> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌԸ

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌԸ

Հունվարի 19-ի լրատվական թողարկումները` հասկանալիորեն անդրադարձան ստամբուլահայ «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցին: Հիմնական շեշտադրումները հետեւյալն էին. եթե թուրքական ոստիկանությունը ցանկանար` հանցագործություն տեղի չէր ունենա, դատավարությունն ընդամենը արդարադատության ֆարս էր, սպանության ոչ բոլոր մեղավորներն են հայտնաբերված, Հրանտ Դինքը սպանվեց հայ լինելու պատճառով: Հրանտ Դինքի սպանությունը մեր ժողովրդի` 21-րդ դարասկզբի պատմության ամենաողբերգական իրադարձություններից է, եւ այս թեմայի շուրջ մտորելիս` լրատվական ռադիոթողարկումներին հետեւելիս զարմանալի զուգահեռի բախվեցի:
Մտքերի մեջ ընկած կարծեցի` թե մտածումներիս զուգահեռ հեռարձակվող ռեպորտաժը Հրանտ Դինքի սպանության մասին է: Բայց ինչ-որ բան տարօրինակ է թվում եւ ուշադրությունս կենտրոնացնելով հասկացա, որ ուրիշ ռեպորտաժ էր եթերում, ոչ Հրանտ Դինքի սպանության մասին եւ այս արձանագրումը ինձ ցնցեց. այն պարզ պատճառով, որ Հրանտ Դինքի սպանության հետ կապված շեշտադրումները, որ լսել էի ամբողջ օրվա ընթացքում, կիրառելի էին նաեւ այն դեպքի համար, որի մասին պատմող ռեպորտաժը անուշադրության պատճառով շփոթել էի Դինքի սպանության տարելիցին նվիրված ռեպորտաժի հետ: Հունվարի 19-ը, պարզվեց, նաեւ նախորդ գարնանը Չարենցավանի ոստիկանության բաժնում սպանված (մահացած) 24-ամյա Վահան Խալաֆյանի ծննդյան օրն է, եւ նրա հարազատների շեշտադրումները շատ նման էին Դինքի շրջապատը ներկայացնող մարդկանց փաստարկներին: Այս զուգահեռը ինքս էլ շարունակեցի եւ ահա հանգեցի հետեւյալ մտքերին:
- Եթե Հայաստանի ոստիկանությունը ցանկանար, Վահան Խալաֆյանը կենդանի կլիներ այսօր:
- Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը ընդամենը արդարադատության ֆարս էր:
- Տեղի ունեցածի ոչ բոլոր մեղավորներն են կանգնել դատարանի առաջ:
- Վահան Խալաֆյանը սպանվել է հայ լինելու պատճառով:
Եթե վերջին թեզը ձեզ կասկածելի է թվում` իզուր: Որովհետեւ ոչ մի ոստիկան, հայաստանցի ոստիկան չէր համարձակվի որեւէ օտարերկրացու անհիմն ոստիկանության բաժին տանել, խոշտանգել եի սպանել (կամ հասցնել ինքնասպանության):
Սա ասում եմ ոչ որպես տեսական թեզ. §Նուբարաշեն¦ ՔԿՀ-ում եղել եմ արտասահմանյան քաղաքացիների խցի հարեւանությամբ գտնվող խցում եւ պատասխանատու ասում եմ. եթե որեւէ հայ կալանավոր խցում աներ նույնը ինչ արտասահմանցիներն էին անում, ՔԿՀ ծառայողները նրան ուղղակի կսատկացնեին:
Շարունակելով Դինք-Խալաֆյան զուգահեռների թեման, նկատեմ, որ զուգահեռների ողբերգականությունը ընդգծվում է, երբ գիտակցում ես, որ Դինքի մահվան մեղավորները թուրքեր են եղել, Խալաֆյանի սպանության մեղավորները հայեր: Բայց իրադարձությունները զուգահեռվում են, բավական ուժեղ են զուգահեռվում: Զուգահեռվում է նաեւ այն, որ Թուրքիան չէր ուզում ընդունել, որ իր գործողություններով ու անգործությամբ խախտել է Հրանտ Դինքի կյանքի իրավունքը, Հայաստանն էլ չի ընդունում, որ Մարտի 1-ի տասը զոհերի կյանքի իրավունքն է խախտել:
Այս ֆոնին` չգիտես ի±նչ ասես այն §պետականամետ¦ լրագրողներին, ովքեր Դինքի սպանության առիթով արդարացիորեն քացու տակ են տալիս Թուրքիային, ինչ վերաբերվում է Վահան Խալաֆյանին, Մարտի 1-ի զոհերին` ձայն բարբարոյ յանապատի:

Հ.. Ինչ խոսք, Դինքի սպանությամբ թուրք ազգայնականները խոշոր քաղաքական ծրագիր են իրականացրել, ինչին իր մասշտաբով չի կարող զուգահեռվել Վահան Խալաֆյանի հետ տեղի ունեցածը: Մարտի 1-ի սպանդը, սակայն, զուգահեռվում է, դեռ մի բան էլ ավելի: Այնպես որ հայ-թուրքական զուգահեռը հսկայական հիմք է ձեռքբերել:

Նիկոլ Փաշինյան
§Արթիկ¦ ՔԿՀ մենախուց
19.01.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,