ԻՄ ՎԱԽԸ
«Հայկական ժամանակի» խմբագրությունը ծրար է ստացել «ՀԺ» գլխավոր խմբագիր, «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանից: Սա առաջին ծրարն է անցյալ տարվա նոյեմբերի 13-ից հետո: Ինչպես հայտնի է, այս ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի նամակները, որոնց մեջ եղել են նրա հոդվածները, օրենքի կոպիտ խախտմամբ չեն փոխանցվել հասցեատիրոջը, այսինքն` «ՀԺ»-ին: Եւ միայն վերջինը, որ հունվարի 9-ին ՔԿՀ վարչակազմին է փոխանցվել եւ գրանցվել ՔՀԿ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական խմբի ղեկավար Արթուր Սաքունցի ներկայությամբ, երեկ հասել է մեզ: Փաշինյանը բազմիցս հայտնել է, որ այս ընթացքում ինքը ամեն օր հոդված է գրել, շարունակում է գրել ու ծրար փոխանցել ՔԿՀ վարչակազմին` հասցեատիրոջը հասցնելու համար, ինչը երաշխավորված է ՀՀ օրենսդրությամբ: Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանից մեզ հասած այս տարվա առաջին հոդվածը:
Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել…
Ինձ պատառիկներ են հասնում ինտերնետային քննարկումներից, որոնց մասնակիցները կարծիքներ են արտահայտում իմ մասին: Դրանք բազմազան են, բազմաշերտ` ի սրտե բացասականից մինչեւ ի սրտե դրական: Վախս, ահա, այս վերջին խմբում գտնվող մարդկանց առջեւ է, ովքեր, մեղմ ասած` դրական կարծիքներ են արտահայտում իմ մասին: Մեղմ ասած: Կան կարծիքներ, որոնք վաղուց են հատել սովորական դրականի սահմանագիծը:
Facebook սոցիալական ցանցում, օրինակ, մի այցելու իմ մասին թողել է հետեւյալ գրությունը. «Իրեն հիշելով` ես հավատում եմ բարոյականությանը, կամքին, ազնվությանը, իրեն հիշելով` փորձում եմ չդավաճանել ինքս ինձ»:
Ի՞նչն է ուրեմն վախեցնում ինձ. մի՞թե հաճելի չէ սեփական անձի մասին այսպիսի թեկուզ մեկ կարծիք լսել: Հաճելին հաճելի է, բայց նաեւ` վախենալու…
Այն պահից, երբ առաջին անգամ գրիչ եմ վերցրել եւ հոդված գրել` ինքս ինձ հաշիվ եմ տվել, որ հրապարակային դեմք եմ այլեւս եւ ցանկացել եմ, շատ եմ ցանկացել լինել անբիծ: Անբիծ ազնվությամբ, անբիծ բարոյականությամբ, անբիծ արդարությամբ, անբիծ նպատակներով: Քավ լիցի, չեմ ասի, թե տապալել եմ այդ գործը, բայց բծեր, ինչպես հասկանում եք, առաջացել են: Կյանքը, կենցաղը, մրցավազքը, մրցակցությունը, երբեմն` անելանելիությունը առաջացրել են այդ բծերը: Եղել են սխալ եւ կասկածելի արարքներ: Ազնիվ, անբիծ, արդար, բարոյական, անշահախնդիր. ինձ բնորոշելու համար այսպիսի բառերի օգտագործման թեկուզ աննշան դեպքերի հանդիպելիս ես ափսոսում եմ, որ չեմ կարողացել կատարյալ լինել եւ երբեք էլ չեմ կարողանա:
Հաջորդ պահին վախենում եմ, որովհետեւ նման բառերի, մակդիրների օգտագործումը ապացույցն է, որ տվյալ անձը, գրության հեղինակը, այդ մեկ հոգին, 1+-ի այդ միակ, եզակի հետեւորդը իր համար կարեւոր ինչ-որ բան է փնտրել եւ գտել իմ գործունեության մեջ: Նա ոգեւորվում է ինձնով, հպարտանում, հիանում եւ դրանից մի չնչին, բայց կարեւոր դրական լիցք է ստանում, գուցե եւ դառնում Ազատ եւ Երջանիկ Հայաստանի համար մղվող պայքարի հետեւորդ եւ դա անում է` մտածելով որ ես` Նիկոլ Փաշինյանս, ազնիվ եմ, արդար, բարոյական, անշահախնդիր: Ահա այստեղ է, որ վեր է հառնում վախը:
