ԵՐԿԻՐԸ ԾՆԿԵԼ Է ԱՐԴԵՆ…
Էներգետիկ ճգնաժամի հաղթահարումից ի վեր Հայաստանը, փաստորեն, իր առջեւ ծառացած ոչ մի ռազմավարական, կենսական նշանակություն ունեցող հարց չի կարողացել լուծել: Անկախ գոյության տարիներն անցնում են, բայց ժամանակն օգտագործում ենք նորանոր հարցեր կուտակելու եւ ոչ թե դրանք լուծելու համար: Սա մի դաժան էքսպերիմենտ է սեփական հայրենիքի նկատմամբ. կարծես փորձում ենք ստուգել, թե պրոբլեմների ինչպիսի բեռի կդիմանա Հայաստանը: Երկիրը կարծես ծնկել է արդեն, բայց լուծումների մասին համառորեն չենք մտածում, եւ չլուծված բազում հարցերի գլխին կուտակվում են նորերը: Լուծման դեղատոմս առայժմ միայն ընդդիմությունն է առաջարկում. արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, օրինական իշխանության ձեւավորում: Ոմանք համաձայն են այս տարբերակի հետ, ոմանք համաձայն չեն, ոմանք հավատում են նման լուծման հնարավորությանը, ոմանք չեն հավատում, ոմանք վստահում են ընդդիմությանը, ոմանք չեն վստահում: Բայց Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարման այլ առաջարկ հրապարակում չկա: Իսկ սա նշանակում է` քանի դեռ չի իրականացել այդ առաջարկը, հարցերը կուտակվելու եւ ծանրանալու են Հայաստանի վրա: Ի՞նչ է մտածում իշխանությունը եւ ի՞նչ է անում` անհասկանալի է: Էլ ավելի անհասկանալի են ընդդիմությանը երկխոսության հրավիրելու երկչոտ փորձերը, որ վերջերս կրկին ակտիվացել են: Բա ասում էիք` հանրության ու ժողովրդի հե~տ եք երկխոսելու: Բա ասում էիք չհասկացվածության պատը քանդելո~ւ եք: Քանդեցիք չհասկացվածության պատը, եւ, նույնիսկ, չհասկացողները հասկացան, որ հնարավորինս արագ պետք է թռնել այս երկրից` դոդերին ու սաշիկներին իրենց երջանկության հետ միայնակ թողնելու համար: 2010-ի առաջին 8 ամիսներին միայն օդանավով Հայաստանն անվերադարձ 60 հազար մարդ է լքել. սա է ձեր երկխոսության արդյունքը ժողովրդի ու հանրության հետ: Ինչ վերաբերում է ընդդիմություն-իշխանություն երկխոսության մասին վերջերս ակտիվացած խոսակցություններին, վերստին անհասկանալի է, թե ի՞նչ երկխոսություն կարող է լինել մի իշխանության հետ, որը չի ընդունում քաղբանտարկյալների առկայությունը երկրում, որը Սերժիկ Սարգսյանին համարում է օրինական ընտրված նախագահ: Չէ մի չէ` սնեգուրոչկա: Բայց մի կասկածեք. իշխանությունը անկեղծ է ընդդիմության հետ երկխոսելու իր ցանկության մեջ: Նա «ընդդիմության» հետ երկխոսելու իր մեթոդաբանությունն ունի, որ կիրառեց Արթուրիկի եւ Վազգենի դեպքում: Մի պաշտոնից-բանից դեմներն ես գցում, եւ ծառայում են հնազանդորեն ու ինքնամոռաց: Հենց սրա համար է պաշտոնական քարոզչությունը Հայ ազգային կոնգրեսի պայքարը ներկայացնում որպես աթոռի կռիվ: Իբր` ախպեր ջան, ձեր ուզածը պաշտո՞նն է, եկեք ամենքիդ մի հատ տանք` պրծնի գնա: Իշխանությունը, սակայն, չի էլ գիտակցում, որ մեր ուզած պաշտոնը նշանակովի չէ, այլ նվաճովի: Մեր ուզածն էլ ոչ թե ստանալն է, այլ չկորցնելը: Մեր ուզած պաշտոնը մենք ունենք վաղուց, ու այդ պաշտոնը ոչ ոքի չենք զիջի. Քաղաքացի ենք, բարձրագույն պաշտոնը` Հայաստանում: Երկրի ապագայով մտահոգ ամեն ոք հենց այս պաշտոնը պիտի ստանձնի, այլապես չլուծված հարցերի հայաստանյան բեռը ծանրանալու է, հա~ ծանրանալու:
Հ.Գ. Վերջերս լսեցի` Վազգեն Մանուկյանն ասել է, թե Հայաստանում քաղբանտարկյալ չկա: Բա դու ի՞նչ ես, ա՛յ քաղ. բանտարկյալ, որ անտեսանելի շղթաներով գամված ես Սերժիկի կերակրատաշտին:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














Հարգելի Նիկոլ՜:
Գուցե մի փոքր թեմայից շեղված է,բայց ինձ թվում է հետաքրքիր ինֆորմացիա է:
«Ձայն բազմաց “Эхо Москвы”-ում»23.09.2010:
Как строятся ваши взаимоотношения с чиновниками?
Результаты голосования в сети: я даю взятку чиновнику, если это поможет решить вопрос:
1081 (39.4%)
чиновники работают эффективно, поэтому взяток не требуется:
63 (2.3%)
чиновники работают неэффективно, но я принципиально не даю взяток:
1600 (58.3%)
Զգացվում է՞ տարբերությունը հայաստանյան բնակչության համեմատ:
i djbaxtutyun indz` Manukyanin grete amenor poxocum tesnum em, mi tesak inqy iran ira erazac naxagi texy draca qaylum…mi ayl kargi erazanqneri grkuma