> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԵԿԸ ԸՆԴԴԵՄ ԲՈԼՈՐԻ

ՄԵԿԸ ԸՆԴԴԵՄ ԲՈԼՈՐԻ

Իմ անձի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները, որքան էլ տարօրինակ հնչի, զուրկ չեն գաղափարաբանական հենքից: Ի՞նչ է ինձնից պահանջվում. լինել դատապարտյալ` բառիս հանրահայտ եւ ենթադրվող իմաստով: Այս պահանջը ընդունելու ճանապարհին, սակայն, անհաղթահարելի խոչընդոտ ունեմ: Դատապարտյալ լինելու համար պարտադիր պայման է հանցանք գործելը, ու քանի որ որեւէ հանցանք չեմ գործել` դատապարտյալ լինել չեմ կարող: Եւ ուրեմն` կարգավիճակը, որում կարող եմ դրսեւորվել` ՔԿՀ-ում հայտնված լրագրողն է, քաղաքացին, քաղաքական գործիչը, որը կանգնած է ընտրության առաջ` ապրել փակ աչքերով, փակ ականջներով, փակ բերանով կամ էլ ապրել այնպես, ինչպես ապրել է ՔԿՀ պատերից դուրս: Այսինքն` գործել, գործունեություն ծավալել լիարժեք եւ ամբողջական: Ինձ համար ընդունելի չեն այն տեսակետները, թե քրեակատարողական հիմնարկը, գաղութը ուրիշ աշխարհ է: Սա ուրիշ աշխարհ չէ, սա Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ գործում են, կամ ավելի ճիշտ` չեն գործում ՀՀ օրենքները, Սահմանադրությունը, ժողովրդի իշխանությունը: Եւ եթե մենք կարող ենք ընդունել ՀՀ օրենքների եւ իրավունքների չգործելը ՔԿՀ պատերից ներս, ինչո՞ւ ենք հանուն օրինականության պայքար ծավալում ՔԿՀ պատերից դուրս: Եթե պիտի ոչ միայն հանդուրժենք, այլեւ համարենք, որ Հայաստանի ինչ-որ մի հատվածում օրենքն ու իրավունքը ոտնահարվի, բարոյական ի՞նչ իրավունքով ենք օրինականություն եւ իրավունք պահանջում Հայաստանի ուրիշ հատվածներում: Հայաստանի պրոբլեմը հենց սա է. այն բաժանված է ԶՈՆ-երի, որոնցից յուրաքանչյուրում գործում են իրենց տերերի կողմից սահմանված օրենքները, եւ ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը ընդամենը կաղապար են, ֆուտլյար: Գորիսն, օրինակ, Լիսկայի զոնն է, ու գորիսեցին համակերպվել է այս մտքի հետ: Առինջը Դոդի Գագոյի զոնն է, ու առինջեցին համակերպվել է այս մտքի հետ: Էջմիածինը Մանվելի զոնն է, ու էջմիածնեցին համակերպվել է այդ մտքի հետ: Ավանը Նեմեց Ռուբոյի զոնն է, եւ ավանցին համակերպվել է այդ մտքի հետ: Իհարկե` չուզենալով, այլ միմիայն վախենալով, որ իրեն, իր երեխային, իր հարազատին ու մերձավորին կոչնչացնեն, կվնասեն, կնվաստացնեն, կարծես կարող է կզած ապրելուց, դեմքն ու դիմագիծը կորցնելուց, վախկոտ լինելուց ավելի մեծ ոչնչացում, ավելի մեծ վնաս, ավելի մեծ նվաստացում լինել: Եկեք ի վերջո հասկանանք. Սերժ Սարգսյանը Հայաստանը վեր է ածել մի մեծ զոնի, եւ մենք տարբեր նկատառումներով, տարբեր հաշվարկներով, տարբեր զգացումներով հանդուրժել ենք Հայաստանի վերածումը մի մեծ զոնի, վախից, հուսահատությունից, երբեմն նույնիսկ հայրենասիրությունից դրդված` զիջել ենք ողջ, բառացիորեն ողջ Հայաստանը եւ հերոսական պայքար ենք մղում Մատենադարանի բուլիժնիկների համար` եթե հավաքվում ենք իրար գլխի եւ մեկս մյուսին հույս եւ սիրտ տալիս: Իմ ընկալումը, հաղթանակի իմ բանաձեւը հետեւյալն է. սա ոչ թե բազմության, ոչ թե ամբոխի, ոչ թե ժողովրդի, այլ քաղաքացու պայքար է հանուն սեփական երեխայի ապագայի: Սա 1, ընդամենը 1 հոգու պայքար է, եւ այդ 1 հոգին դու ես (ես եմ): Մեր հաղթանակը վրա կհասնի այն ժամանակ, երբ այդ 1 հոգին ընդդեմ բոլորի պայքարելու կամք եւ դուխ կունենա, եւ այդ 1 հոգիները կգումարվեն իրար: Մատենադարանի բուլիժնիկներից պայքարը` իրական, կոնկրետ պայքարը, պետք է հասնի տներ, շենքեր, բակեր, զոներ, խցեր, գյուղեր: Ոչ թե քաղաքացին, այլ պայքարը պիտի լինի «հուսահատ»: Ահա սա է հաղթանակի գրավականը:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Կոշ» քրեակատարողական հիմնարկից

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. AAA
    Հոկտեմբեր 3rd, 2010 at 00:12 | #1

    Bacarik hnaravorutyun uneinq serjikin ev robikin srpelu ev shprtelu ays erkric (xosqs marti 1-i masin e), bayc verjin qayl@ eli charecinq ev hima nstac menq mez huyserov enq paypayum te Serj@ minchev ira sroki verj chi nsti u nman miamit baner uxxaki mez ev martkanc huys talu hamar, bayc lav gitenq vor lav el kmna u kvayeli.

  2. Gagik
    Հոկտեմբեր 3rd, 2010 at 00:21 | #2

    Chisht a asum AAA-n, zzvel enq arden lsel xosqer, barer gexecik naxadasutyunner, bolors el haskanum enq vor dranq arden gnalov aveli en arjeqazrkvum u darnum amenorya shablon.
    ”Ujn e cnum Iravunq” asum er Njdeh@, menq ujex einq 2 tari araj, bayc voch hima, xosqer@ arden shat qich arjen petq e urish ban lriv urish ban…. sakayn Levon-i verjin hanrahavaqic indz haskanali darcav vor chka urish metod qan elnel ev animast u anptux mitingner anel………

  3. AAA
    Հոկտեմբեր 3rd, 2010 at 00:23 | #3

    Es chhaskaca xosqi azatutyunic u ayl baneric enq xosum amen or, bayc der chdrac comment-ner@ miangamic jnjum enq??

    El inchov enq tarbervum haylurikneric

  4. Vazgen
    Նոյեմբեր 13th, 2010 at 01:06 | #4

    @AAA
    Chi jnjvum vochinch, parzapes stugvum a hraparakeluc araj. Vor, orinak, reklam chdnen ankap.

  1. No trackbacks yet.