> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՀՈԳԵԶԱՎԱԿՆԵՐԸ

ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՀՈԳԵԶԱՎԱԿՆԵՐԸ

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամենակարեւոր համակարգային հետեւանքը օլիգարխների եւ օլիգարխիայի գոյացումն էր: Հոկտեմբերի 27-ից առաջ Հայաստանում օլիգարխներ չկային. ներկայումս որպես այդպիսին հանդես եկող անձինք համեստ էին եւ նույնիսկ վախվորած: 1998թ. իշխանափոխությունից հետո առաջացած խառնաշփոթը «Միասնություն» դաշինքի ձեւավորման արդյունքում վերացավ, եւ կարճատեւ դադարից հետո իշխանությունը վերստին քաղաքական բնույթ ստացավ: Այդ իշխանությունը կենտրոնացած էր Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան հզորագույն տանդեմի ձեռքում, որը, վայելելով ժողովրդի վստահությունը` ոչ քաղաքական տարրի աջակցության կարիքը չուներ ի բնե: Հոկտեմբերի 27-ից հետո, ըստ այդմ, քաղաքական վստահության բուրգը փլուզվեց, եւ իշխանության` Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան թեւը, հասկանալով, որ երբեւէ չի կարողանալու ժողովրդի վստահությանն արժանանալ, ձեռնամուխ եղավ օլիգարխիայի ձեւավորմանը: Օլիգարխիա` նշանակում է քչերի իշխանություն: Այսինքն` մարդկանց փոքր խումբը իր ձեռքն է հավաքում շատերին` ժողովրդին պատկանող իշխանությունը եւ այն կիրառում սեփական քմահաճույքին համապատասխան: Քաղաքական իմաստով օլիգարխիան շատ կոնկրետ դերակատարում ունի: Ասենք, X համայնքում ժողովուրդը ատելով ատում է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգին: Երբ ատելությունը հնարավոր չի լինում քաղաքական մեթոդներով հաղթահարել, եւ բոլոր միջոցներով իշխանությունը պահելու խնդիր է դրված` ատելի վարչախումբը պետք է այն զսպելու մեխանիզմներ մտածի, որպեսզի ատելությունը քաղաքական կոնկրետ գործողությունների չվերածվի (հեղափոխություն, ապստամբություն, իշխանափոխություն): Լավագույն մեխանիզմը օրենքից դուրս գործող խմբավորումների ձեւավորումն է, նրանց ձեռքում ֆինանսական-տնտեսական լծակների կենտրոնացումը, որպեսզի կոնկրետ խմբավորումը կոնկրետ համայնքում, մարզում այնքան հզորանա, որ քաղաքական ատելության պոտենցիալ արտահայտիչներին կարողանա գնել, ահաբեկել, քշել տվյալ համայնքից, անհրաժեշտության դեպքում վերացնել` երաշխիքներ ունենալով, որ դրա համար որեւէ պատասխանատվության չի ենթարկվելու: Այս գործերով զբաղվող տարաբնույթ խմբավորումների լիդերներից ամենաընդունակները վեր են բարձրանում իշխանության վստահության սանդղակով եւ դառնում շատերին պատկանող իշխանության միակ կրողը: Առինջում Դոդի Գագոյի կամքը ենթադրում է, որ քվեատուփում պետք է լինեն միայն միեւնույն ձեւով քվեարկված քվեաթերթիկներ: Ոմանք սա փորձում են ներկայացնել որպես ագոյի վայելած հարգանքի նշան: Իրականությունն այն է, սակայն, որ ագոյին չհարգողը եւ դա նկատելի դարձնողը չի կարող ապրել Առինջ գյուղում, ու երբ ագոյի սափրագլուխները այդ չհարգողին եւ նրա մերձավորներին բռնության ու կամայականության զոհ դարձնեն, ՀՀ օրենքը չի կարող պաշտպանել նրանց: Առինջում օրենքը ագոյի կամքն է: Նեմեց Ռուբոն սրա համար է նախանձում Դոդի ագոյին եւ ձգտում է, որ հարյուր եւ ավելի հազար բնակչություն ունեցող Ավան համայնքում ընտրությունները անցնեն ինչպես Առինջ գյուղում: Եւ, պետք է խոստովանել, «առաջընթաց» է արձանագրում` ընտրությունից ընտրություն: 1999 թվականի հոկտեմբերի 27-ի հետեւանքների վերացումը ենթադրում է օլիգարխիայի վերացում: Օլիգարխները պետք է կանգնեն ժողովրդի դատաստանի առջեւ, եւ նրանց ունեցվածքը պետք է բռնագրավվի հօգուտ Հայաստանի Հանրապետության: Օրենքով սահմանված կարգով, միմիայն օրենքով սահմանված կարգով: Օրենքի անունը լսելիս` կեղեքված հանրությունն, ինչ խոսք, հիասթափություն է ապրում, որովհետեւ այդ նույն օլիգարխիան օրենքը դարձրել է փալաս: Օրենքի պատասխանելու ժամանակն է գալիս, հիմա էլ օրենքն է օլիգարխներին սարքելու փալաս: Լավ իմաստով, իհարկե:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. arminka
    Հոկտեմբեր 28th, 2010 at 11:52 | #1

