> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՐԿՎԱԾ Է ՆԱԵՎ ՆԻԿՈԼԻ ԽՈՍՔԸ

ԲԱՆՏԱՐԿՎԱԾ Է ՆԱԵՎ ՆԻԿՈԼԻ ԽՈՍՔԸ

imagesnikolam2

Փաստաբան Վահե Գրիգորյանը այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ` հանդիպելու իր վստահորդ` քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Այցի արդյունքում կազմվել է արձանագրություն, որ ներկայացնում ենք ստորեւ` ամբողջությամբ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Փաստաբան Վահե Գրիգորյանս 2010 թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 12:30-ի սահմաններում ներկայացա «Արթիկ» ՔԿՀ իմ վստահորդ` Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ առանձնատեսակցություն ունենալու: Համապատասխան դիմումով` առանձնատեսակցություն տրամադրելու մասին, դիմել եմ ՔԿՀ պետ պարոն Վ. Սարգսյանին, որը այն թույլատրել է թիվ 3 անցագրով: Վստահորդիս հետ հանդիպել եմ ժամը 13:50 սահմաններում ՔԿՀ հերթապահ մասի ընդունելությունների սենյակում, որտեղ մուտք է գործել նաեւ ՔԿՀ պետի տեղակալ, արդարադատության մայոր պարոն Ա. Խաչատրյանը: Վստահորդիս` պարոն Ն. Փաշինյանի ներկայությամբ պարոն Ա. Խաչատրյանին ներկայացրի հետեւյալ խնդրանքս. «Այս պահին ես այս վայրում եմ գտնվում պարոն Ն. Փաշինյանին` Եվրոպական դատարան (այսուհետ` ՄԻԵԴ) ներկայացված դիմումի սահմաններում նրա կողմից ներկայացման ենթակա լրացուցիչ բացատրությունների եւ նյութերի վերաբերյալ խորհրդատվություն մատուցելու, կազմված փաստաթղթերը ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ վստահորդիս ունեցած հայցերին պատասխաններ ներկայացնելու եւ ՄԻԵԴ ներկայացվելիք փաստաթղթերի վերջնական տեքստը համաձայնեցնելու համար: Միաժամանակ, վստահորդիս 2010թ. նոյեմբերի երկրորդ կեսից ի վեր որեւէ փաստաբանի հետ առանձնատեսակցության հնարավորություն չի տրվել: Այդ պատճառով խնդրում եմ դուրս գալ առանձնատեսակցության սույն սենյակից կամ որեւէ այլ կերպ հնարավորություն ընձեռել վստահորդիս հետ գաղտնապահության պայմաններում` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34 հոդվածով նախատեսված պահանջներին համապատասխան: Ձեր ներկայությամբ ես ի վիճակի չեմ ապահովել վստահորդիս մատուցվելիք ծառայությունների տրամադրումը հիշյալ իրավական նորմերի սահմաններում»:

Վստահորդս` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«1. Առայսօր ինձ փաստաբանի հետ, այսինքն «Արթիկ» ՔԿՀ տեղափոխվելուս պահից` 30. 11. 2010թ.-ից առանձնատեսակցության հնարավորություն չի ընձեռվում: Ինձ այցելել են (03.12.2010թ.) Գիվի Հովհաննիսյանն ու Անահիտ Վարագյանը (փաստաբաններ), որոնց հետ հանդիպմանը բաց դռնից այն կողմ ներկա են գտնվել ՔԿՀ աշխատակիցները: 10 դեկտեմբերի, 2010թ.-ին ինձ այցելել է փաստաբան Ա. Վարագյանը, որի հետ նույնպես ինձ արգելվել է ունենալ առանձնատեսակցություն, քանի որ այս նույն սենյակում մեր հանդիպմանը ներկա էր պարոն Ա. Խաչատրյանը, որը ներկա է նաեւ այսօր:

2. 02.12.2010թ.-ից առ այսօր ես թվով յոթ նամակ եմ հանձնել «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին, ընդ որում նամակներից վեցի վրա 120-140 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշեր են փակցված եղել: Այդ ծրարները ուղղված են եղել «Հայկական ժամանակ» օրաթերթին եւ եղել են թվով 8 հոդված: Դեկտեմբերի 7-ին ՔԿՀ ներկայացուցիչ պարոն Ա. Խաչատրյանը ինձ հայտնել է, որ «նեղություն չկրեմ, նամակներ չգրեմ, որովհետեւ դրանք, միեւնույն է, չեն ուղարկվելու»: Չնայած սրան, ես մինչ օրս բոլոր աշխատանքային օրերին ՔԿՀ ներկայացուցչին եմ հանձնում ծրար (օրական մեկ ծրար), որի մեջ իմ գրած հոդվածն է:

