> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԴՈԼԱՐԻՑ ԵՎՐՈ, ԵՎՐՈՅԻՑ ՄԱՆԱԹ…

ԴՈԼԱՐԻՑ ԵՎՐՈ, ԵՎՐՈՅԻՑ ՄԱՆԱԹ…

armenichikՁմեռային տրանսֆերային պատուհանը արդյունավետ ստացվեց Հայաստանի համար: Երեւանի «Հայաստանի» Մարդու իրավունքների ձախ կիսապաշտպան Արմեն Հարությունյանը ՄԱԿ-ի միջնորդությամբ պայմանագիր է կնքել Տաշքենդի «Պախտակորի» հետ, որտեղ ձախ կիսապաշտպանի գործառույթներ կիրականացնի վարձավճարով:
Եթե Արմեն Հարությունյանն իսկապես ֆուտբոլիստ լիներ, նրա հայտարարությունը` այլ «թիմ» տեղափոխվելու մասին, կարելի էր հասկանալ: Չնայած ժամանակակից աշխարհում շատ երկրպագուներ իրենց ֆուտբոլիստներին չեն ներում թիմը լքելը: Իսկ Արմեն Հարությունյանը փլեյմեյկեր չէ, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված Օմբուդսմենի բարձր պաշտոնի նշանակված անձ: Մեծ հաշվով` Օմբուդսմենի բարձր պաշտոնից Արմեն Հարությունյանի հրաժարականով Հայաստանի Հանրապետությունը շատ բան չի կորցնի: Բայց առայժմ գործող ՄԻՊ-ի հայտարարությունը, թե ինքը չսպասելով պաշտոնավարության ժամկետի լրանալուն, որոշել է տեղափոխվել Կենտրոնական Ասիա աշխատելու, հերթական անգամ վկայում է այն մասին, որ այս ընթացքում մեր երկիրը Օմբուդսմեն չի էլ ունեցել: Այդ մարդը չի գիտակցել, թե ինչ պաշտոն է վարում, ինչում է դրա էությունն ու առաքելությունը: Մարդը խոպան էր եկել, հիմա ավելի լավ փոդրաթ են առաջարկել, թռնում է: Տեղի ունեցածի մեջ ոչ մի անակնկալ չկա, եւ դժվար թե գտնվի Հայաստանի որեւէ քաղաքացի, որ ուրիշ բան սպասեր գործող Օմբուդսմենից: Նրա քայլը մեկնաբանելու կարիք չկա էլ, այն ինքնին խոսում է իր մասին:
Մարդու իրավունքների պրոբլեմներ ունեցող այնպիսի երկրում, ինչպիսին է Հայաստանը, Օմբուդսմենը պետք է իր գործի ռոմանտիկ նվիրյալ լինի, ճգնավորի, ֆանատիկի պես մի բան: Բայց ցավոք` ոչ միայն Արմեն Հարությունյանը չի եղել այդպիսին, այլեւ նրա հաջորդը չի լինի, որովհետեւ այդպիսի մարդուն Սերժ Սարգսյանը չի ներկայացնի որպես ՀՀ ՄԻ պաշտպանի թեկնածու: Լավագույն տաբերակը Հրայր Թովմասյանի տիպի` անորակ պոլիշով փայլեցված մեկն է, որի «մաքրության» մասին միֆը հայտնի ասացվածքի կանոններով, կարող է տեւել մինչեւ առաջին ասուլիսը:
Ինչ վերաբերում է Արմեն Հարությունյանին, կարծում եմ նրա գործունեությունը Կենտրոնական Ասիայում արդյունավետ կլինի: Ռոբերտ Քոչարյանի վատագույն կադրը, անշուշտ, օգտակար կլինի ուզբեկաթուրքմենական բռնապետություններին ծառայելու առումով:
Նիկոլ Փաշինյան
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
20.01.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Փետրվար 26th, 2011 at 19:51 | #1

    Sireli Nikol,hay azgi pantsali zavak.
    Qo annkun kamqn u hogu uzhn angam menaxcum chen karoghanum kotrel.
    Misht mna aydpes tokun, iharke drsum @ntanikid yev qez spasogh zhoghovrdi het.Qo azatumitse kakhvats hay azgi havakakan uzhn u yerand@ tapalelu ays mardaspanneri ishvxanutyun@. Ayd orn arden qtneris take.
    Araj ASTVATS.

  2. LEVON
    Մարտ 1st, 2011 at 02:29 | #2

    1+1+1+1+1+1+1+1

  3. Մարտ 2nd, 2011 at 18:23 | #3

    LEVON :1+1+1+1+1+1+1+1

    @LEVON

  1. No trackbacks yet.