> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱԶԱՐԱՄՅԱ ՀԱՅԵԼՈՒ ԱՌԱՋ

ՀԱԶԱՐԱՄՅԱ ՀԱՅԵԼՈՒ ԱՌԱՋ

Ստեփանոս Մալխասյանցը, որ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» դասական աշխարհաբար թարգմանության հեղինակն է, 1940թ. հրատարակության ծանոթագրությունների մեջ ընթերցողին հորդորում է «Ողբի» եզրափակիչ մասը բառացի չընդունել եւ չմտածել, թե «հայ ժողովրդի բոլոր դասակարգը ապականված են եղել ամեն տեսակ մոլորություններով, եւ Հայոց աշխարհը լցված է եղել ամենակերպ տարերային աղետներով եւ հասարակական չարիքներով»: Ըստ Մալխասյանցի, «Ողբի» հատկապես վերջաբանը արտահայտությունն է Խորենացու վշտահար հոգու եւ հոռետես տրամադրության: «Նկարագրված բացասական երեւույթները ոչ այնքան իրականության պատկերն են, որքան անկեղծ հայրենասեր հեղինակի վշտահար հոգու»,- գրում է Մալխասյանցը` «Ողբի» շեշտադրումները կապելով այն իրողության հետ, որ Խորենացին «այդպես սուր կերպով զգացել է հայ ժողովրդի անիշխանությունը եւ անկախությունից զրկվելը, մեծ, անփոխարինելի ուսուցիչների կորուստը եւ իր կրած անձնական զրկանքները»: Մալխասյանցի հեղինակությունը, ինչ խոսք, անառարկելի է, բայց նրա բացատրությունը լի է տրամաբանական հակասություններով: Պետության կորուստը, Խորենացու նման տիտանի նկատմամբ ծայր առած հետապնդումները սեփական հայրենիքում` ոչ թե պատճառ են, այլ հետեւանք, եւ «Ողբի» այն հատվածում, որի հավաստիությունը վիճարկում է Մալխասյանցը, Խորենացին պատճառներն է թվարկում, որոնք հանգեցնում են անխուսափելի հետեւանքների: Եւ իսկապես, ինչը կարող է պետականության կորստի, փլուզման պատճառ դառնալ, եթե ոչ ուսուցիչների տխմարությունն ու ինքնահավանությունը, կրոնավորների կեղծավորությունը, աշակերտների ծուլությունը, ժողովրդականների ամբարտավանությունը, ստահակությունը, մեծախոսությունը, դատարկապորտությունը, հացկատակությունը, վնասագործությունը, զինվորականների անարի, ծույլ, ցանկասեր, կողոպտիչ, գինեմոլ, ավազակաբարո լինելը, իշխանների գող ու ապստամբ, կաշառակեր ու ժլատ, աղտեղասեր լինելը, դատավորների տմարդի, սուտ, կաշառակեր, իրավունքը չպահպանող, թագավորների չար ու խստասիրտ լինելը: Ստալինյան ժամանակներում ապրած Ստեփանոս Մալխասյանցը, թերեւս, չի ցանկացել հազարամյա ազգի կեղտոտ սպիտակեղենը փռել «անծայրածիր հայրենիքի եղբայրական ազգերին» ի տես: Բայց ժամանակը, անողոք ժամանակը թույլ չի տալիս այլեւս, որ ինքներս մեզ խաբենք: Խորենացու «Ողբը» հավաստի է ոչ միայն 5-րդ դարի, այլեւ` մեր օրերի համար: Մտեք առաջին իսկ պատահած դպրոցը եւ կհանդիպեք տխմար եւ ինքնահավան ուսուցիչների, առաջին իսկ եկեղեցու պատերից ներս կեղծավոր ու սնափառ կրոնավորներ կտեսնեք, առաջին իսկ բակում հայ տղամարդկանց ու կանանց կհանդիպեք` ամբարտավան, ստահակ, մեծախոս, հացկատակ ու վնասագործ: Դե, իսկ զինվորականների ցանկասեր, թուլամորթ ու կողոպտիչ, իշխանների գող, հափշտակող ու աղտեղասեր, դատավորների տմարդի, խաբեբա, իրավունքը չպահպանող լինելու մասին մամուլը գրում է ամեն օր: Միջին հայաստանցի լրագրողն էլ հաստատ իր տեղը կգտնի Խորենացու թվարկած սանդղակում: Կամ տխմար է ու ինքնահավան, կամ կեղծավոր է ու սնափառ, կամ սովորելու մեջ ծույլ է, սովորեցնելու մեջ` փութաջան, կամ ամբարտավան ու ստահակ, կամ թուլամորթ է, անարի ու գինեմոլ, կամ կաշառակեր ու գողերին գողակից, կամ սուտ, խաբող, իրավունքը չպահող: Մովսես Խորենացու «Ողբը» հայելի է, որտեղ մեզնից յուրաքանչյուրը` առանց բացառության, ՀՀ բոլոր քաղաքացիներս կարող ենք գտնել ինքներս մեզ, եթե, իհարկե, անկեղծ ենք բավականաչափ: Խնդիրը միայն անկեղծությունը չէ, այլեւ վճռականությունը, որովհետեւ, եթե խոստովանենք մեր ով լինելը, պետք է պայքարենք ինքներս մեր դեմ: Իսկ սրա համար լավատեսություն է պետք, ապրելու եւ արարելու, սիրելու եւ թռչելու անդիմադրելի ցանկություն: Նման ցանկություն ու վճռականություն միայն Հրանտի ասած ուրախ հայը կունենա: Ամեն մեկս, ուրեմն, որոշենք` ուրա՞խ ենք արդյոք, թե սեւազգեստ եւ պպզող:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Anushik
    Հոկտեմբեր 14th, 2010 at 16:16 | #1

    Hranti asac hay@ miayn areres e urax, aveli shut uraxi dimak e hagac, qcnum e ays u ayn koxm, vor ir ancin nexutyun chtan, isk iskakan hay qristonyan zinvor e vor@ payqarum e satanayi bolor drsevorumneri u amen or, urax e srtov nuynisk en jamanak erb elnum e payqari tekuz mi katil ardarutyan hamar, erb iren halacum en, bantarkum en, zanzazan pitakner en kpcnum… es hamozvac em vor mer qaxbantarkyalneri, anardarutyan dem bruncq parzoxneri srterum u hoginerum aysor aveli shat uraxutyun ka qan Hranti asac kexc “urax hayi” mej.Vor Xorenacnin hzore grel dranum kaskac chka, bayc surb girq@ asum e ‘inch anum eq urax srtov areq ardarner’- menq payqarum u angam voxbum enq urax srtov

  2. arminka
    Հոկտեմբեր 22nd, 2010 at 15:28 | #2

    Hargeli Nikol, ete dzer nmannery shat linein, guce ev unenainq aprelu. sirelu, ararelu, trchelu andimadreli cankutyun

  3. Van
    Մայիս 31st, 2013 at 03:36 | #3

    @arminka
    Hargeli Arminka, ebek ush chi darnal Nikoli nman Hayastani Hpart Qaxaqaci.
    Anzamb es npatakauxva& dz@gtumem ayd pisin linel ev dzezel koch em anum.

  1. No trackbacks yet.