> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Զանգվածային լրատվության մի շարք միջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը նախօրեին հերթական հայտարարությունն է տարածել իմ անձի վերաբերյալ, որում, ըստ մի շարք ԶԼՄ-ների, պնդել է, թե ես` Նիկոլ Փաշինյանս, իմ նամակները դիտավորությամբ չեմ հանձնում «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին. մեջբերում եմ ըստ «Հրապարակ» օրաթերթի` «որ պատրանք ստեղծվի, թե իբր իր անձի նկատմամբ որոշակի սահմանափակումներ են կիրառվում».- մեջբերման ավարտը:

Սա ընդամենը հերթական անբարո սուտն է իմ անձի վերաբերյալ, որ տարածում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը, այս ընթացքում դառնալով ավելի ու ավելի սանձարձակ:

Սույն հայտարարությամբ ես հրապարակավ դիմում եմ իմ փաստաբաններին` Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի վերը նշված հայտարարությունը իրավական վերլուծության ենթարկելու եւ նրա հեղինակի կամ հեղինակների դեմ դատական հայց հարուցելու խնդրանքով:
Ակնկալվող դատավարությունը հնարավորություն կտա ամբողջապես բացահայտել Քրեակատարողական վերնախավի խղճուկ ու ապօրինի էությունը, ինչպես նաեւ կվերահաստատի ապօրինությունների դեմ մինչեւ վերջ պայքարելու մեր հաստատակամությունը:
Եւ ուրեմն`
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը
Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:
18 փետրվար, 2011թ.:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,