում է, որ մինչեւ օրս ծոմը չէր ազդում Հովհաննիսյանի առողջության վրա, բայց մի քանի ժամից կսկսի ազդել: «Հանուն հայրենիքի կարելի է զրկանքների գնալ, բայց ոչ սեփական առողջության հաշվին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղարը, հավելելով, որ Ազատության հաջորդ ծոմը տեղի կունենա ծիրանի սեզոնի փակումից հետո:

Հ.Գ. Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին դաշնակցական Ռուբիկ Հակոբյանը իր գրեթե բոլոր հարցազրույցներում քննադատել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, առ այն, թե իբր նա բոլոր որոշումները կայացնում է միանձնյա եւ չի խորհրդակցում զինակիցների հետ: Չի բացառվում, որ այդ քննադատությունը ֆրեյդյան պատճառաբանություն ունենա: Խնդիրն այն է, որ այդ նույն ժամանակահատվածում «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամները, որ այդ կուսակցության էլիտան են կազմում, խոստովանել են, որ նախապես տեղյակ չեն եղել ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելու, եւ ոչ էլ հացադուլը դադարեցնելու մասին որոշումներին: Կարծում եմ` հավելյալ մեկնաբանությունների կարիք չկա: Ր. Հովհաննիսյանը, ի դեպ, հայտնի է նրանով, որ նույնիսկ իր կուսակցության վերնախավի ներկայացուցիչների հետ շփվում է փոքր թղթիկների վրա գրված գրություններով: Ասենք, «Ժառանգության» պատգամավորներն անգամ կարող են շաբաթներով չկարողանալ նրա ընդունելությանն արժանանալ եւ շփման միակ ձեւը ստիկեր կոչվող քառակուսի թղթի վրա իրենց ասելիքը գրելն է, քարտուղարուհու միջոցով իրեն փոխանցելը եւ նույն ճանապարհով պատասխան ստիկեր ստանալը: Ծերուկ Ֆրեյդը, ըստ այդմ, կհաստատեր, որ ՀԱԿ-ում որոշումների կայացման «Անընդունելի» մեխանիզմների գոյության մասին խոսելիս, Ռուբիկ Հակոբյանը իրականում խոսել է իր եւ «Ժառանգության» ունեցած պրոբլեմների մասին:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
29.03.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Ապրիլ 5th, 2011 at 18:59 | #1

    Apres Nikol jan vaxuc aysqan cheyi cicaxel

  2. MANE
    Ապրիլ 16th, 2011 at 23:23 | #2

    Im shat sireli Nikol jan,imacac lines,vOr 100-amya tats xist nexacel u viravorvel e bolor lratvamijocneric u hatkapes kezanic.Asum e,inch-inch npataknerov Amerikayic ekac Raffii cucadrakan comapahutyunn dardzrecin hamazgayin Hayoc harcn,tert chmnac,vor chgrer,@nkel ein votkern,te mexk es,durs ari comic.Nuynisk Nikoln e nra hamar ir nex texic anhangstanum,bayc im ardar,aranc hetin mtkeri,hanun mer ter Cristosi pahvox comn voch vok aydpes el voch hashvi arav,voch el mi tox grec.Gone tariks hashvi charan.Eh,lav ,asenk es mec em,xelks arden gcel em, chem haskanum,Nikol jan,jahelner jan,duk asek,verjapes vorn er ed Raffii comi npatakn,Hisusn @nduneli hamarec com kochvac ed cucadrutyunn?Che,djvar te.

  3. AG
    Ապրիլ 26th, 2011 at 19:11 | #3

    :):):):) yes el vaxuc esqan chei cicaxel

  4. Gabe
    Հունիս 3rd, 2011 at 13:30 | #4

    Հեչ ծիծաղալու չէր:
    իմ սիրելի Հայեր, դուք երևի մոռանում եք, որ Րաֆֆին արևմտյան մտածելակերպի անմիջական կրողներիցա, իսկ արևմուտքում, ցանկացած ոգ նման քայլի դիմող արժանանում է համապատասքան վերաբերմունքի, ի տարբերություն մեր խայտառակ երկրի մեկ-մեկ թվումա սաղ աշխարհը մեր վրա ծիծաղումա; Էս պուճուր պետությունը մեջ-մեջ են արել` իրանց կրակի մեջ գցելով.ամոթա ; Չեմ ասում, որ վաղը դուք էլ հետևեք Րաֆիի օրինակին, ոչ էլ վերաբերմունք ունեմ նրա նման արարքի:
    Զսարմանում եմ` էս ինչ բանա` մենք Եվրոպացիներից էս մի բանով հետ ենք մնացել` հումանիստ չենքլ; Եթե էս անգման էլ դրանով ՓՈՐՁԵՆՔ ՆՄԱՆԱԿԵԼ, վերջը կլինի ու շինճու…..Այ դրա վրա կարելիա ծիծաղել

  1. No trackbacks yet.