3. Իմ դիմումները սահմանված կարգով չեն գրանցվում 9-րդ ձեւի մատյանում, ինչը ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների ներքին կանոնակարգի պահանջների խախտում է: Այս ընթացքում իմ գրած դիմումներից, եթե հիշողությունս չի դավաճանում, այս պահին գրանցված են միայն երկուսը, այնինչ իմ գրած դիմումների ընդհանուր թիվը վեցն է: ՔԿՀ ներկայացուցիչ պարոն Ա. Խաչատրյանը ինձ ասել է, որ եթե գրեմ դիմումներ, որոնց հասցեատերերը գտնվում են ՔԿՀ պատերից դուրս, այդ դիմումները չեն վերցվելու: Հարցրել եմ, թե օրինակ գլխավոր դատախազին դիմում գրեմ, չի՞ ուղարկվելու այն արդյոք, ինձ պարոն Ա. Խաչատրյանը պատասխանել է, որ` ոչ:

Այսպիսով, ես զրկված եմ

ա) իմ լրագրողական, մասնագիտական գործունեությամբ զբաղվելու եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պարտականությունները կատարելու հնարավորությունից.

բ) արտահայտվելու ազատության, մասնավորապես` իմ մտքերը, գաղափարները, իմ վերաբերյալ տեղեկությունները տարածելու հնարավորությունից` ՀՀ Սահմանադրության խախտմամբ.

գ) իրավական օգնություն` փաստաբանի խորհրդատվություն ստանալու իրավունքից, ներառյալ ՄԻԵԴ դիմում ներկայացնելու իրավունքից, քանի որ չեմ կարողանում օրենքով նախատեսված պայմաններում հաղորդակցվել ներկայացուցչիս հետ: Բացի ՄԻԵԴ ներկայացված դիմումից այս պահին իրավական օգնության կարիք եմ զգում նաեւ հետեւյալ հարցերի շուրջ

- 11.11.2010թ.-ին իմ դեմ տեղի ունեցած հարձակման վերաբերյալ իրականացվող եւ առ այսօր ինձ համար անհայտ գործընթացի վերաբերյալ.

- պատժիս չկրած մասը օրենքի խախտմամբ չկրճատելու` այսինքն սխալ հաշվարկի արդյունքում սխալ կրճատելու գործի վերաբերյալ.

- ինձ հայտարարված տույժերի բողոքարկումների վերաբերյալ

- «ՀԺ»-ի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա քաղաքացիական գործի վերաբերյալ

- իմ անձնական անվտանգության ապահովման վերաբերյալ

- մի շարք այլ հարցերի վերաբերյալ, որոնց մասին չեմ ցանկանում բարձրաձայնել ՔԿՀ ներկայացուցիչ պարոն Ա. Խաչատրյանի ներկայությամբ

4. Ես զրկված եմ նաեւ անձնական նամակագրություն վարելու հնարավորությունից, փաստորեն զրկված լինելով հարազատներիս հետ հաղորդակցվելու (այդ ձեւով) հնարավորությունից:

Այսպիսով, արձանագրում եմ, որ իմ դեմ ծավալվող քաղաքական հետապնդումները ավելի են ահագնացել: ՔԿՀ-ներում անցկացրած այս ժամանակաշրջանի իմ փորձը փաստում է, որ արտաքին աշխարհի հետ իմ կապի խոչընդոտների ահագնացումը, որպես կանոն, նախորդում է իմ անձնական անվտանգության նկատմամբ կիրառվող ոտնձգություններին: Ակնկալում եմ, որ այս հայտարարությունը կարժանանա ԶԼՄ-ների, իրավապաշտպան կազմակերպությունների (բացառությամբ Արմեն Հարությունյանի գրասենյակի), ներառյալ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությանը: Ակնկալում եմ, որ ՀՀ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական խմբի նախագահ Ա. Սաքունցը անձամբ կզբաղվի տվյալ իրավիճակի ուսումնասիրությամբ եւ հանդես կգա համապատասխան զեկույցով: Պահանջում եմ, որ «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը ապահովի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իմ իրավունքների եւ ազատությունների իրացման հնարավորությունը»:

