> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ.ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ.ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ

Հանրությունն, ահա, հերթական տեղեկատվությունն ստացավ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իմ դեմ կազմակերպված միջադեպի մասին: Միանգամից ասեմ` լուրը համապատասխանում է իրականությանը, եւ տեղի ունեցածը հարմար առիթ է մինչ օրս «Կոշում» իմ անձի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մասին ավելի ամբողջական խոսակցություն ծավալելու համար:

1. ահա, ընկե´ր` քեզ մի դրոշ
Հերթական միջադեպը տեղի ունեցավ նոյեմբերի 3-ի երեկոյան: Դատապարտյալների շրջանում «սալդաթի» համարում ունեցող անձինք էին ներգրավված օպերացիայում: «Սալդաթները», ինչպես արդեն նշել եմ` տարբեր հանձնարարություններ կատարող դատապարտյալներ են: Նրանք ստանում են ուժային բնույթի տարբեր հանձնարարականներ եւ իրագործում դրանք: Այլ դատապարտյալների նկատմամբ բռնությունների, ահաբեկումների գործողությունները հենց սրանց միջոցով են կատարվում:
Օպերացիան սկսվեց մոտավորապես հետեւյալ կերպ. նախ` իմ քնելատեղի մոտից, մոտակայքից տարբեր պատրվակներով հեռացվեցին հնարավոր վկաները, փակվեցին մուտքերն ու ելքերը, եւ որպես հանցագործ աշխարհի ներկայացուցիչ հանդես եկող մեկը սկսեց ագրեսիվ տոնով բացատրություններ պահանջել, թե ինչու ինձ սովորական կալանավորի նման չեմ պահում: Զսպված կոշտությամբ հակընդդեմ պահանջով հանդես եկա` բացատրել, թե կոնկրետ ի՞նչ պրետենզիաներ են ինձ ներկայացվում: Այսինքն` ո՞րն է ինձ ներկայացվող մեղադրանքը, եթե այդպիսին կա, ո՞րն է ինձ ներկայացվող պահանջը, եթե այդպիսին կա: Ինչպես եւ սպասում էի` ասելիքը անհստակ էր եւ ընդհանուր: Թերթում տպագրվող հոդվածները, իմ քաղաքական գործունեությունը եւ իմ պահվածքն ընդհանրապես դուրեկան չի բազմաթիվ արժանի մարդկանց: Բնականաբար` ասացի, որ իմ հոդվածները, լրագրողական եւ քաղաքական գործունեությունը չեմ պատրաստվում քննարկել որեւէ մեկի հետ` անկախ նրանից` «արժանի՞» է այդ մեկը, թե անարժան: Հասկանալով, որ այս թեման իսկապես շարունակություն ունենալ չի կարող` նշված օպերացիայի գլխավոր «սալդաթը» փոխեց տակտիկան եւ արտասանեց կարեւորագույն մի նախադասություն. «Քեզ չի ասվե՞լ, որ էդ դրոշը էդտեղից հանես»: Սիրելի ընթերցող, խնդրում եմ շատ ուշադիր լինել իրավիճակը ամբողջությամբ պատկերացնելու համար: լխավոր «սալդաթի»` չակերտներում մեջբերված խոսքը Հայաստանի պետական դրոշի մասին է` կարմիր, կապույտ, ծիրանագույն: Բայց ոչ թե մեծ դրոշի, այլ փոքրիկ` հուշանվերային: Դրա չափերն են` 6 սանտիմետրը 12 սանտիմետրի վրա:
Նման դրոշակ իմ քնելատեղի վրա, իմ գլխավերեւում կախված է եկել կալանքիս ողջ ընթացքում` «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հիմա էլ` «Կոշ» ՔԿՀ-ում: «Սալդաթը» ճիշտ էր` նախկին միջադեպերից մեկի ժամանակ հարձակվող բրիգադը ինձնից պահանջել էր վերացնել այդ դրոշը եւ չփակցնել որեւէ տեսանելի տեղում: Այդ պահանջի հիմնավորումներ չեն բերվում. պիտի հանես եւ վերջ. եթե չհանես` վատ կլինի: Նման վերջին խոսակցությունը տեղի էր ունեցել մոտ մեկ ամիս առաջ, եւ իմ դրոշը վայրկյան անգամ չի հեռացել իր տեղից: Եւ ահա, նոյեմբերի 3-ի միջադեպի կազմակերպիչները ինձ հետ կապված որեւէ կոնկրետ ասելիք չունենալով` իրենց գործողությունների սլաքը թեքեցին դեպի դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, պահանջելով անհապաղ հանել այն, հանել անվերադարձ: Բնականաբար, պատասխանս միանշանակ էր եւ աներկբա` իմ դրոշը պետք է լինի իմ գլխավերեւում: Այս հարցի շուրջ էր, ահա, որ խոսակցությունը սրվեց, եւ գլխավոր «սալդաթը» հարձակվեց ինձ վրա: Ինչպես լինում է նման դեպքերում` առաջացավ մարդկային կուտակում` հենց իմ քնելատեղի մոտ, եւ դժվար էր տարբերակել` ով ում բարեկամն է: Ու չնայած ՔԿՀ հսկիչները ամեն դատապարտյալի ամեն փռշտոցի վրա հավաքվում են ճանճերի նման, շուրջ 15 րոպե տեւած, գոռգոռոցներով ու բարձր տոնով խոսակցության ընթացքում որեւէ հսկիչ այդպես էլ չերեւաց: Այս պատմությունն ավարտվեց «զգուշավոր քաշքշուկով», եւ կողմերը մնացին իրենց դիրքորոշումների վրա: Հակառակ կողմը պնդում էր, որ ես այլեւս հոդված չպիտի գրեմ թերթում, եւ իմ գլխավերեւից պիտի հանեմ Հայաստանի պետական դրոշը: Հիմա դուք կարդացիք հոդված, որ գրված է վերը նշված միջադեպից հետո, իսկ ՀՀ պետական դրոշն էլ շարունակում է զարդարել իմ գլխավերեւը: Եւ այդպես լինելու է միշտ:

