> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՈՏՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ՈՏՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Նկարում պատկերված ՀՀ պետական պաշտոնյաների անմիջական հրահանգով (վերադասության կարգով) եւ մասնակցությամբ ամեն օր ոտնահարվում է «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ, «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի` նամակագրություն վարելու սահմանադրական իրավունքը: 2010 թվականի դեկտեմբերից, երբ Նիկոլ Փաշինյանը «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձանց կողմից քնած ժամանակ հարձակման ենթարկվելուց հետո տեղափոխվեց «Արթիկ» ՔԿՀ, Փաշինյանի ծրարները «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմը կամ չի ընդունում, կամ ընդունում է ու չի փոխանցում փոստային բաժանմունքին` հասցեատերերին ուղարկելու նպատակով: Սույն գործողությունով ոտնահարվում է ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը («Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ»), ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ կետը («Դատապարտյալին թույլատրվում է … իր հաշվին վարել նամակագրություն` առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման»), նույն հոդվածի 5-րդ կետը («Նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով եւ, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով»):

Մարտի 17-ի մեր թերթում տպագրվել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որով նա պարտավորվել էր ամեն աշխատանքային օր նամակ հանձնել «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին: Այսպիսով երեկվանն էլ հետը` Նիկոլ Փաշինյանի` ՔԿՀ-ին հանձնած ծրարների թիվը հասել է 17-ի: Երեկվա դրությամբ «Հայփոստի» Արթիկի բաժանմունք քրեակատարողական հիմնարկից Նիկոլ Փաշինյանի անունով ծրար չէր մտել:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.