> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍՓՅՈՒՌՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

ՍՓՅՈՒՌՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

Կանադայում գործող «Keghart.com» կայքում տեղադրված հայտարարությանը, որով հայ եւ այլազգի մտավորականներ, հեղինակավոր հասարակական, մշակութային գործիչներ պահանջում են ազատ արձակել «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, շարունակում են նոր մարդիկ միանալ: Հայտարարությունը ստորագրել է նաեւ հայտնի թուրք իրավապաշտպան, գրող, հրատարակիչ Ռաքիպ Զարաքօղլուն: Վերջինս Հայոց ցեղասպանության թեմայով երկու գիրք է հրատարակել, թուրքական իշխանությունների կողմից հետապնդման է ենթարկվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների համար: Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» պատմավեպը թարգմանելու եւ Ստամբուլում իրեն պատկանող «Բելգե» տպարանում հրատարակելու համար կնոջ հետ միասին 2007-ի հունիսին «թուրքական ինքնությունը վիրավորելու համար» տխրահռչակ 301 հոդվածով Զարաքօղլուն դատապարտվել է 6 ամսվա ազատազրման: 2007 թվականին Թուրքիայում խոսքի ազատության ամրապնդման ու իրավապաշտպան գործունեության համար Ռաքիպ Զարաքօղլուն արժանացել է «Մամուլի ազատություն-2007» մրցանակին, որին ավելի ուշ հետմահու արժանացել է «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Ներկայացնում ենք հայտարարությունը եւ այն մարդկանց անունները, ովքեր ստորագրել են այն:
«Մենք սփիւռքաբնակ հայերս եւ մեր ոչ հայազգի ընկերները, խորապէս անհանգստացած ենք Հայկական Ժամանակ օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ կալանավայրի մէջ կատարուող դէպքերով: Կը թուէր թէ արդարադատութեան մարմիններուն անոր կամովին ներկայանալը համապատասխան վերաբերմունքի պիտի արժանանար ՀՀ իշխանութիւններու կողմէ: Սակայն, ոչ միայն այդ տեղի չունեցաւ, այլեւ, ազատազրկման վայրին մէջ, անոր նկատմամբ հետեւողական ճնշում կը կիրառուի, ալեկոծելով հայ հասարակութիւնը ամենուրէք: Մենք կը հաստատե՚նք թէ իշխանութիւններու՝ Նիկոլ Փաշինյանի ազատ խօսքը լռեցնելու եւ քաղաքական տեսակէտներու համար պատիժ կիրառելու այս դատապարտելի գործողութիւնները ճիշդ հակառակ արդիւնքը կ՚ունենան, աւելի եւս լսելի դարձնելով Նիկոլ Փաշինյանի ձայնը թէ՚ հայրենիքի եւ թէ՚ Սփիւռքի մէջ: Անոր ճակատագրով խորապէս մտահոգ ըլլալով, մենք ուշադրութեամբ կը հետեւինք այս հարցին շուրջ տեղի ունեցող զարգացումներուն եւ յոյս ունինք զայն շուտով տեսնել ազատ արձակուած: Մինչ այդ, կը պահանջենք վերջ տալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործադրուող բոլոր տեսակի անօրինական գործողութիւններուն եւ ապահովել անոր անվտանգութիւնը»:
Մագգի Մանգասարյան-Գոշին, «Արարատ-Էսկիջյան» թանգարանի տնօրեն, Կալիֆորնիա, ԱՄՆ
Անատոլի Ազարով, գիտությունների թեկնածու, Մոսկվայի Մարդու իրավունքների դպրոցի տնօրեն, ՌԴ
Յեղիշե Հաջակյան, հրապարակախոս. The Armenian Mirror Spector, Նյու Ջերսի, ԱՄՆ
Նիկոլայ Ռոմաշուկ Հայրաբեդյան, Հոլանդիայում Հայկական մշակութային «Armenia» միության նախագահ
Բոգհոս-Լեվոն Զեկյան, համալսարանի պրոֆեսոր, ծայրագույն վարդապետ Վենետիկ, Իտալիա
Արեն Դուրգարյան, «VP Telecom Comany» համասեփականատեր, Օկվիլ, Կանադա
Ջոհն Ֆուրեդի, հոգեբանական գիտությունների պրոֆեսոր, գիտությունների թեկնածու, Սիդնեյ, Ավստրալիա
Տիգրան Թահմիզյան, կոմպոզիտոր, երաժշտական գիտությունների թեկնածու, Շերման Օակս, ԱՄՆ
Նուրիցա Մաթոսյան, գրող, հրապարակախոս, Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Մահմեդ Օզեր, մշակութային գործիչ, Անկարա, Թուրքիա
Բեատրիս վան դե Վիս, պոետ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Ռուփեն Դեքմազյան, բժշկության դոկտոր, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Քրիստինե Ֆուրեդի, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Սիդնեյ, Ավստրալիա
Կարլ Կոթհ, գիտությունների թեկնածու, պատմաբան, Մանիթոբայի համալսարան, Վիննիփեգ, Կանադա
Ալիս ֆոն Բիեբերշտայն, գիտությունների թեկնածու, Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն
Քեյթ Գարեբյան, գրող, Տորոնտո, Կանադա
Իրեն Լորյան, բժշկության դոկտոր, գիտությունների թեկնածու, Սթոքհոլմ, Շվեդիա
Սիլվի Բալիան, լեզվագիտության պրոֆեսոր, Ստուտենսի, Գերմանյա
Ֆելիցիա Վալդման, պրոֆեսորի օգնական, Բուխարեստ, Ռումինիա
Պաբլո Բեդրոսյան, բժշկության դոկտոր, լրագրող, Սան Պեդրո Սուլա, Հոնդուրաս
Արմեն Գակավյան, գիտությունների թեկնածու, Սիդնեյ, Ավստրալիա
Ավեդիս Կալայջյան, պատմաբան, Փարիզ, Ֆրանսիա
Ստյոարտ Դոնավան, գիտություների թեկնածու, Սուրբ Թովմաս Համալսարան, Ֆրեդերիկտոն, Կանադա
Մաքսինե Ռուվինսկի, գիտություների թեկնածու, Թոմպսոն Ռիվերս Համալսարան, Կամլուփս, Կանադա
Սանար Յուրդատյան, երգահան, Ստամբուլ, Թուրքիա
Վահագն Մովսեսյան, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Նիս, Ֆրանսիա
Մերի էլլեն, լրագրող, Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Հայկ Հովհաննիսյան, Աշխարհագրագետ, Կրակով, Լեհաստան
Աննա Անահիդ-Շիրինյան, Բնապահպանության դոկտոր, Նյու Ջերսի, ԱՄՆ
Արմինե Իշխանյան, Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի հասարակական քաղաքագիտության դոկտոր
Հարություն Նիկոլյան, Բժշկության դոկտոր, նկարիչ եւ պոետ, Բեյրութ, Լիբանան
Ժիրայր Սեֆիլյան, ակտիվիստ, Երեւան, Հայաստան
Հայտարարությունը մինչեւ երեկ ստորագրել էր 232 հոգի:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.