«Արթիկ» ՔԿՀ` մեր տեսակցությանը ներկա գտնվող սպա պարոն Խաչատրյանը իմ խնդրանքին եւ պարոն Ն. Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան հայտնեց. «Իրավական օգնություն ստանալու նպատակով դատապարտյալն իրավունք ունի հանդիպել իրավապաշտպաններին, իսկ տեսակցությունը տեղի է ունենում կարճատեւ տեսակցությունների համար նախատեսված կարգով` ՔԿՀ ներկայացուցչի ներկայությամբ: Իսկ տեսակցությունը չի անցկացվում կարճատեւ տեսակցությունների սենյակում անվտանգության նկատառումներից ելնելով»: Պարոն Փաշինյանի հայտարարությանը ի պատասխան պարոն Ա. Խաչատրյանը հրաժարվեց որեւէ բան հայտնել: Սույն արձանագրությունը կազմել եմ անձամբ` Վ. Գրիգորյանս` Ն. Փաշինյանի եւ պարոն Ա. Խաչատրյանի խոսքերից: Պարոն Ա. Խաչատրյանը ներկա է գտնվել արձանագրության կազմման ողջ ընթացքին, սակայն հրաժարվեց այն ստորագրել, ասելով` «Արձանագրությունն ինձ համար որեւէ իրավական ուժ չունի»:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. MM
    Դեկտեմբեր 22nd, 2010 at 10:28 | #1

    Uremn azatich@-AZATUTYUN chi haskanum…ed anasuni cnund@ kam satkacvela uzum, kam el morna uzum lavutyun arac linel…bayc de hayhoyanqnerov inchqan dra mer@ kdzgi, haytni chi…Hanun NIKOLI yes patrast em, bayc serjik@ arjani che satkelu, yes ha&uyqov ira pesuc ksksei…minchev dran hasnel@ mi qanisin dra @ntaniqic petq e ayn (you tube) zinvorneri or@ gcel , heto dran satkacnel. Ed gomi garshahot@ vraner@ qaxaqi u Yerkri ter@ darcan, isk hayrenaser txerqin el banter@ hasav…O mardkayin ardarutyun!!!

  2. MM
    Դեկտեմբեր 29th, 2010 at 15:41 | #2

    Inch e katarvum, Nikolin u nra xosqn en bantarkel, bayc nra hogin bantarkel chi lini!Nikoli azatatench hogin u vstah em nra mitq@ mez het e, inchu en lrum nra hamakirner@? Chei cankana ays sayt@ es vi&akum tesnel, Nikoli vogin mez anhrajesht e odi u jri pes! Nikol jan es Taremuti verjin orerin qez maxtum enq hamberutyun u qaj aroxchutyun!!! Shut durs gas u dranc mer@ lacacnes, vorovhetev dranq qezanic en takner@ lcrel, shan pes vaxum en qeznic u Sasunic, yes dranc mer@…

  3. parz
    Դեկտեմբեր 31st, 2010 at 19:52 | #3

    ՔԱՂԱՔԱՑՈՒ` Նիկոլի, անազատությունը բանտարկված է պահում ամբողջ հասարակությանը, անձամբ նաև ինձ;
    ՔԱՂԱՔԱՑՈՒ բանտի ամեն օրը երկրում ճահճի գարշահոտությունն ավելի է տարածվում;
    ՔԱՂԱՔԱՑՈՒ բանտի ամեն օրը բացարձակ գնահատական է տալիս այս իշխանություններին;
    ՆԻԿՈԼԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ, ԱՎԵԼԻ ՃԻՇՏ ՍՐԱՆՑ ՇԱԼՎԱՐԸ ՀԱՆԵՑ ՈՒ ԲՈԼՈՐԸ ՏԵՍԱՆ, ՈՐ սրանք ոչ տղամարդ են ոչ ել կին, մի անհասկանալի տեսակ են…
    Արագաղթը ահագնանալու է 2011-ին անկասկած, հենց այս պարզ պատճառով, որովհետև մարդն ուզում է արժանապատիվ ապրել նախևառաջ

  4. parz
    Դեկտեմբեր 31st, 2010 at 19:55 | #4

    Որքան ծանր է Նիկոլի համար, կրկնակի, եռակի ծանր է գիտակից մարդկանց, քաղաքացիների համար…

  5. MM
    Հունվար 5th, 2011 at 21:54 | #5

    NIKOL JAN, SHNORHAVOR NOR TARID U SURB CNUND! MAXTUM EM AROXCHUTYUN, HAJOXUTYUN EV SHUTAPUYT AZATUTYUN!

  6. Tiko
    Հունվար 21st, 2011 at 00:15 | #6

    Հայեր ջան էդպես բան դւրս չի գա, եկեք համախմբվենք, մենք վերցրեցինք չէ’ են 1 կգ. ալյուրն ու բրինձը ու ձայն տվեցինք, եկեք ուրեմն մեր կգ.-ով ընտրած նախագահին ասենք այո, թող ինքը ամաչի վատ բան անելուց առաջ:

  1. No trackbacks yet.