ԲԱՐԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Նկատելի է, նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ ժամանակը անշեղորեն քաղաքակրթում է §«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ ագիկ Ծառուկյանին: Հիմա նա սափրագլուխների ուղեկցությամբ չի ներխուժում «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն եւ պատանդ չի վերցնում այնտեղ գտնվող անձանց: Ոչ էլ նույնիսկ պայթեցնել է տալիս խմբագրության դիմաց կայանված «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Հիմա նա ուսանողների ցույց է կազմակերպում «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության առաջ: Քաղաքակիրթ է ապրում մարդը: Կոշիկի չոտկը, ինչպես ասում են` առանձին, ատամինն էլ, երեւի արդեն կռահեցիք, առանձին: Լեզուս արդեն նույնիսկ չի պտտվում գրեմ Դոդի Գագո: Ինչպես կարելի է նման բան գրել ուսանողների նորահայտ հեգեմոնի մասին, որը նոր ճաշակ եւ մշակույթ է ձեւավորում ուսանողության շրջանում: Հեռու չէ, ամենեւին հեռու չէ այն ժամանակը, երբ ուսանողները դասի կգնան սիֆտակ կոժի կուրտկաներով, բաց գալուբոյ շալվարներով, սիֆտակ սաբոներով` վրան էլ ռոզովի մարգարիտկեք նկարած: Երեւի հեռու են այն ժամանակները, երբ ուսանողները դասի կգնան սափրագլուխի ուղեղի չափ բռլյանտի քարով մատանիներով: Երկիրը դժվար թե տեսանելի ապագայում այդքան բարգավաճի, եթե, իհարկե, պարոն Ծառուկյանը բռլյանտի ծառերի այգի չտնկի Կորեայի ձորում: Մատանի ասեցի` Լենկ Թեմուրի պատմությունը հիշեցի: Երբ Թեմուրը գրավում է Արեւելքի ծաղիկ համարվող Շիրազ քաղաքը, իր մոտ է հրավիրում այդ քաղաքի հռչակավոր բանաստեղծին` Հաֆեզին` վերջինիս հետ ծանոթանալու: Երբ Հաֆեզը իրեն հանդուգն եւ ազատ է պահում, Լենկ Թեմուրը փորձում է նրան հասկացնել, թե ով է իր դիմաց կանգնած եւ սեփական հարստության ու փառքի մասին պատմելով ի վերջո հարց է տալիս Հաֆեզին. «Եւ որքան է իմ անձի արժեքը, քո կարծիքով»: «Հազար դինար»,- առանց երկար մտածելու պատասխանում է Հաֆեզը: «Ինչպե՞ս,- զարմանում է Լենկ Թեմուրը,- այդքան միայն մատանիս արժե»: «Ես հենց մատանիդ նկատի ունեի»,- հանգիստ պատասխանում է Հաֆեզը: Ասում են` վերջին շրջանում պարոն Ծառուկյանը այլեւս չի դնում սափրագլուխի ուղեղի չափ բռլյանտի քարով հայտնի մատանին: Հիրավի` ինչպիսի¯ արժեզրկում:
Հ.. Երեկ խմբագրության առաջ ցույց անողները վանկարկում էին. «Ուսանողները չեն վաճառվում»: Հիրավի` Դոդի կարգախոս: Այդ նույնն է, թե ինչ-որ մեկը վանկարկի` լրագրողները չեն վաճառվում, քաղաքական գործիչները չեն վաճառվում, քննիչները չեն վաճառվում: Չեն վաճառվում միայն նրանք, ովքեր չեն վաճառվում` անկախ նրանից` ուսանող են, լրագրող, թե քաղաքական գործիչ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














ete mer usanoxner@ iroq uzum en chvacharven uremn tox karadan Nikoli inqnakensagrutyun@ ev heteven nra orinakin u ed jamanak miguce khaskanan te vortex petqe “amot” goran, SIRELI USANOXNER ETE UZUM EQ ANBASIR LINEQ HETEVEQ NIKOLI ORINAKIN, ETE ERITASARD EQ U @MBOST QAYLEQ HOSANQIN HAKARAK, MER NIKOLI NMAN, TE CHE INCH IMANAQ TE ALIQ@ DZEZ URE TANUM …DE DZEZ TESNENQ
Այ Նիկոլ ջան երևի ես իշխանությունների մեջ մի քիչ մարդկային բաներ որ Ունի էդ Գագոն է, էլի վրից մարդու հոտ ա գալիս, թե չէ լֆիկ, նեմեց, տո եշ շատ գիտեմ ուղբեկ դրանք մարդ չեն դրանք բոզի տղա են
pogernel a erevi et mardkayin bnavorutyamb ashxatel che HAY jan??
ՆԻԿՈԼ ՋԱՆ, ԱՊՐԵՍ
Cavali e vor mez mot sev u spitakov en tesnum ameninch@ !!! ayd hotvacin canot em qanzi gorcis bnuytn e etpisin…. ev chi kareli nman viravorakan artahaytutyun anel usanoxneri hascein aravel evs aranc lurj himnavorman u ejan bambasanqi kam tekuz mek kam mi qani zangi patcharov nman anpatasxanatu hodvac grel aravel evs voch profesional meknabanutyamb.
LSEQ PARONAYQ ETE MER ERKRUM KA MI MARD TE GORCARARNERI MEC TE QAXAQAKANUTYAN MEC VOR@ ARJANIYE BARCR GNAHATAKANI HASTAT DA MER SHAT SIRELI PARON TARUKYANNE, BEREQ AMEN MEKT JER GORCOV ZBAXVEQ, INCEQ JER GORCER@ TOXE @NGE DATARK TEX@ TERAGNAHATEL MARDKANC
Apres Nikol !!! erkar kyanq unenas vor sevn u spitak@ irenc texn imanan u es usanoxnerin ognes charn u barin haskanalu hamar. Shat dazhan zhamanakner enq aprum, vtangavor, vor sev@ @ndunvwum e spitak…
zoxovurd lsecik azatutyun radioyov vor lragroxn asuma ed chishta vor masnakicnn irenc kamqov chen ekel? Dodn asuma lsi es inch SHANTAZ HARC ES TALIS???
shatazh harcery verjn er!!!!!!!!!! 2 zham xndum ein dranic heto))))))))))
menak kendaninerin karan iranc kamqin hakarak ban anel tan.cavali a vor mer vorosh mardik kendanuc vochnchov chen tarbervum.apres NIKOL jan.gone qez nayelov vomanq xelqi kgan.