> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԹԵԼԱԴՐՄԱՄԲ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԹԵԼԱԴՐՄԱՄԲ

Նիկոլ ՓաշինյանՀՀ ԳԱԱ տասնյակ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, գիտությունների դոկտորներ հայտարարություն են տարածել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության եւ ազատ արձակման վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք այդ հայտարարությունը եւ այն անձանց անունները, ովքեր ստորագրել են դրա տակ: Հայաստանի նորանկախ հանրապետության պատմության ընթացքում որեւէ խնդրի վերաբերյալ նման պատկառելի կազմով հրապարակային հայտարարություն չի տարածվել: Հայտարարությունը բաց է գիտության ոլորտի ներկայացուցիչների ստորագրության համար:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վերջին շրջանում հայ հասարակության, մասնավորապես` մտավորականների, մշակույթի գործիչների, լրագրողների եւ հանրության այլ խմբերի ու անհատների ուշադրությունը սեւեռված է ազատազրկման մեջ պահվող լրագրող («Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր) Նիկոլ Փաշինյանի շուրջ ծավալվող մտահոգիչ իրադարձությունների վրա: Հատկապես անհանգստացնող են լրագրողի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի մասին տեղեկությունները: Մենք՝ գիտնականներս, չենք կարող անմասն մնալ այդ մտահոգություններին թե՛ որպես հասարակության մաս, թե՛ որպես անհատներ, ում համար անընդունելի են բռնությունը եւ ազատ խոսքի սահմանափակումները: Մենք հայտարարում ենք, որ Հայաստանին անհարիր է ազատազրկման մեջ պահել լրագրողի` խախտելով միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջները: Եւ անկախ նրանից` կիսում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքները, թե ոչ, որպես մտավորականներ, քաղաքացիական մեր պարտքի թելադրմամբ, մտահոգված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմամբ ու մեր երկրի միջազգային վարկանիշով, ինչպես նաեւ կարեւորելով հասարակության միասնականության ուղղությամբ ամեն մի քայլ, դիմում ենք Հայաստանի իշխանություններին` քննարկել դատապարտված լրագրողի ազատ արձակման հնարավորությունը եւ լուծում տալ խնդրին: Հորդորում ենք նաեւ համապատասխան մարմիններին մինչ այդ խստագույնս ապահովել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, թույլ չտալով որեւէ ոտնձգություն նրա անձի նկատմամբ:

Արեւշատյան Սեն - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Աղալովյան Լենսեր - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Բարխուդարյան Վլադիմիր - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Գրիգորյան Արամ - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Զաքարյան Վանիկ - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Զուլալյան Մանվել - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Ինճիկյան Մայա - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Խոջաբեկյան Վլադիմիր - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Հակոբյան Վիլեն - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Հարությունյան Սարգիս - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Ներսիսյան Հանրի - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Շահինյան Արամ - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար
Սեդրակյան Դավիթ - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Սարգսյան Յուրի - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Քուչուկյան Արման - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Աբրահամյան Լեւոն - ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Կրկյաշարյան Սիմոն - ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Կիրակոսյան Ալբերտ - ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Հարությունյան Բաբկեն - ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Հովհաննիսյան Ռաֆայել - ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Մելքոնյան Աշոտ - ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Պատմության ինստիտուտի տնօրեն
Ավետիսյան Տիգրան - բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Բարսեղյան Լավրենտի - պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Դումանյան Վահրամ - ֆիզ.մաթ.գիտ. թեկնածու, դոցենտ, ԵՊՀ ինֆ. կիրառական մաթ. ֆակուլտետի դեկան
Ենգիբարյան Նորայր - ֆիզ. մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Զաքարյան Ալմաստ - բանասիրական գիտությունների դոկտոր
Խաչիկյան Մարգարիտ - բանասիրական գիտությունների դոկտոր
Խառատյան Հրանուշ - պատմական գիտությունների թեկնածու
Հասրաթյան Գագիկ - քիմ. գիտությունների դոկտոր, ԳԱԱ օրգանական քիմիայի ինստ. տնօրեն
Հակոբյան Հակոբ - ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր
Հարությունյան Եվգենի - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Հովսեփյան Լիանա - բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Հակոբյան Ռաֆիկ - ֆիզ.մաթ.գիտությունների դոկտոր, ԵՊՀ օպտիկայի ամբիոնի վարիչ
Մարգարյան Հայրապետ - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Հունվար 22nd, 2011 at 19:58 | #1

    sireli Nikol, du hzor es, et giti mer voxj azg@.Es, inchpes cankacats mayr kerazi qez nman hayrenaser u xelaci txa unena.Chmtatses menq qez het enq, du el mer apaga naxagahn es, es erkrin mi xelq@ glxin xekavar petq a che…

  1. No trackbacks yet.