ԱԿՑԻԱ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻ
Այսօր Երեւանի Սարյանի արձանին հարող տարածքում տեղի ունեցավ ակցիա` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ իշխանությունների սանձազերծած հարձակումների, քաղբանտարկյալի անվտանգության ապահովման եւ նրան ազատ արձակելու պահանջներով: Ակցիային մասնակցում էին հայկական մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ, լրագրողներ: Ակցիայի ավարտին ընդունվեց հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորեւ.
Հայտարարություն
Վերջին օրերին մամուլը պարբերաբար ահազանգում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող բռնությունների, հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների մասին, ինչին իշխանության ներկայացուցիչներն արձագանքում են կամ անհամոզիչ հերքումներով, կամ հեգնանքով: Մենք վրդովված ենք մեր գործընկերոջ նկատմամբ հետեւողականորեն իրականացվող այս քաղաքականությունից եւ կարծում ենք, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում նրա անվտանգությունն ապահովված չէ: Մենք պահանջում ենք իշխանությունից ապահովել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի կյանքի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը: Պահանջում ենք ստեղծել հատուկ անվտանգության ռեժիմ եւ երաշխավոր կանգնել նրա կյանքի ապահովության համար: Պահանջում ենք նաեւ պատժել եւ կանխել բոլոր այն անձանց ձեռնարկած գործողությունները, որոնք այս կամ այն կերպ ուղղված կլինեն Փաշինյանի անվտանգության դեմ: Պահանջում ենք ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին:
1. «Ա1+» հեռուստաընկերություն- Մեսրոպ Մովսեսյան
2. «Armenia Today» լրատվական կայք- Արգիշտի Կիվիրյան
3. «Հետք» թերթ եւ էլեկտրոնային կայք - Էդիկ Բաղդասարյան
4. «Հրապարակ» օրաթերթ- Արմինե Օհանյան
5. «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթ - Շողեր Մաթեւոսյան
6. «Ժամանակ» օրաթերթ- Արման Բաբաջանյան
7. «168 ժամ» թերթ- Սաթիկ Սեյրանյան
8. ԱԼՄ հեռուստաընկերություն- Տիգրան Կարապետյան
9. «ԳԱԼԱ» հեռուստաընկերություն- Կարինե Հարությունյան
10. «News.am» էլեկտրոնային կայք- Արտակ Եղիազարյան
11. «1in.am» էլեկտրոնային կայք- Գեւորգ Էմին-Տերյան
12. «Epress.am» էլեկտրոնային կայք- Յուրի Մանվելյան, Արմեն Մելիքբեկյան
13. «Lragir.am» էլեկտրոնային կայք- Հայկազն Ղահրիյան
14. «Tert.am» էլեկտրոնային կայք- Նարինե Հովհաննիսյան
15. «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ- Աշոտ Մելիքյան
16. «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ- Ժաննա Ալեքսանյան














Inchu en lrum myus lratvamijcner@?
…. +17. grigorian
+ http://www.pravda.am