> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ОГЛАСИТЕ СПИСОК ПОЖАЛУЙСТА!

ОГЛАСИТЕ СПИСОК ПОЖАЛУЙСТА!

Սերժ ՍարգսյանԵրբ փորձում ենք տեղեկանալ, թե այս տարվա խայտառակ թեստերով միասնական ընդունելության քննություն հանձնած այդ ո՞ր դիմորդներն են, որ բացառիկ ընդունակություն ցուցաբերելով, նույնիսկ սխալ հարցերին ճիշտ պատասխանելով 20 միավոր են ստացել, ՀՀ ԿԱ գնահատման եւ թեստավորման կենտրոնից պատասխանում են, որ այդ տեղեկությունը, այսինքն` 20 ստացած դիմորդների ցանկը հրապարակման ենթակա չէ: Երբ փորձում ենք պարզել, թե ովքեր են այն դատապարտյալները, ովքեր ՀՀ ՔԿՀ-ներում պատիժ կրելով` ներում են ստացել Սերժ Սարգսյանի կողմից եւ հայտնվել ազատության մեջ, ՀՀ նախագահական նստավայրից պատասխանում են, որ ներվածների անվանական ցանկը նույնպես հրապարակման ենթակա չէ: Թե առաջին, եւ թե երկրորդ դեպքում հղում է արվում ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի վրա, որտեղ ասվում է. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը: Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով»: Եթե Սահմանադրության այս հոդվածը մեկնաբանենք այնպես, ինչպես ՀՀ իշխանություններն են մեկնաբանում, ուրեմն մամուլում պետք է գրվի միայն էշերի, հավերի, դինոզավրերի, բախտակի եւ սարի սմբուլի մասին, իսկ Սաշիկի մասին հոդված գրելուց առաջ պետք է նրա գրավոր համաձայնությունը ունենալ: Ու քանի որ բավական մեծ է հավանականությունը, որ Սաշիկը գրել չգիտի եւ չի կարող գրավոր համաձայնություն տալ, նշանակում է` նրա նմանները անձեռնմխելիություն պետք է ձեռք բերեն նաեւ մամուլի առաջ: Սա աբսուրդ է, աբսուրդ է նաեւ Սահմանադրության 23-րդ հոդվածի վերը նշված մեկնաբանությունը, որովհետեւ հենց Սահմանադրությամբ եւ օրենքներով է նախատեսված, որ մամուլը իրավունք ունի եւ պարտավոր է փնտրել, ստանալ, գտնել եւ մատուցել տեղեկություններ, որոնք առնչվում են հանրության կենսական շահերին: Իսկ վերը նշված երկու հարցերը ուղղակի առնչություն ունեն հանրության շահերին, որովհետեւ այդ երկու ցանկերի բացահայտումը շատ բան կտա հանրությանը, որը իրավունք ունի իմանալ, թե իր դեմ հանցանք գործած այդ ո՞ր անձինք են ազատություն ստացել, ի±նչ հանցանքների մեջ են մեղադրվել, ովքե՞ր են եւ ի՞նչ կապեր ունեն: Հանրությունը իրավունք ունի իմանալ, թե ինչպես է միայն իրեն, այսինքն` ժողովրդին պատկանող իշխանությունը կիրառում նախագահի աշխատասենյակում հայտնված անձը: Հանրությունը նաեւ իրավունք ունի իմանալ` վունդերկի՞նդ են արդյոք ընդունելության քննություններից 20 ստացած երեխաները, թե փողատեր պապաների լակոտներ: Ի վերջո, հենց այս երեխաներն են վաղը դառնալու այդ նույն հանրության բժիշկը, քննիչը, դատավորը, եւ հանրությունը իրավունք ունի այսօրվանից միջոցներ ձեռնարկել վաղը իրեն սպասվող աղետները կանխելու համար: Սա հարցի քաղաքական կողմն է, բայց կա նաեւ իրավականը, որից նույնպես բխում է, որ ներում ստացած դատապարտյալների եւ քսան միավոր ստացած դիմորդների ցանկը եւ նրանց հետ կապված մյուս տեղեկությունները ենթակա են հրապարակման: ՀՀ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ նույնիսկ մարդու անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկությունները ենթակա են հրապարակման, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար: Այնպես որ, «Հայկական ժամանակը» շարունակելու է պահանջել, որ Սերժ Սարգսյանի կողմից ներում ստացած դատապարտյալների անվանական ցուցակը, այդ մարդկանց կատարած հանցանքների մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ` այս տարվա ընդունելության քննություններում 20 միավոր ստացած դիմորդների ցանկը հրապարակվի:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. arminka
    Հոկտեմբեր 22nd, 2010 at 15:03 | #1

    MOLODCOM!

  2. Հոկտեմբեր 22nd, 2010 at 18:54 | #2

    Yete usanoxneri canke chen talis, arden parz e,te um yerexanern en.

  3. MM
    Հոկտեմբեր 24th, 2010 at 19:52 | #3

    Nikol jan, inchpes misht, achqicd vochinch chi vripum! Inch lratvutyun e nerkayacnum H-1@, yete voch miayn esheri, haveri,dinozavreri, baxtaki u sari smbuli masin? Orinak, esheri mrcuyti kazmakerpum Xarabaxum(!),haveri qanak@ Hayastanum, dinozavrer@ naxagahakanum, baxtakner@ AJ-um ,sari smbuln el qez nver, Evropaneric galis u gnum en!

  1. No trackbacks yet.