ԼԻՏՐՈՒԿԵՍ ԱՐԱՂ ՏԱՔ` ՀԱՑԱԴՈՒԼ ԷԼ ԿԱՆԻ
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը (հի´, հի´, հի´) չի դադարում կրկնել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Նա պնդում է, թե բոլոր նրանք, ում ընդդիմությունը քաղբանտարկյալ է անվանում` քրեական հանցագործներ են (հո´ւ, հո´ւ, հո´ւ), որովհետեւ դատապարտված են քրեական հանցանքներ գործելու համար: Իսկ քաղբանտարկյալ համարվում են նրանք, ովքեր դատապարտվել են իրենց քաղաքական հայացքների կամ գործունեության համար (հը´, հը´, հը´): ՀՀԿ-ն եւ վսեմաշուք Սերժիկը, ըստ այդմ, ոչ միայն հայրենի բանտերը չեն լցնում քաղբանտարկյալներով, այլեւ ամեն ինչ անում են, որ այդպիսիք չլինեն: ՀՀԿ խորհրդի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, մեծ նժդեհական Ալրաղացի Լյովիկը, օրինակ, ծեծելով մարդ սպանեց «oդնոկլասնիկի» սրճարանում, ու եթե նրան դրա համար քրեական պատասխանատվության ենթարկեին, այ, նա կլիներ քաղաքական բանտարկյալ, որովհետեւ մարդ սպանելը Լյովիկի քաղաքական գործունեության առանձնահատկությունն է: Զրկել նրան մարդ սպանելու հնարավորությունից, նշանակում է ոտնահարել քաղաքական գործունեությամբ զբաղվելու նրա Սահմանադրական իրավունքը, խոչընդոտել նրա քաղաքական հայացքների իրագործմանը, որ արտահայտվում է մեծն Գարեգին Նժդեհի մի հայտնի արտահայտության մեջ. «Սատկացնել ա պետք ազգի տականքին»: Մեկ այլ մեծն նժդեհական Նեմեց Ռուբոն 2008թ. նախագահական ընտրությունների օրը մարդ էր առեւանգել եւ իր օբյեկտի պադվալում փակել: Բան ասացի՞ն մարդուն: Չասացին: Որովհետեւ մարդը օգտվել է քաղաքական գործունեություն ծավալելու իր իրավունքից, քաղաքական հայացքները կյանքի կոչելու օրինական հնարավորությունն է օգտագործել: Հետագայում, իհարկե, չի բացառվում, որ Հայաստանում լինեն քաղբանտարկյալներ. այ, երբ Սերժիկի բարեպաշտ իշխանությունը տապալվի, եւ իշխանության ղեկին հայտնվեն ատելություն սերմանող ուժեր, հնարավոր է, չի բացառվում, որ քաղաքական հետապնդումներ սկսեն ալրաղացի Լյովիկի, նեմեց Ռուբոյի, Լիսկայի, Տամոժնու Արմենի, Չոռնի Գագոյի եւ այսօրինակ այլ ականավոր քաղաքական գործիչների դեմ: Այդ ժամանակ արդեն Ռազմիկ Զոհրաբյանը հաստատ ակցիաներ կանի վերը հիշատակված քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Չի բացառվում դաժե, որ հացադուլ անի: Հարյուր տոկոսով անող է, եթե օրը լիտրուկես արաղով իրեն ապահովեն: Բայց որպեսզի էդ այլանդակ լրագրողները հոտ-մոտ չառնեն, հացադուլային խիզախության համար նախատեսված արաղը, երեւի, վինուժդյոննի, չերեզ էնիք ընդունի: Հի´, հի´, հի´:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














Լաաաավն էր )))
Shaaaaaat
shat lavn er!
Հանրապետականների պետք է վառել, նրանք ազգի դավաճաններ են, ԱՄՈԹ մեզ, որ շարմազնովի ու աշոտյանի նման կաշառակեր շոպլիկները մեզ են ղեկավարում: Էս զորաբյանը լրիվ է ցնդել, ես հեչ էտապ ա, եսօր եկուց ա:
shat lavn a, molodcom!
araj esqan boz chkar……… esqan bozi txa urduc?????