> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԼՐՋԱՑԵՔ` ԳՐՈՂԸ ՏԱՆԻ

ԼՐՋԱՑԵՔ` ԳՐՈՂԸ ՏԱՆԻ

Զարուհի ՓոստանջյանԵթե անունս Արմեն Հարությունյան կամ Ռազմիկ Զոհրաբյան լիներ` խորը ըմբռնումով կմոտենայի իմ ասածների նկատմամբ կասկածի ցանկացած դրսեւորման: Բայց հիմա ես պատմում եմ դիմակավորված երկու անձանց` «Կոշ» ՔԿՀ-ում ինձ վրա կատարած գիշերային հարձակման մասին, ու որեւէ մեկը իմ ասածը կասկածի տա՞կ է առնում: Էդ ո՞նց, էդ` ո՞վ: Այն, որ Արդարադատության նախարարության անբարոյականի զավակները նման փորձեր անում են` դա հասկանալի է. անբարոյականի զավակ լինելը նրանց գործն է: Բայց ինձ համար հարգելի մարդկանց խոսքում հստակության բացակայությունը վիրավորանք է իմ հասցեին: Սա ասում եմ որպես բարեկամական դիտարկում:

Իմ սիրելի Զարուհի Փոստանջյանը, որ գիշերվա կեսին ինձ այցելության է եկել` քնից, տնից- տեղից կտրված, հայտարարում է, որ չնայած ՔԿՀ մեր հանրակացարանի դատապարտյալները չեն հաստատել իմ պատմածը, դա դեռ չի նշանակում, որ միջադեպը տեղի չի ունեցել: Այսինքն` Զարուհի Փոստանջյանը ինքն իր մեջ հնարավոր համարո՞ւմ է նման տարբերակ, որ միջադեպը տեղի ունեցած չլինի, այսինքն` Զարուհի Փոստանջյանը հնարավո՞ր է համարում, որ ես իմ դեմ հարձակում հորինեմ կամ երազում բան տեսնեմ եւ դա ընկալեմ որպես իրականություն: Եթե խոսքը Զարուհիի մասին չլիներ, ուրիշ բան կմտածեի: Բայց տվյալ դեպքում դա համարենք սովորական թյուրիմացություն: Բա «Ազատություն» ռադիոկայանը. ասում է` «Կոշ» ՔԿՀ-ից իրարամերժ տեղեկություններ են հասնում: Այսինքն` ձեզ թվում է, որ եթե յանկիների փողերով եք ապրում` էդքան կա՞ք, որ ինձ հետ տեղի ունեցածի մասին իմ պատմածի փաստական մասի իսկությունը կասկածի տակ դնեք: Թե՞ «օբյեկտիվ» եք: Բա եթե իմանաք, թե մեզ ինչպիսի իրարամերժ տեղեկություններ են հասնում ձեր որոշ ղեկավարների եւ Սերժի փեսա Միշիկի հարաբերությունների բնույթի եւ վերջին շրջանում ձեր ծավալած լրատվական քաղաքականության մասին: Դե, օմբուդսմեն կոչվածի եւ այս կարգի մյուս դեմքերի մասին բան չեմ ասում: Նրանց հասցեագրված իմ ասելիքը վաղուց եմ ասել եւ ավելացնելու ոչինչ չունեմ: Հույսս այն է, որ այս թեմային անդրադառնալու նոր առիթ չեմ ունենա: Չնայած` եթե ցանկացողներ լինեն, խնդիր չեմ տեսնում:
Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. arminka
    Նոյեմբեր 15th, 2010 at 14:00 | #1

    Apres, Nikol jan, apushneri mej enq aprum, u stipvats enq… azatvi ari, mi ban dzernarkenq…

  2. Սրբուհի
    Նոյեմբեր 15th, 2010 at 19:58 | #2

    Քեզ քաջ առողջություն,համբերություն:

  1. No trackbacks yet.