Հ.Գ. Առաջիկա գլուխներում կանդրադառնամ «Կոշ»-ում ինձ հետ տեղի ունեցող այլ միջադեպերի եւ որոշ խոսակցությունների, որ դրսում շրջանառվում է այս ամենի կապակցությամբ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. arminka
    Նոյեմբեր 5th, 2010 at 10:51 | #1

    Dzez pind paheq, Astvats dzez het…

  2. Anushik
    Նոյեմբեր 5th, 2010 at 11:05 | #2

    azatutyun Nikolin

  3. MM
    Նոյեմբեր 5th, 2010 at 12:02 | #3

    DU HAYASTANI HPART QAXAQACIN ES! ASTVAC QEZ PAHAPAN, SIRELI NIKOL!

  4. Jack
    Նոյեմբեր 5th, 2010 at 14:33 | #4

    De togh me hat sut goghakan eran Koshum pahe nenc vonc vor Nikolna pahum…

  5. Սուրեն
    Նոյեմբեր 5th, 2010 at 15:19 | #5

    Նիկոլ ջան, ցավդ տանեմ !!!!!!!!

  6. Amin
    Նոյեմբեր 5th, 2010 at 16:27 | #6

    Nikol, Nikol, minchev veeeeeerj !!!!!!!!!

  7. Ani
    Նոյեմբեր 5th, 2010 at 16:39 | #7

    azatutyun Nikolin

  8. Նոյեմբեր 5th, 2010 at 18:30 | #8

    Yete da liner artasahmanum, bolor lragroxnere khavaqveyin Nikoli koxqe yev mec irarancum kskseyin, bayc Hayastanum bolore vaxecac en, dra hamar el mer ore es e.Nikol jan du azatutyan simvol es, yerbeq chkotrves, mer yeritasardnerin husaxab chanes.

  9. Նոյեմբեր 5th, 2010 at 21:13 | #9

    Shat hargeli u sireli Nikol,qo madkayin tesak@ apshecnum e.
    yes hpart ev urax em,vor aprum em im hasakakic merorya herosi korqin.
    Apsos qich en qo nman aznavaguyn u nviryal mardk.Pind mna,azatutyun@ mot e.

  10. Armen
    Նոյեմբեր 5th, 2010 at 22:56 | #10

    NIKOL gan,dimcir,du paykarum es 1000000-i tex.ASTVAC kez paxapan!

  11. Grigorian
    Նոյեմբեր 5th, 2010 at 23:51 | #11

    ….. qo Droshaki nerqo khavaqvenq azatutyan hrapaakum…..
    QO HET ENQ CHKASKACES MI VARKYAN ANGAM, …….

