> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԻՇԻԿԻ ԵՒ ՍԱՇԻԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՄԻՇԻԿԻ ԵՒ ՍԱՇԻԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Վաղուց ոչինչ լսելի չէ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նախաձեռնությունների մասին: Մինչդեռ ոչ հեռու անցյալում հեռուստացույցը միացնում էիր թե չէ` մի չագուչ էր իջնում գլխիդ` Սերժ Սարգսյանը «սկզբունքորեն նոր արտաքին քաղաքականություն է վարում` նախաձեռնողական քաղաքականություն» թեմայով: Ինքը` Սարգսյանը ամիսներ առաջ կասեցրեց իր` առայժմ միակ արտաքին քաղաքական նախաձեռնությունը` Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, եթե ընդհանրապես դա իր նախաձեռնությունն էր:
Բայց նախաձեռնողի միակ նախաձեռնության տապալումը անիմաստ չանցավ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի խորհրդանիշի վրայից Արարատ լեռան պատկերը հանել-դնելով, հանել-դնելով` մեծ նախաձեռնողը մեկ էլ հասկացավ, որ թուրքը մնում է թուրք: Մինչդեռ մտածում էր, թե մինչ ինքն ու Ռոբերտը 10 միլիարդի չափ թալանել են Հայաստանը` թուրքը դադարած կլինի թուրք լինելուց եւ դարձած կլինի խախոլ, մալական, կամ, ծայրահեղ դեպքում, ալբանացի: Սխալվեց մարդը, բայց չի սխալվում նա, ով ոչինչ չի նախաձեռնում: Այս է պատճառը, որ Սերժ Սարգսյանը այլեւս ոչինչ չի նախաձեռնում եւ նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը փոխարինել է անսխալական արտաքին քաղաքականությամբ: Նույն վիճակն է նաեւ ներքին քաղաքականության բնագավառում. պարզվեց` չհասկացվածության պատը քանդելը վտանգավոր է իշխանության համար, որովհետեւ քանդելուց հետո Սերժ Սարգսյանը ստիպված կլինի հասկանալ իր ով լինելը: Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն չի դառնում, տնտեսական ճգնաժամը չի հաղթահարվում, նույնիսկ օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունը չի ստացվում հորով-մորով անել: Ներքին բնագավառում էլ, ըստ այդմ, Սերժ Սարգսյանի նախաձեռնողականությունը վերակերպվեց անսխալական քաղաքականության, որովհետեւ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Իհարկե, չմտածեք, որ Սերժ Սարգսյանը վաբշե ոչինչ չի անում. նա առայժմ կենտրոնացել է փեսա Միշիկին մեդիամագնատ դարձնելու գործի վրա: Բայց այս հարցում էլ նրա նախաձեռնողականությունը մի տեսակ զուրկ է վճռականությունից, եւ նախաձեռնողին այստեղ էլ կրծում են կասկածները: Ինչպես ասեմ, որ ճիշտ ասեմ, որ դուք էլ ճիշտ հասկանաք, թե ինչ եմ ասում: Բանն այն է, բանը այն է, որ ինչպես թուրքը մնում է թուրք, ինչպես Դիլիջանը մնում է Դիլիջան, փեսան էլ մնում է փեսա: Եւ ինչպես թուրքը չի դառնա մալական, ինչպես Դիլիջանը չի դառնա տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, այնպես էլ Միշիկը չի դառնա Սեդրակ: Այնպես որ, Սերժ Սարգսյանը ստիպված է վերջ տալ նախաձեռնողականությանը եւ վերադառնալ կոմպլեմենտարիզմին, այսինքն` յոլա գնալ Միշիկի եւ Սաշիկի արանքում:
Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. SAMVEL
    Հոկտեմբեր 11th, 2010 at 23:48 | #1

    Nikol jan es hamozvacem vor Levon Ter Petrosyanic heto dues HH naxaga ankaskac

  2. Գոհար
    Հոկտեմբեր 21st, 2010 at 16:29 | #2

    Դու բավական ես, որ Սերժը կասկածի որ………

  1. No trackbacks yet.