> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նիկոլ Փաշինյան

Լրատվությանը հետեւող հանրությունը տեղյակ է, անշուշտ, «Արթիկ» ՔԿՀ-ում իմ նամակագրության շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Այս ընթացքում «Արթիկ» ՔԿՀ-ից «ՀԺ»-ի խմբագրություն նամակներ ուղարկելու համար ստիպված եմ եղել այլեւայլ հնարքներ կիրառել: Այնուհանդերձ, նամակագրության իմ իրավունքը գտնվում է պետական արգելանքի տակ, եւ իշխանությունները հերքում են, թե ես նամակներ ուղարկելու փորձեր եմ անում, չնայած հենց այս պահին ՔԿՀ պետ Վ. Սարգսյանի մոտ են գտնվում իմ գրած 14 հոդվածները 13 նամակներում (ծրարներում): Չցանկանալով կրկնել այն ամենը, ինչը արդեն հայտնի է եւ հրապարակային, ես` քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանս, հայ հանրության եւ լրագրողական համքարության առջեւ պարտավորվում եմ այսօրվանից սկսած ամեն աշխատանքային օր «ՀԺ» օրաթերթին հասցեագրված ծրար հանձնել «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին` օրենքով սահմանված կարգով այն ուղարկելու համար: Այս հայտարարությունը չի նշանակում, թե մինչ օրս նույնը չեմ արել: Սույն հայտարարության նպատակը խնդրի առնչությամբ ինչ-որ զրոյական կետ ֆիքսելն է: Լրագրող գործընկերներիցս ակնկալում եմ, որ նրանք հետեւեն այսօր արդեն իսկ «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին հանձնված եւ առաջիկա բոլոր աշխատանքային օրերին հանձնվելիք բոլոր ծրարների ճակատագրին: Եթե ՔԿՀ վարչակազմը կհերքի նամակներիս գոյության փաստը, ահա, պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ դա սովորական սուտ է: Կրկնում եմ ամեն աշխատանքային օր նամակ հանձնելու պարտավորության մասին եւ լրագրող գործընկերներիս աջակցությունն եմ ակնկալում նամակագրության իրավունքիս վերականգնման գործում:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.