> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԻԼԱՐԻՆ, ՊԶՈՆ, ՍԱՇԻԿԸ, ՍԵՐԺԻԿԸ…

ՀԻԼԱՐԻՆ, ՊԶՈՆ, ՍԱՇԻԿԸ, ՍԵՐԺԻԿԸ…

Հնարավոր չէ, չի կարող պատահել, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները Հայաստանի բանկային համակարգում առկա տվյալների քննության արդյունքում չհայտնաբերեն Պզո-Սաշիկ-Սերժիկ թեկուզ անուղղակի կապի մասին վկայող փաստաթղթեր: Բայցեւայնպես` պետք չէ ամերիկյան կողմից աղմկոտ հայտարարություններ սպասել այս թեմայով` գոնե շատ մոտիկ ապագայում: Ինչու «անիմաստ» աղմուկ բարձրացնել, եթե հարցը կարելի է լուծել տնավարի, համենայնդեպս` կարելի է փորձել: Պզոն, անշուշտ, ամերիկացիների կարեւորագույն խաղաքարտերից է դառնալու հայ-ամերիկյան հարաբերություններում: Չի կարելի մտածել, թե յանկիները այլ կոմպրոմատներ չունեն Սերժիկ-Սաշիկ զույգի նկատմամբ, բայց Պզոն այն դեպքն է, երբ մասշտաբները հասնում են նախագահական տրամաչափի եւ, որ կարեւոր է, գործը գտնվում է ամերիկյան իրավապահների ընթացիկ վարույթում, ձերբակալությունների ալիքն էլ կարող է հավաքել, կարող է եւ չհավաքել ցանկացած մեկին: Իսկ առջեւում Աստրախանն է, հետո` Աստանան: Այս հանդիպումներում, իհարկե, ԼՂ հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքներն են քննարկվելու, բայց ամերիկացի համանախագահի ամեն խոսքի հետ Սերժ Սարգսյանը հիշելու է Պզոյին եւ իր հանցախմբին, ռուսաստանցի համանախագահի ամեն խոսքի հետ` Լուժկովին ու Նորագյուղը, ֆրանսիացի համանախագահի ամեն խոսքի հետ` քաղբանտարկյալներին, Մարտի 1-ի զոհերին եւ 2008թ. Մարտի 1-ի երեկոյան ՀՀ Կառավարության շենքից քաղաք դուրս եկած ավտոմատավորներին: Սա, իհարկե, չի նշանակում, թե Աստանայում կամ Աստրախանում Սերժ Սարգսյանը ազատագրված տարածքները վերադարձնելու է Ադրբեջանին: Իսկ ո՞վ է ասել, որ ամերիկացիք կամ ռուսները կամ եվրոպացիք ցանկանում են, որ ազատագրված տարածքները վերադարձվեն: Նրանք բոլորը ցանկանում են ազատագրված տարածքներով վճարել Ադրբեջանին այն բանի դիմաց, որ ակնկալում են ստանալ Ադրբեջանից: Պրոբլեմը հենց այստեղ է, որ ռուսները, ամերիկացիք, եվրոպացիները Ադրբեջանից տարբեր բաներ են ուզում, ընդ որում` մեկը մյուսին բացառող: Եւ մի հատ էլ կայսերական էմիսարների լկտիությունը հերիքում է պնդել, թե հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները պատրաստ չեն փոխզիջումների: Փոխզիջումների պատրաստ չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ կոչվող գիշատիչները, ովքեր չեն կարողանում չափավորել իրենց ախորժակները` Հարավային Կովկաս անունով կարկանդակը խժռելու իմաստով: Այս իրավիճակում Սերժ Սարգսյանից իսկապես շատ մեծ դիվանագիտական հմտություն է պահանջվում: Նա նախ պետք է որոշի, թե որտեղ է ուզում դատվել` Վաշինգտոնո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, Հաագայո՞ւմ, Երեւանո՞ւմ, թե՞ Ստեփանակերտում: Որոշելուց հետո էլ այնպես պետք է վարի բանակցությունները, որ ճիշտ նշանակետին դիպչի: Այնպես չլինի, որ Հաագայի նպատակ դնի, բայց հայտնվի Ստեփանակերտում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. Հոկտեմբեր 27th, 2010 at 00:38 | #1

    Um zerqum e mer azgi jakatagire

  2. sashik
    Հոկտեմբեր 27th, 2010 at 06:45 | #2

    osan jan erkiry im u im axper serji zerna!inch karum anum enq…esa, uzum eq uzeq ?uzum eq eli uzeq!!!))))))))

  1. No trackbacks yet.