> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՈՒՆՏԻ ԵՎ ԱԺ ԲԱՐՁՐ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՈՒՆՏԻ ԵՎ ԱԺ ԲԱՐՁՐ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանում սոցիալական բունտ իսկապես հնարավոր չէ: Բայց ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում սոցիալական բունտ իսկապես հնարավոր չէ, այլ որովհետեւ Հայաստանում կա Հայ ազգային կոնգրեսի նման քաղաքական ուժ: Սա բառախաղ չէ, այլ հստակ քաղաքական տարանջատում, որովհետեւ սոցիալական դժգոհություն ունեցող քաղաքացին առանց Կոնգրեսի պիտի պահանջի մեկ պարկ ալյուր, իսկ Կոնգրեսի առաջնորդությամբ քաղաքական-սոցիալական-տնտեսական այնպիսի մեխանիզմների ձեւավորում եւ պայմանների ստեղծում, որ իրեն, այսինքն` քաղաքացուն հնարավորություն կտա դժվարություններ չունենալ իրեն անհրաժեշտ մեկ պարկ ալյուրը պարբերաբար ձեռք բերելու հարցում: Եւ այդ պայմանները պետք է առկա լինեն ընդմիշտ:
Պալատական վերլուծաբաններն, ի դեպ, երբեմն այնպիսի արգահատանքով են խոսում սոցիալական ընդվզման մասին, որ նրանց լսելիս հասկանում ես, որ այդ մարդիկ Հայաստանի Սահմանադրությունը չեն կարդացել: Իսկ Սահմանադրության մեջ ասվում է, որ Հայաստանը ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն է: Ըստ այդմ` սոցիալական ընդվզումը մեր երկրում նույնքան սահմանադրական է, որքան ընդվզումը խոսքի ազատության, օրինականության, արդարադատության թեմաներով: Սոցիալական ընդվզումը քաղաքական է նույնքան, որքան ընդվզումը արտաքին քաղաքականության որեւէ թեմայով: Սոցիալական ընդվզումը նսեմացնելու փաստարկն այն է, որ այս դեպքում խոսում են սովից մթագնած զանգվածները: Բա ա՛յ տավար իշխանություն, քո կառավարած երկրում ինչու պետք է սովից մթագնած զանգվածներ լինեն. չէ՞ որ քո հիմնական առաքելությունը քո քաղաքացու անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելն է: Ու եթե քո ղեկավարած երկրում սովից մթագնած զանգվածներ կան, նշանակում է` դու, որպես իշխանություն, չես կարողանում իրականացնել քո առաքելություններից պրիմիտիվագույնը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը իսկապես անտաղանդ կավեէնշչիկի էր նման, երբ ասում էր, թե բա` կարող ա՞ պետությունը հանդուրժի, որ քաղաքացին հարկ չի վճարում` տվյալ դեպքում ներմուծված վրացական համարանիշերով ավտոմեքենաների համար: Կարող ա՞, ասում է, պետությունը հանդուրժի, որ քաղաքացին օրենքը չի կատարում եւ խուսափում է հարկերից: Էս` կարեկցանքի արժանի ինտելեկտուալ դեմքով մարդը չի հասկանում, որ վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների տերերից կոպեկ անգամ պահանջելու իրավունք չունի, քանի դեռ մինչեւ վերջին կոպեկը չի ստացել այն հարկերը, որ օլիգարխները պարտավոր են վճարել, բայց չեն վճարում երկար տարիներ:
Հիշո՞ւմ եք, թե իր վարչապետության նախկին երկու հունվարներին Սարգսյան Տիգրանը ինչպես էր հոխորտում, թե հեսա խոշոր բիզնեսը բերելու է հարկային դաշտ: Իսկ իր վերջին հայտնի հարցազրույցում բառ անգամ չասաց, թե որքան չվճարված հարկ է գանձել խոշոր բիզնեսից: Որովհետեւ չի արել, եւ բոլորս գիտեինք, որ չի անելու: Որովհետեւ ավազակապետական ցանկացած կառավարություն մի առաքելություն ունի. ոչնչացնել մանր ու միջին բիզնեսը եւ տեղ բացել օլիգարխների համար: Ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանը շատ կոնկրետ խնդիր է լուծում. ապագա խորհրդարանում Կարամելի Հարութի, Շիշ Մելոյի, Պիվա Հակոբի, Ալրաղացի Լյովիկի կողքին ունենալ` կանաչի Եփրեմ, Սեմուշկա Վալոդ, Լիմոն Վաչո անունով օլիգարխ պատգամավորներ: Նաեւ` Չեբուրեկի Անդո, Պեռաշկի Վազգեն, Փուչիկ Գագո, Գանդոն… Չէ, սրանից հիմա էլ տոննայով առկա է ԱԺ-ում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Vardan
    Մարտ 9th, 2011 at 22:01 | #1

    Nikoli cave tanem!

  2. Jack
    Մարտ 9th, 2011 at 22:03 | #2

    :-) :-)

  3. Սամվել
    Մարտ 9th, 2011 at 22:30 | #3

    Նիկոլ ջան,ախպեր ջան,կներես ռուսերեն մեջբերման համար,բայց դու լրիվ իսպալնյատ ես անում

  1. No trackbacks yet.