ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼՌԵՑՆԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ԱԱԾ մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին իշխանության ամենավերին օղակներից հրահանգված է լայնամասշտաբ հարձակումներ սկսել «Կոշ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ: Ըստ մեր աղբյուրների` օրերս Հայկ Հարությունյանը իր մոտ է հրավիրել քրեական աշխարհի «բարձրաստիճան» ներկայացուցիչների եւ հրահանգել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այնպիսի գործողություններ ձեռնարկել, որ Նիկոլը հարկադրված լինի դիմել իրենց, այսինքն` իշխանություններին` կրիմինալից պաշտպանություն հայցելու: Եթե այս տարբերակը չստացվի, գոնե պետք է Նիկոլ Փաշինյանը կրիմինալի առաջ պարտավորություն ստանձնի իր կալանքի ողջ ժամկետի ընթացքում ոչ մի հոդված չգրել եւ ոչ մի հրապարակային հայտարարություն չանել: Ըստ մեր աղբյուրների, անցած գիշեր Նիկոլ Փաշինյանի դեմ կոնկրետ օպերացիա է պլանավորած եղել այս երկու նպատակներից մեկով կոնկրետ արդյունք ստանալու համար: Հավելյալ տեղեկություններ հայտնի կդառնան միայն այսօր, Փաշինյանի փաստաբանների` «Կոշ» ՔԿՀ այցելությունից հետո: Նշենք նաեւ, որ «Կոշ» ՔԿՀ վարչակազմին հրահանգված է վերը նշված խնդիրների լուծման ընթացքում ամենայն աջակցություն ցուցաբերել կրիմինալին: Ակնհայտ է մի բան. բարձրագույն իշխանությունը ահագնացնում է ճնշումները Նիկոլ Փաշինյանի հանդեպ, որի նպատակը նրա քաղաքական եւ լրագրողական գործունեությունը կասեցնելն է, ինչպես նաեւ` Հայ ազգային կոնգրեսին ուղղակի կամ անուղղակի հարված հասցնելը: Իսկ սույն գործողությունների մեկնարկի առիթը Ն. Փաշինյանի հրապարակումներն են քրեակատարողական համակարգում տեղ գտած կոռուպցիոն երեւույթների մասին:














Իշխանությունները դիմում են հերթական անհույս քայլի
Sandzel e ouzum hoghmerin… ayt voghormelin…