Իսկ ինչ կլինի այդ մարդու հետ, եթե նա մի օր իմանա, որ այդ նույն Նիկոլ Փաշինյանն այսինչ տարվա այսինչ ամսվա այսինչ օրը, այսինչ վայրում անազնիվ մի քայլ է արել այսինչի նկատմամբ:
Կամ` անարդար է վարվել այսինչի հետ:
Կամ` բարոյապես կասկածելի ինչ-որ արարք է թույլ տվել:
Կամ` շահախնդրություն է ցուցաբերել այսինչ հարցում:
Կամ, կամ, կամ, կամ…
Ցանկացել եմ, միշտ ցանկացել եմ անբիծ լինել, որովհետեւ հասկացել եմ, որ պատասխանատու եմ մարդկանց առջեւ, մարդկանց համար: Չեմ ասի, թե տապալել եմ այդ գործը, բայց` հասկանո՞ւմ եք, բծերից խուսափել չի հաջողվել: Կյանքը, կենցաղը, մրցավազքը, մրցակցությունը, երբեմն` անելանելիությունը առաջացրել են այդ բծերը: Եղել են սխալ եւ կասկածելի արարքներ:
Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել…
Հ.Գ. Նաեւ վախենում եմ գրածս սխալ հասկանաք: Սխալ չհասկանաք: Ու չվախենաք: Չեմ հիասթափեցնի:
Նիկոլ Փաշինյան
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
23, դեկտեմբեր, 2010թ.














Sireli Nikol, vaxd himnavor che! Menq chenq poxum mer verabermunq@ qo handep. Du Astvac ches ,vor anteri lines. Menq sharunakum enq qez sirel u havatal.Naxkinum inch exel e -exel e, vochinch ches poxi, baci verabermunqic. Karevor@ himan ev heton e… Inchpes naxkinum, menq sirum u havatum enq qez, spasum ev orhnum!! +1!
։Ճ ինչ ասեմ, +1, եւ դուխո՛վ։
NIKOL JAN KECCES!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
+1+1+1+1+1………………… QEZ SHAT ENQ KAROTEL…………
GRI INCHQAN KARAS GRI………. SPASUM ENQ……..
HAXTUM ENQ ARDEN!
NIKOL JAN,ANBIC MARD CHKA.BAYC ES HAVATUM EM U VSTAH EM ,VOR DU ERBEQ BIC CHES TOXEL VOCH MEKI KYANQI,IRAVUNQI,AZATUTYAN U AYL KAREVORAGUYN ARJEQNERI VRA.INCH EL LINI,ES QEZ HASKANUM U SIRUM EM HARAZATIS PES, EXBORS NMAN U GITEM VOR MEC MARDIQ MISHT POQR BANERIC VAXENALU TULUTYUN UNEN.DU MEC MARD ES ISKAPES U ED VAX@ BNAKAN E,DA AZNIV MARDU HOGEKERTVACQ E.ASTVAC PAHAPAN QEZ,QO HRASHALI KNOJ@ U HRASHQ BALIKNERIN.
Նիկոլ, առանց չափզանցնելու դու 21 դարի սկզբի հայ ամենանշանավոր քաղաքական, ավելին, պետական գործիչն ես:
Առանց քեզ երկիրը շարունակվում է դատարկվել, քո կարիքը շատ է զգացվում, քո խասքի ու մտքի կարիքը թթվածնի պես պետք է ժողովրդին որը չի հանդուրժում իր վզին ստիպողական փաթաթող կարապետիչներին ու տարբեր տեսքով ու փողկապներով ախքերի…
NIKOL JAN PAYQAR PAYQAR MINCHEV VERJ
HARGARJAN NIKOL……SIRELI EXBAYR……ARACHI BAR@ KARDACI…Y SHAT ANHANGSTACA…..HETO HASKACA VAXIT PACHAR@. Y KRKIN HAMOZVECI VOR MENK HAXTELENK KANI VOR YNENK NIKOL PASHINYAN…..ASTVAC KO HET SIRELI EXBAYR…..1+1+1+1+1+1+1+1+1 PAYKARELYENK MINCHEV VERCH….HAXTELYENK Y HETO APACYCELYENK KEZ….VOR KO VAX@ ANTEXI ER……ASTVAC KO Y KO @NTANIKI HET………..