  12. Grigorian
    Նոյեմբեր 5th, 2010 at 23:53 | #12

    @osan OSAN JAN NEROXUTYUN ARTAHAYTUTYANS HAMAR TQEM ES DRANC VRA DRANQ LRAGROX CHEN, DRANQ PISR EN……
    HAM EL NIKOLIN PETQ CHI VOR DRANQ DZAYN BARDZRACNEN… DRANC DZAYN@ HETEVNERICA DURS GALIS, KAREVOR@ MENQ ENQ HAVATUM U PAYQARUM MER EXBOR U MER BOLORIS AZATUTYAN HAMAR……..

  13. Aram
    Նոյեմբեր 6th, 2010 at 01:06 | #13

    Nikol unenq ashxar@ chuni! Mer patmutyan mech el hazvadep linox kerpar e! Kecce Nikol@! Kecce Nikol@ ev evs mek angam Kecce Nikol@!
    Ete harcnen “um em patrast vstahel im ev erkris apagan”, apa mianshanak kasem “Nikolin”!

  14. Hasarak hay
    Նոյեմբեր 6th, 2010 at 01:28 | #14

    chdnes!

  15. SAMVEL
    Նոյեմբեր 6th, 2010 at 04:38 | #15

    cavt tanim Nikol jan qezi dzik pahe sranc qoq@ es ……………..

  16. SAMVEL
    Նոյեմբեր 6th, 2010 at 04:38 | #16

    Նիկոլ ջան, ցավդ տանեմ !!!!!!!!

  17. SAMVEL
    Նոյեմբեր 6th, 2010 at 04:39 | #17

    PAYQAR PAYQAR MINJEV VERJ

  18. SAMVEL
    Նոյեմբեր 6th, 2010 at 04:41 | #18

    payqar payqar min4ev verj

  19. parz
    Նոյեմբեր 6th, 2010 at 16:37 | #19

    Nikol jan ԴՈՒ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ԵՍ, ԱՆԿԱԽ ՈՐՏԵՂ ՈՒ ԻՆՉ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԳՏՆՎԵՍ, ՔՈ ԿԵՑՎԱԾՔԸ ԱՄԵՆ ՕՐ ՄԻ ՆՈՐ ԱՆԱՐԳԱՆՔ Է ԱՅՍ ՄԵԾԱՄԻՏ ԻՆԾԻԼԻԳԵՆԻԱՅԻՆ ՈՒ “ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ”:
    ՓԱՌՔ ՏԱՆՔ ԱՍՏԾՈՆ ՈՐ ՀԱՋՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ի ՎԻՃԱԿԻ ԿԼԻՆԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ պատմական անձին:
    եթե իհարկե մինչ այդ հայրենիքը չվերանա որպես ՀԱՅԵՐԻ երկիր

  20. Karine
    Նոյեմբեր 7th, 2010 at 23:13 | #20

    Ես քեզ այնքան եմ հարգում,բառեր չեմ գտնում,այնքան հուզված եմ:
    Մնում է աղոթել Աստծուն,որ շատ մոտ ապագայում այդտեղից դուրս գաս,
    Նիկոլ ջան,Աստված քեզ պահապան:Այդքան դուխ ու ամրություն որ դու ունես…
    Մենք քեզ հետ ենք,եղբայր,չկոտրվես:Պայքար,պայքար մինչև վերջ…

  21. vardan
    Նոյեմբեր 8th, 2010 at 07:48 | #21

    թքեմ սեռժիկի վրա ………..

  22. Նոյեմբեր 8th, 2010 at 12:06 | #22

    HALAL A NIKOL JAN.CHKOTRVES,GOXAKANOV VOR VEKALES IRANG SXAL EN EXEL,SUTI GOXAKANNER EN EXEL.

  23. Anonymous
    Նոյեմբեր 8th, 2010 at 23:07 | #23

    NIKOL CHKOTRVES DRANQ QEZNIC VAXUM EN

  24. HARUT
    Նոյեմբեր 8th, 2010 at 23:09 | #24

    NIKOL CHKOTRVES DRANQ KEZNIC VAXUM EN

  25. Artak
    Նոյեմբեր 13th, 2010 at 08:28 | #25

    axr et anuxex anhaskacox datarkaglux saldat@ vor@ chuni petakan drosh ev ir petakan drosh@ ira hastaviz shefna inch imana drosh@ vortex en dnum u et drosh@ inch nshanakutyun uni

  26. GAGO
    Հոկտեմբեր 2nd, 2012 at 22:34 | #26

    APER ESOR ET SUTI GOXAKANNERNELEN ES SERJULENC HAMAR TSARAYUM

  1. No trackbacks yet.