> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՓՈԹՈՐԻԿ ԿՈՇԻ ԱՆԱՊԱՏՈՒՄ

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՓՈԹՈՐԻԿ ԿՈՇԻ ԱՆԱՊԱՏՈՒՄ

Գիշերվա երկուսն անց ինձ արթնացրեց «Կոշ» ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչը, թե բա հագնվիր, դուրս եկ հանրակացարանից. խոսելու բան կա: Հագնվեցի, իջանք ՔԿՀ հերթապահ մաս: Պարզվեց` հիմա ուր որ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչներ են գալու ինձ հետ տեսակցության: Ես էլ սրտնեղեցի, որ սափրված չեմ: Բայց ասացին` չեմ հասցնի սափրվել, արդեն ՔԿՀ են մտնում:
Տեսակցությունների սենյակ մտան Օմբուդսմենի գրասենյակի երեք ներկայացուցիչներ` «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի ուղեկցությամբ: Բոլորն էլ` ինձ նման քնաթաթախ: Լյովա Բաղդասարյանը սովորականից ավելի սփրթնած էր: Սովորականից ավելի, որովհետեւ ինձ տեսնելիս պարտադիր սփրթնում է:
Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները ինձ տեղեկացրին, որ ահազանգ են ստացել, որ իմ կյանքին եւ անվտանգությանը վտանգ է սպառնում: Ձեւակերպման նման ճակատայնությունը տարօրինակ չթվաց, եւ հաջորդ պահին, երբ ինձ հարցրին, թե ինչ կասեմ այդ կապակցությամբ, հայտարարեցի.
- Իմ կյանքին եւ անվտանգությանը վտանգ սպառնում է, թե ոչ, եւ որքանով է իրական այդ սպառնալիքը, կարող է ասել միայն սույն պարոնը, «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանը, որովհետեւ «Կոշ» ՔԿՀ-ում իմ կյանքի եւ անվտանգության համար սպառնալիք կարող է ստեղծել միայն ՔԿՀ պետը` իր անմիջական ղեկավար, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի հրամանով, իրեն ենթակա կրիմինալ տարրերի միջոցով, իր վարչակազմի ներկայացուցիչների թողտվության պայմաններում:
Այս հայտարարությունից հետո Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները ինձ հարցրին, թե արդյոք ցանկանո՞ւմ եմ, որ մեր հանդիպումը առանձին, այսինքն` առանց ՔԿՀ պետի մասնակցության տեղի ունենա: Ես ասացի` ընդհակառակը, թող Բաղդասարյանը մասնակցի խոսակցությանը, որովհետեւ չկա այնպիսի ասելիք, որ չկարողանամ ասել նրա ճակատին: Հետո մանրամասն խոսակցություն գնաց Բաղդասարյանի եւ նրա վարչակազմի կոռուպցիոն գործունեության, նրա եւ կրիմինալի կապերի, նրա ղեկավարության եւ կրիմինալի կապերի մասին: Այս ողջ ընթացքում ՔԿՀ պետը ոչ գվվում էր, ոչ բվվում. ընդամենը սփրթնում էր անհնարինության աստիճան: Իսկ երբ մի պահ փորձեց առարկել` ասացի, որ իմ բերանից դուրս եկած ցանկացած խոսք կարող եմ ապացուցել, որից հետո «փոխգնդապետ» Բաղդասարյանը կրկին սսկվեց: Իսկ երբ հասկացավ, որ խոսակցությունն իր համար խայտառակ ընթացք է ստանում, ինձ դիմելով` հայտարարեց.
- Ես գլխով պատասխանատու եմ քո անվտանգության համար եւ երաշխավորում եմ այն:
Ի հեճուկս իր սպասումների, սակայն, այսպիսով իրավիճակը ավելի լարվեց, որովհետեւ այլ խոսակցությունների ժամանակ ՔԿՀ պետը ակնարկում էր, որ չի կարող պատասխանատվություն կրել «Կոշ» ՔԿՀ բնակելի տարածքում պահվող հարյուրավոր հանցագործների արարքների համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով կարող են ինչ-ինչ գործողություններ ձեռնարկել իմ անձի դեմ: Բա ինչպե՞ս պատահեց, որ գիշերվա կեսին արդեն երաշխիքներ է տրամադրում:
Հասկանալի է` շուրջ մեկուկես ժամ տեւած խոսակցության բոլոր մանրամասները չեմ կարող շարադրել: Դրանք այս պահին էական էլ չեն: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները համոզվեցին, որ ինձ վրա բռնության հետքեր չկան, ես էլ ասացի, որ տվյալ պահին շատ կոնկրետ անձի կամ անձանց կողմից ֆիզիկական հաշվեհարդարի կոնկրետ սպառնալիք չեմ ստացել, բայց որ ՔԿՀ վարչակազմը նման մի պրովոկացիա սարքելու ուղղությամբ լուրջ եւ հետեւողական ջանքեր է գործադրում, ինձ համար ակնհայտ է: Հա, կարծեմ Լ. Բաղդասարյանը այստե՛ղ ասաց, որ երաշխավորում է իմ անվտանգությունը: Այսպիսով` հանդիպումն ավարտվեց, եւ ես վերադարձա իմ քնելատեղ, պառկեցի քնելու: Առավոտյան արդեն, ՔԿՀ իրազեկ դատապարտյալները եւ ՔԿՀ որոշ ներկայացուցիչներ հույժ գաղտնիության պայմաններում շնորհավորում էին ինձ` ասելով, որ մեծ փորձանքից եմ պրծել: Ինձ բացատրեցին, որ նախորդ օրը «սալդաթների» 15 հոգանոց խումբ է ձեւավորվել, որը սեպտեմբերի լույս 27-ի գիշերը պետք է ինչ-ինչ գործողություններ ձեռնարկեր ինձ «կոտրելու» ուղղությամբ: Նվազագույն արդյունքը, որին այդ խումբը պիտի հասներ` այն է, որ ես պիտի ՔԿՎ պետ Հայկ Հարությունյանին դիմում գրեի ինձ փակ ռեժիմի ՔԿՀ տեղափոխելու խնդրանքով, իբր անվտանգության նկատառումներով:
Մյուս տարբերակների մասին գրված է արդեն` «Հայկական ժամանակ» թերթի երեկվա համարում:
Ես մի պահ չէի կարողանում ընկալել «սալդաթ» հասկացության իմաստը, մտածելով, թե խոսքը զինծառայողների մասին է: Պարզվեց, սակայն, ՔԿՀ դատապարտյալների շրջանում այսպիսի մի խավ կա, որը հրամաններ է կատարում: Ընդ որում, սրանք բութ գործիքի դեր ունեն եւ իրենց տրված հրամանից բացի ոչինչ չեն ճանաչում: Նրանց հնարավոր չէ որեւէ բան բացատրել, նրանք չեն նայում, թե ով է դիմացինը: Սա մարդկային այն տեսակն է, որը ընտրությունների օրը Սերժիկի եւ Ռոբիկի համար լցոնումներ էր իրականացնում տեղամասերում, քացու տակ տալիս լրագրողների, դիտորդների, պատգամավորների, այդ թվում եւ` կանանց: Սրանց համար էականը հրամանն է եւ ուրիշ ոչինչ: Իսկ Սերժիկ-Ռոբիկ զույգի, սրանց ծառայող մենթերի եւ հանցագործների հրամանները առանձնակի փութաջանությամբ են կատարում:
Նախորդ գիշեր պլանավորված օպերացիան, փաստորեն, կանխվեց: Եւ սա այն դեպքերից է, երբ, պետք է խոստովանել` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի գործողությունները տվեցին շատ կոնկրետ արդյունք: Ինչ վերաբերվում է Սերժիկի եւ նրա կրիմինալ վարչակազմի` վերը շարադրված նպատակներին, կարող եմ միմիայն մի բան ասել. ձուն գա ձեր կուսական խելքին:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. HAY 555
    Սեպտեմբեր 29th, 2010 at 18:19 | #1