    Chisht es, apres, durs ari, vor heghapoxutyun anenq, espes chi kareli, ymbostanal e petq…

  2. Anushik
    Հոկտեմբեր 28th, 2010 at 16:49 | #2

    Aysor Hayastan erkir@ Karen Demirchyan ev Vazgen Sargsyan hzorneri kariq@ anchap shat uni, Nikol jan erbe galu ayd eraneli hatucman or@?

  3. sona
    Հոկտեմբեր 28th, 2010 at 22:28 | #3

    NIKOOOOOL!!! AYS PAHIN ISKAPES BARER CHEM GTNUM ASELU HAMAR TE’ ERANI AYN HAY MOR@, VOR QEZ PES HAY E TSNEL, ISKAPES, HAVATA.
    QO KHOSQERN U HODVATSNER@ AMEN ANGAM HRABUKHI PES TASNYAK KILOMETRERIC DURS EN JAYTQU’ PATRELOV HAMATARATS SUTN U KEXCIQ@…EV VORITS HETO INCH-VOR JAMANAK ANTS HANDARTVELOV’ JRI ERES E DURS GALIS MIAYN JSHMARTUTYUN@!!!
    HAXTANAAAAAAAK!!!!

  4. nina
    Հոկտեմբեր 29th, 2010 at 20:41 | #4

    HATUCMAN OR@ KLINI IM EV IM @NTANIQI MECAGUYN ERAZANQI IRAKANACMAN OR@.

  5. ARTAK
    Նոյեմբեր 15th, 2012 at 22:30 | #5

    NIKOL JAN es qo hetem u misht klinem et hastat vor es porcherin varenq hraparaki mejtex@

  6. Մայիս 8th, 2013 at 22:55 | #6

    nikol jan ch neghanas xorhurd bapic.himnir qo ev mer kusakcutyun@ vrovhetev qo medj tesnum em bolor hayrenasirutyan ev maqrutyan hatkutyunner@.verjin tarinererin hay azg@ ir [@ntrakan]kochecyal ararqnerov mez hiyastapecrel e usti xndrum enq havaqir qo shurj@ bolor azniv mardkanc.

  7. Եսայեան Կարպիս
    Սեպտեմբեր 22nd, 2013 at 03:29 | #7

    «1999 թվականի հոկտեմբերի 27-ի հետեւանքների վերացումը ենթադրում է օլիգարխիայի վերացում: Օլիգարխները պետք է կանգնեն ժողովրդի դատաստանի առջեւ, եւ նրանց ունեցվածքը պետք է բռնագրավվի հօգուտ Հայաստանի Հանրապետության: Օրենքով սահմանված կարգով, միմիայն օրենքով սահմանված կարգով:»

  1. No trackbacks yet.