> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԵԿՈԾՎԵՑ

ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԵԿՈԾՎԵՑ

Նիկոլ ՓաշինյանԿանադան եւ ԱՄՆ-ն ներկայացնող 53 անձինք` գիտնականներ, գիտաշխատողներ, ուսուցիչներ, տնտեսագետներ եւ այլ ոլորտի մասնագետներ ՀՀ իշխանություններին ուղղված հայտարարությամբ են հանդես եկել` միանալով քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող անօրինական գործողություններին վերջ տալու եւ նրա անվտանգությունն ապահովելու վերաբերյալ վերջին օրերին հնչող կոչերին: Հայտարարության մեջ ասված է.
«Մենք` սփիւռքաբնակ հայերս եւ մեր ոչ հայազգի ընկերները, խորապէս անհանգստացած ենք «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ կալանավայրի մէջ կատարուող դէպքերով: Կը թուէր թէ արդարադատութեան մարմիններուն անոր կամովին ներկայանալը համապատասխան վերաբերմունքի պիտի արժանանար ՀՀ իշխանութիւններու կողմէ: Սակայն, ոչ միայն այդ տեղի չունեցաւ, այլեւ, ազատազրկման վայրին մէջ, անոր նկատմամբ հետեւողական ճնշում կը կիրառուի, ալեկոծելով հայ հասարակութիւնը ամենուրէք: Մենք կը հաստատե՚նք թէ իշխանութիւններու` Նիկոլ Փաշինյանի ազատ խօսքը լռեցնելու եւ քաղաքական տեսակէտներու համար պատիժ կիրառելու այս դատապարտելի գործողութիւնները ճիշդ հակառակ արդիւնքը կ՚ունենան, աւելի եւս լսելի դարձնելով Նիկոլ Փաշինյանի ձայնը թէ՚ հայրենիքի եւ թէ՚ Սփիւռքի մէջ: Անոր ճակատագրով խորապէս մտահոգ ըլլալով, մենք ուշադրութեամբ կը հետեւինք այս հարցին շուրջ տեղի ունեցող զարգացումներուն եւ յոյս ունինք զայն շուտով տեսնել ազատ արձակուած: Մինչ այդ, կը պահանջենք վերջ տալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործադրուող բոլոր տեսակի անօրինական գործողութիւններուն եւ ապահովել անոր անվտանգութիւնը»:

Աննե Աբրահամյան (Sociology Student,Toronto, Canada)
Արամ Ադամյան (MSc ACCA, Toronto, Canada)
Արայիկ Գյուլումյան (CFA, Toronto, Canada)
Արեն Դուրգարյան (Co-Owner & VP Telecom Company, Oakville, Canada)
Արի Արմեն Մեսսեռլիան (businessman, Busto, Italy)
Ակիկո Ֆուջիտա (BA, Soprano Singer, Busto, Italy)
Անի Բալյան (Teacher, Milan,Italy)
Արթուր Գեւորգյան (MD MSc, Toronto, Canada)
Բարբարա Կոլորոսո (MA, Author/Educator, Littleton, USA)
Պերճ Մինասյան (MD, Toronto, Canada)
Բրայդոն Գոմբայ (BA M.Ed. Ed. D. Toronto, Canada)
Դենիս Դոնիկյան (writer, France)
Դեսթնի Ֆերսչ (DSW/PSW, Saskatoon, Canada)
Տիգրան Աբրահամյան (BA MD, Penetanguishene, Canada)
Էդգար Մանուկյան (Doctor of Economics, Toronto, Canada)
Ջերարդ Բարաղամյան (a.o.c.a. Toronto, Canada)
Գլենն Կամերոն (MD FRCP(C), Penetanguishene, Canada)
Գրիշ Բեգյան (BA Elect. Eng., Toronto, Canada)
Հայկ Բալտադջյան (DDS MSc D, Montreal, Canada)
Հայկ Խաչատուրյան (PhD, Emeritus Prof., U of Wisconsin-Milwaukee, USA)
Հայկ Միսակյան (P.Eng., Toronto, Canada)
Հակոբ Սեւակյան (Management Consultant, Thornhill,Canada)
Հարրի Պարսեկյան (MA, President: Friends of Hrant Dink, Boston, USA)
Հմայակ Արազյան (MBA, Toronto, Canada)
Հուրիկ Աթթարյան (Montreal, Canada)
Հովսեփ Մ. Ֆիդանյան (PhD, Glendale CA, USA)
Հրաչ Թոուրիկյան (PhC, KCSO, Toronto, Canada)
Ժանետ Ջոհն (MA, US Foreign Service Officer(Retired), Watertown MA, USA
Ջերիի Թութունջյան (Journalist, Toronto, Canada)
Քեյթ Գարեբյան (writer, Toronto, Canad)
Կեվին ՄքԳիլլ (MSW/RSW, Cambridge Bay, Nunavut, Canada)
Լեո Մանուելյան (PE (Professional Engineer), River Vale NJ, USA)
Լյուսի Մելքոնյան BA, Northridge CA, USA)
Մեգգի Մանգասարյան-Գոսչին (director Ararat-Eskijian Museum, USA)
Մինաս Կոջայան (PhD, Educator & Editor, Los Angeles,USA)
Նադեր Ռաստեգար (MBA, Executive, Norwalk CT, USA)
Նաիրի Աբրահամյան (College Student, Toronto, Canada)
Նաիրի Թավլյան (Consultant, Montreal, Canada)
Նոռման Հարությունյան (Toronto, Canada)
Ռութ Կուպեր (BSW (Hons) RSW, Waubaushene, Canada)
Սեւան Աբրահամյան (College Student, Toronto, Canada)
Սեւան Մեսսերլյան (Freelancer, Erba, Italy)
Շերլի Ֆերսչ (RPN, Midland, Canada)
Սիմոն եւ Պիատրիս Շեքերջյաններ (Real Estate, Studio City LA, USA)
Ունուս Ալի (BA, Midland, Canada)
Վահե Հ. Աբելյան (Vahe H. Apelian PhD, Ohio, USA)
Վարդգես Նիկոլյան (Sr. IT Consultant, Toronto, Canada)
Վիգեն Ղազարյան (CFA - Toronto, Canada)
Վիկեն Լ. Աթթարյան (P. Eng. MSc MBA, Montreal, Canada)
Վիկտոր Ա. Բադալյան (Accountant Controller, Van Nuys CA, USA)
Վրույր Մակալյան (BCL & LLB, Montreal, Canada)
Եղիշե Հայակյան (columnist: The Armenian Mirror Spectator, USA)
Երան Չելիկջյան (BSc, Montreal, Canada)

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,