    BA PTI DRANQ SPRTNEN QEZANIC ………..
    EREVI QEZANIC QO @NTANIQIC U MEZANIC SHAT MENTERN EN UZUM VOR DU AZATVES, AVELI JISHT IRANQ AZATVEN QEZANIC-))
    +1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+

  2. Վարդգես
    Սեպտեմբեր 29th, 2010 at 23:16 | #2

    Նիկոլ Փաշինյանը մեր հերոսը չի, նա մեր ընկերն է: Եթե նա այդ կրիմինալ միջավայրում չի ընկրկում, ապա թող մենք էլ ընդօրինակենք նրան եւ առավել համարձակ եւ ակտիվ պայքարենք ՄԵՐ իրավունքների համար:

  3. Mleh Ishkhanian (Beirut)
    Սեպտեմբեր 30th, 2010 at 11:08 | #3

    Lyova Baghdassarianin yev ESH-Khanutyan myus bout kordziqnerun lav bedq e hishel arachigayin` ishkhanapokhutyunen anmichabes hedo. +1

  4. Armen
    Հոկտեմբեր 22nd, 2010 at 12:48 | #4

    Isk vonc a Nikol@ es hodvatsner@ grum? Vonc en Koshic hasnum kayq? U xi eq kuroren havatum iran? es chem kartsum, vor POKHGNDAPET LYOVA BAGHDASARYAN@ linelov QKH pet sprtni bantarkyalic! inchi hamar?
    2rd ov a asel vor Nikoli kyanqin vtang a sparnum ete voch henc inq@?

  1. No trackbacks yet.