ՀԱՎԱՏԱԼ ԵՎ ՊԱՅՔԱՐԵԼ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը երեկ դարձավ 12 տարեկան: Այս 12 տարիների ընթացքում մեր թերթի մոտավորապես 12 միլիոն օրինակ է վաճառվել, այսինքն` Հայաստանի բնակչությունը չորս անգամ գերազանցող մի թիվ: Ոչ պաշտոնական հաշվարկներով սա աննախադեպ թիվ է մեր երկրի նորանկախ պատմության մեջ: Հիմա, սակայն, երբ հետադարձ հայացք եմ ձգում մեր թերթի պատմությանը, հասկանում եմ, որ գոյության 12 տարիների ընթացքում այն մշտապես գործել է արտակարգ պայմաններում: Նաեւ հիմնադրվել է արտակարգ պայմաններում: Հիմնադրման պահին ունեցել ենք երկու օգտագործած համակարգիչ, մեկ օգտագործած տպիչ` բոլորը տեխնիկապես ոչ բարվոք վիճակում, եւ մի քանի օրվա տպագրության փող: Թե ինչ էր լինելու այդ մի քանի օրվանից հետո, հնարավոր չէր հաշվարկել: Հնարավոր էր միայն հավատալ ու պայքարել: Մենք հավատացինք ու պայքարեցինք: Ու նվիրվեցինք: Ինչի՞ն: Մեր ասելիքը ունենալու եւ այդ ասելիքը բարձրաձայնելու մե՛ր իրավունքին: Ընդամենը. ոչ ավելի, եւ ոչ պակաս: Ընդամենը մեր սիրած աշխատանքը մեր պատկերացումներին համապատասխան անելու իրավունքին: Այս դիրքորոշման դիապազոնը շատ մեծ է` կենցաղայինից մինչեւ գաղափարական: Իմ պատկերացմամբ` քաղաքացու ամենամեծ առաքելությունը սեփական իրավունքին տեր կանգնելն է, սեփական իրավունքը պաշտպանել կարողանալը` սկսած հաց վաստակելու իրավունքից մինչեւ արժանապատվության եւ իշխանություն ձեւավորելու իրավունք: Սրանով է քաղաքացին տարբերվում հպատակից. վերջինս տրված է տիրոջ քմահաճույքին, քաղաքացին գիտի իր իրավունքը եւ կարողանում է տեր կանգնել նրան: Մեր թերթի 12-ամյա գոյությունն, ահա, ամենօրյա պայքար է իրավունքի համար: Այս 12 տարվա ընթացքում իշխանությունը տապակվել է թերթը փակելու երազանքով: Տասնյակ դատական հայցերը, բազմաթիվ քրեական գործերը, բազմաթիվ հարձակումները խմբագրության եւ նրա աշխատակիցների վրա այդ երազանքի արգասիքն են: Իշխանությունը տապակվել է «Հայկական ժամանակը» փակելու երազանքով, բայց չի կարողացել ու չի կարողանալու իրականացնել այդ երազանքը, որովհետեւ սա թերթ չէ ընդամենը, այլ առաքելություն, որ պետք է իրականացվի անխուսափելիորեն եւ անկախ ամեն ինչից: Մեր թերթը 12 տարեկան է: 12 տարեկան է Ձեր թերթը: Իմ միտքը այսօր այն մարդկանց հետ է, ովքեր 12 տարի շարունակ գրեթե ամեն օր մոտեցել են նույն կրպակին եւ արտասանել` հայկական ժամանակ: Այս 12 տարվա մեջ նրանք բազմիցս հիացել են եւ բազմիցս հիասթափվել, բազմիցս ոգեւորվել են եւ բազմիցս հուսահատվել, բազմիցս ջղայնացել են եւ բազմիցս ուրախացել: Իրադարձությունը հենց այստեղ է ներփակված. 12 տարի մենք ապրում ենք իրար հետ, եւ ամենօրյա հանդիպումների մեր ծարավը չի հագեցել: Մենք հավատում ենք իրար, մենք հավատում ենք Աստծուն: Հենց սա է իրադարձությունը, որ 12 տարվա ընթացքում տեղի է ունեցել ամեն օր:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














Nikol jan, srdants g@ shnorhavorem qez yev “Haykakan Zhamanak”-i polor ashkhadagitsnerun, im sireli terti 12-rt daretartsin artiv. G@ maghtem vor nayev HZh-i antoul bayqari shnorhiv gerdveliq Nor ou Yerchanig Hayasdanin mech abrin qou yev im zavagner@. Haradev dogunutyun yev gorov qez, sireli Nigol. Haghtelou enq. +1
Henc nor “Lragir”-um kartatci hanrahayt iravapashtpan Arthur Sakunci hartsazrouyts@ Zhanna Alexanyani het http://www.lragir.am/armsrc/country38805.html. Mianshanak hamadzayn em khizakh iravapashtpani tvadz ganahatakanneri het nakhkin zindatakhaz, “kataryal iravaban” Gagik Jhangiryani gordzuneyutian veraberyal (”Hoktember 27″-i gaghtniqneri partakum` sepakan anvtanguyan vorpes yerashkhiq + “Mataghisi Gordz”-i datakan @ntatsqi mech hantsavor derakatarutyun…) HAK-@ petq e hashvi arni ays hangamanq@. Parkesht martkantsov e petq payqarel.
Sireli Nikol, srtanc shnorhavorum em qez Haykakan Jhamanaki 12 tarva kapakcutyamb, maxtum bexmnavor ashxatanq, bayc amenic aravel QEZ AZATUTYUN!
Nikol jan es el em mianum bolor shnorhavoranqnerin, “Haykakan Zamanak@” iroq vor amenakardacvox terteri sharqerum e, havata vor motenum enq terti krpakin vochinch chenq el hascnum artasanel, ashxatox@ arden hervic tesnuma u “Haykakan Zamank@” dnuma “Chorord ishxanutyan” mej, anhamber spasum enq ayn hamarin vortex petqe grvac lini qo azatutyan lur@, menq el enq havatum Astcun, mer erkri paylun apagayin u qez, u gitenq vor amenaarjeqavor baner@ ays kyanqum dzerqa bervum payqari mijocov, hamozvac em vor mer sireli tert@ der erkar janaparh uni ancnelu vorovhetev ayn krtume hay qristonya serund, ayn krtum e iskakan hay qaxaqaci vori kariq@ vaxva Hayastan@ shat e unenalu