> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԿԳԱ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԸ

ԿԳԱ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԸ

2008 թվականի փետրվարի Ազատության հրապարակի կարեւորագույն սիմվոլներից մեկը խրձերով, տոպրակներով, կիլոներով հարթակ բերվող ՀՀԿ եւ ԲՀԿ կուսակցական տոմսերն էին: Այդ կուսակցությունների նոմինալ անդամ հանդիսացող քաղաքացիները իրենց կուստոմսերը հավաքում եւ հանձնում էին Համաժողովրդական շարժման հարթակում գտնվողներին, այդպիսով իրենց դուրս դնելով այդ կուսակցություններից: Բայց դա ամենեւին էլ կուսակցության շարքերից դուրս գալու սովորական մի որոշում չէր, այլ նման քայլի դիմող քաղաքացիների` սեփական ազատության հանկարծահաս գիտակցում: Կուսակցական տոմսերից այսպիսի դեմոնստրատիվ հրաժարում մեկ էլ ԽՍՀՄ փլուզման տարիներին էր արձանագրվել, եւ նմանությունը այստեղ միայն ձեւական չէ: ՀՀԿ-ԲՀԿ-ն վեր են ածվել Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության, բայց, ի տարբերություն վերջինիս, չունեն թեկուզ նոմինալ կամ դեկլարատիվ բարձր իդեալներ: Այս է պատճառը, որ այդ կուսակցությունների գործունեությունը խրախուսում է մարդկանց ամենացածր բնազդները: ՀՀԿ-ականների եւ ԲՀԿ-ականների առաջին շերտը նրանք են, ովքեր ունեն պաշտոն եւ չեն ուզում այն կորցնել ոչ մի գնով: Երկրորդ շերտը նրանք են, ովքեր ուզում են պաշտոն ունենալ ամեն գնով: Երրորդ շերտը նրանք են, ովքեր ուզում են լկտիության թույլտվություն ունենալ: Չորրորդ եւ ամենամեծ շերտը նրանք են, ովքեր, ահաբեկված Հայաստանում հաստատված ջունգլիական կանոններից, հույս ունեն, թե որեւէ գիշատիչի ատամի տակ հայտնվելիս գոնե որեւէ ձեւով պաշտպանվելու շանս կունենան, կամ գիշատիչը, ի դեմս իրենց, կճանաչի սեփական տեսակին եւ վնաս չի տա: Հենց այս շերտի տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ էին, որ 2008 թվականի փետրվարին Ազատության հրապարակում դեն էին նետում իրենց կուսակցական տոմսերը: Սրանք կարիերիստ պատեհապաշտներ չէին, որովհետեւ պատեհապաշտները պիտի սպասեին գործող իշխանության վերջնական փլուզմանը` նոր գույներին հարմարվելու որոշում կայացնելու համար: Ազատության հրապարակում ավազակապետական կուստոմսերից հրաժարվողները նրանք էին, ովքեր Ազատության հրապարակ գալով` հասկացան, որ Դոդի Գագոյի կամ Նեմեց Ռուբոյի ավտոյի զապաս պագրիշկա լինելը ամենաբարձր կարգավիճակը չէ, որ կարելի է ունենալ: Նրանք հասկացան, որ Քաղաքացին իսկապես բարձրագույն կարգավիճակ է, որին հասնելու համար կամք է պետք ընդամենը եւ վճռականություն: Երբ լսում եմ, որ այս կամ այն հիմնարկի հարյուրավոր աշխատակիցներ մուտքագրվել են ավազակապետական այս կամ այն կուսակցություն, հասկանում եմ, որ այդքան մարդ էլ հուսալքվեց ու չգիտի այլեւս, թե ինչպես ապրել այս երկրում: Ես հասկանում եմ, որ այդքան մարդ էլ իր վրա ընդունեց ավազակապետության խարանը: Բայց գիտեմ նաեւ, որ գալու է այդ մարդկանց ազատագրման օրը, եւ նրանց ստացած կուսակցական տոմսերը էլի հայտնվելու են իմ ոտքերի առաջ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Hay
    Նոյեմբեր 4th, 2010 at 04:18 | #1

    Նիոլ ջան ես շատ եմ ուզում, որ դու խոսես ադրբեջանի մասին, ասես քո խոսքը, քո սուր միտքը մեկ մեկ ուղղես քրդի լամուկ ալիևին, մի հատ խնդրում եմ դրան էլ տեղը դիր էլի, թե չէ անասունները քեզ այնպես են ներկայացնում կարծես Հայաստանի թշնամի և իրենց բարեկամը լինես((((

  2. AAA
    Նոյեմբեր 4th, 2010 at 05:11 | #2

    Heriq a gluxners taneq!!!!!!!!!!!!!!!!!

    Haziv Nostalgiayov eq aprum, vchrakan pahin chkaroxacaq haxtanak@ minchev verj tanel.

    PS: es el ei Marti 1-in ayntex, aynpes vor tox chtva te es taq texic em xosum.

  1. No trackbacks yet.