ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՐՍԱՓՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Ի՞նչ են ուզում քեզանից. վերջին շրջանում այս հարցն այնքան հաճախ են ինձ տալիս, որ ստիպված եմ ինչ-որ պատասխան ձեւակերպել, որովհետեւ մինչ այժմ լայն ժպտացել եմ կոնկրետ պատասխան ձեւակերպելու փոխարեն: Ի՞նչ են ուզում ինձանից: Խնդիրն ամենեւին էլ իմ անձի մեջ չէ, այլ իրավիճակներին արձագանքելու գործելակերպի մեջ: Բռնապետությունը մի վիճակ է, երբ իշխող էլիտան բոլորին կամ գրեթե բոլորին կարողացել է ստիպել համակերպվել ստեղծված վիճակի հետ եւ չնկատելու տալ ապօրինությունը, լկտիությունը, կամայականությունը: Բռնապետության համար, ըստ այդմ, ամենավտանգավոր մարդիկ նրանք են, ովքեր չեն համակերպվել ստեղծված վիճակի հետ եւ բարձրաձայնում են իրենց տեսածի մասին, ծաղրում կամայականությունը, քննադատում ապօրինությունը, դատափետում լկտիությունը: Այսպես վարվող ամեն մարդ ստատուս քվոյի, այսինքն` հաստատված վիճակի փոփոխության հարց է բարձրացնում` կամա, թե ակամա: Իսկ հաստատված վիճակի փոփոխությունը ենթադրում է իշխող էլիտայի փոփոխությունը, որովհետեւ բռնապետությունը իշխող էլիտայի որոշման արդյունք է, նրա իշխանության պահպանման մեխանիզմ: Եթե նույնիսկ խոսում ես պարզ, տրիվիալ, նույնիսկ կենցաղային խնդիրների մասին պարզ, տրիվիալ ճշմարտություններ ես ասում` բայց անում ես ինքնուրույն, դա նույնքան սարսափելի է բռնապետության համար, որովհետեւ դու ո՞վ ես, որ առանց բռնապետության դաբրոյի ինչ-որ բան ասես կամ անես: Ու երբ ասելու, տեսնելու, բարձրաձայնելու ինքնուրույնությունդ պահպանում ես` «Երեւան» հյուրանոցի դիմաց, թերթի էջերում, դատարանում, ԿԳԲ-ի պադվալում, զոնում, Երեւանի փողոցներում, ինտերնետում, եւ բռնապետությունը չի կարողանում քեզ ստիպել հրաժարվել այդ գործելակերպից, նրա, այսինքն` բռնապետության ֆազերը գցում են: Սերժը ֆազերը գցած վիճակում է. նրան թվում էր, թե բոլորին կարողացել է ստիպել համակերպվել իր հանցագործ բռնապետության գոյության փաստի հետ: Ու մեկ էլ` մի քանի երիտասարդներ «Երեւան» հյուրանոցում հավաքված եվրոպացիների աչքի առաջ ցաքուցրիվ են անում «Սերժանտական առաջադեմ Հայաստանի իդիլիան», ինչ-որ մարդիկ` անսպասելի մեծ թվով մարդիկ համարձակվում են հանրահավաքի գնալ եւ անսպասելի հզոր երթ անել, ինչ-որ մարդիկ իրենց աշխատավարձն են պահանջում, ինչ-որ ուրիշ մարդիկ պահանջում են ուրանի հանքեր չբացել: Վաբշե տը` այս մարդկանց լռեցնելու լավագույն մեթոդը նրանց բանտով-բանով վախեցնելն էր: Բայց ի՞նչ անես, երբ բանտում հայտնվածներն էլ տեղները չեն սթրվում եւ իրենց պահում են այնպես, ասես Ազատության հրապարակում միտինգ են անում: Սերժը ֆազերը գցել է, որովհետեւ նրան թվում է, թե քաղբանտարկյալների, այդ թվում եւ` իմ գործունեության արդյունքում հիմա արդեն մարդկանց նույնիսկ բանտերով չի լինի վախեցնել: Դրա համար էլ «սարսափազդու» մասկի շոուներ է կազմակերպում: Վախեցանք, շատ վախեցանք` իշի գլուխ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














Djaaan… Nikol djan.
bayc jogum eq joxovurd chenq strvum eli-)))))
HAXTELU ENQ!!!!!!!!
Nikol jan du Hayastanum mta&elakerp es poxum, u henc da e ays mahacox rejimi glxavor sarsap@, vorovhetev qo amen mi xosq@ aveli u aveli e sasanum sranc dirqer@. Qchern en hishum te inchpes amen inch sksvec…
Xosqs Ayl@ntranq naxadzernutyan masin e, erb skzbnakan shrjanum havaqvum ein 100-150 mard. Ayn jamanak es el ei mta&um vor djvar te Ayl@ntranq@ inch vor ban karoxana poxel. Bayc het nayelov haskanum em vor henc da er ayn kay&@ voric ev sksvec hrdeh@. Im xorin hamozmamb du haykakan Nelson Mandelan es ev sa amenevin el chapazancva& hamematutyun che…
Qez miayn kmaxtem shutapuyt azatum ev amur aroxjutyun, vorpeszi karoxanas sharunakel ayn inch sksel es. +1…
Նիկոլ ջան, հալալա քեզ: մենակ թե դիմացի, վաղը մյուս օրը իրանք բոլորը մկան ծակին 100 թուման փող պիտի տան. մնացած լուռումունջները ամոթից գետինը պիտի մտնեն, կամ էլ կացնավոր դառնան. մենք Աղոթում ենք քո համար. ԱՍՏՎԱԾ քեզ պահապան:
HALAL A AXPER JAN,HASTAT HAXTELU ENQ,VERJNERE GALIS A!!!!!!!!!
Նիկոլ ջան, քո արած գործը անհնար է գերագնահատել:
Դու մեր Շարժման շարժիչն ես:
Պինդ եղիր: Ամեն ինչ լավ է լինելու:
Nikol jan halala qez ,meka dranq vochil exel en vochil el mnalu en.PAYQAR<PAYQAR MINCHEV VERJ…